29.09.2006. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ
21.09.2003. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը ՀՀ Աանկախության 12րդ
28 Սեպ 2012  
28.09.2012  |  15:15   |   Ելույթներ և ուղերձներ

21.09.2006. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը անկախության տոնի առթիվ

Վեհափառ Տեր,
Զինվորներ, սպաներ, գեներալներ,
Հարգելի հայրենակիցներ եւ հյուրեր,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հազարամյակների արմատներ ունեցող ժողովրդի համար պետականության այս 15 տարվա պատմությունը մեկ ակնթարթ է: Բայց այն իր մեջ ներառեց պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, շրջափակում, անցումային շրջանի բոլոր բարդությունները: Պետական շինարարության համար Հայաստանի մեկնարկային պայմանները չափազանց բարդ էին: Բայց բարձր էր մեր ժողովրդի ոգին, եւ մեծ էր ցանկությունը հաղթահարել բոլոր դժվարությունները` հանուն ազատության եւ արժանապատվության: Այդ ոգին պատերազմի կրակի մեջ ծնեց հերոսներ եւ ձեւավորեց բանակ, որն այսօր մեր հպարտությունն է: Հայաստանի Զինված Ուժերը հուսալի պաշտպանն են համայն հայության Հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունը մեծագույն նվաճումն է, որ վաստակվել է սերունդների նպատակաուղղված ջանքերի շնորհիվ:

Այսօր Հայաստանը կայուն զարգացող երկիր է: Հաջողությամբ իրականացվում են բարեփոխումները բոլոր բնագավառներում: Տնտեսական աճի բարձր տեմպերը Հայաստանը դարձնում են նորª ավելի լայն հնարավորությունների երկիր: Դա ունի կենսական նշանակություն, քանի որ մրցունակ եւ արդյունավետ տնտեսությունը հիրավի կարեւորագույն գրավականն է ժողովրդավարական պետություն կառուցելու համար:

Իրականացվում են ռազմավարական ծրագրեր, որոնք ուղղված են մեր երկրի եւ ժողովրդի համակողմանի առաջընթացին եւ հատկապես սոցիալական խնդիրների լուծմանը: Պետությունն իր գերակա խնդիրների շարքում է դասել աղքատության հաղթահարումը, կյանքի նոր որակի ապահովումը, երկրի ողջ տարածքի համաչափ զարգացումը:

Հայրենի պետության կայացման գործում Սփյուռքն ունեցել է անգնահատելի ներդրում: Իր բոլոր կարողություններով այն առաջին իսկ օրվանից կանգնեց նորանկախ մեր պետության կողքին: Խորհրդանշական է, որ այս հոբելյանական օրերին է անցնում Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը: Կարեւոր է նաեւ, որ անկախության տարիներին Հայաստանը եւս վերարժեւորեց Սփյուռքի գործոնը եւ այս կապը դարձավ փոխադարձ եւ փոխլրացնող:

Արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանն իրեն դրսեւորել է որպես կայուն, վստահելի եւ կանխատեսելի գործընկեր: Մենք հաջողությամբ խորացնում ենք երկրի միջազգային ներգրավվածությունը` պահպանելով եւ ամրապնդելով ավանդական կապերը:

Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորումը մնում է գերակա խնդիր: Այն կարող է հիմնված լինել միմիայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ հարգման վրա: Ոչինչ չպետք է սպառնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը եւ կայուն զարգացմանը: 

Հարգելի հայրենակիցներ,

Այսպիսի թանկ հոբելյանը ոգեւորիչ է եւ պարտավորեցնող. անել առավելագույնը հանուն Հայաստանի հզորացման: Ջանք չխնայել կառուցելու այն նոր երկիրը, որի քաղաքացին լինելը հպարտություն կներշնչի մեր ժողովրդի բազմաթիվ սերունդների: 

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

Փառք Հայաստանի Հանրապետությանը: Փառք Հայաստանի Զինված Ուժերին: Ուռա:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: