25.01.2011. Հայաստանը միշտ իրեն զուգորդել է Եվրոպայի հետ
28.01.2002. Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Բանակի օրը
28 Հուն 2012  
28.01.2012  |  13:36   |   Ելույթներ և ուղերձներ

28.01.2002. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը բանակի օրվա առթիվ

Պարոնայք գեներալներ, սպաներ եւ զինվորներ,
Հարգելի հյուրեր,
Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Այսօր առաջին անգամ պաշտոնապես նշում ենք Բանակի օրը: Սրանով մենք հիմք ենք դնում նոր ավանդույթի, որ միայն զինվորականներին չի վերաբերում: Համոզված եմ, որ Բանակի օրը դառնալու է լայն ժողովրդականություն վայելող տոն:

Այսօր Հայաստանի Զինված ուժերի ստեղծման 10րդ տարեդարձն է: Շնորհավորելով միմյանց այս հոբելյանի առթիվ` մենք երախտագիտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել հայոց բանակի ստեղծման ակունքներում, հատկապես, ովքեր իրենց կյանքը զոհեցին կերտելու համար մեր հաղթական բանակի կերպարը: Պետք է հատուկ նշել Վազգեն Սարգսյանի անունը: Նա ամենաբարդ իրավիճակում պատասխանատվություն էր ստանձնել ղեկավարելու Հայաստանի պաշտպանության նախարարությունը: 

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմավորվեցին մեր անկախ պետականության վերականգնմանը զուգընթաց եւ հանդիսացան նրա առաջին ու գլխավոր ձեռքբերումը: Հայոց բանակը ստեղծվեց մեր երկրի ու ժողովրդի համար ծանրագույն պայմաններում, մեծ զոհողությունների գնով, մարտի դաշտում: Այն ստեղծվեց համահայկական ջանքերով` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հավաքական ճիգով: Նա ոչ միայն իր տարեգրության, այլեւ մեր ժողովրդի պատմության մեջ արդեն գրել է հայրենասիրության ու հերոսության փառավոր էջեր: Այս իրողությունն իր կնիքն է դրել մեր բանակի նկարագրի, կադրային կազմի եւ հոգեբանության վրա: 

Սկսելով տարերայնորեն ձեւավորվող կամավորական ջոկատներից` մեր բանակն այսօր ամբողջական, կուռ եւ կանոնավոր կառույց է:
Մեր բարդ տարածաշրջանում անհնար է գերագնահատել հայոց բանակի դերն ու նշանակությունը: Հայաստանի Զինված ուժերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության առաջին երաշխավորն են եւ խաղաղության հուսալի պատվարը: Հայոց բանակը պատերազմի դաշտում է ապացուցել իր հուսալիությունը եւ այսօր շարունակում է անշեղորեն բարձրացնել իր մարտունակության մակարդակը: Պետք է խոստովանել, որ բանակը մեր պետական կառույցի ամենաամուր օղակն է:

Հայաստանի Զինված ուժերը իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են հստակորեն: Նրանք ունեն միջազգային համագործակցության լայն դաշտ երկկողմ եւ բազմակողմ տարբեր համաձայնագրերի շրջանակներում, որտեղ ներկայանում են պատվով` իբրեւ հուսալի գործընկերներ:
 
Ինչպես գիտեք, մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրները բազմաթիվ են, եւ նրանց մի մասն իր արտացոլումն է գտնում նաեւ բանակում: Վերջինիս հետագա կատարելագործումն ու հզորացումը, առկա խնդիրների լուծումը մեծապես պայմանավորված են մեր երկրի ընդհանուր առաջընթացով:
  
Մեր բանակը եղել է եւ կա համընդհանուր հոգածության առարկա: Բանակի խնդիրները` զինվորականների կենցաղային պայմաններից սկսած մինչեւ ռազմավարական հարցեր, միշտ եղել են պետության ուշադրության կենտրոնում: Այսուհետ այդ առանձնահատուկ ուշադրությունը բանակի նկատմամբ միայն մեծանալու է:
 
Պետք է ասեմ, որ իմ վերջին այցը զորամասեր գոհացուցիչ էր թե° մարտական պատրաստության, թե° պայմանների, թե° տիրող մթնոլորտի առումով: Նման այցելություններն ավանդական են դառնալու: Մենք մեր ձեռքը պահելու ենք բանակի զարկերակի վրա, որ, ինչոր տեղ, մեր երկրի զարկերակն է:

Ավարտելով խոսքս` սրտանց շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին, այն զինվորականներին, ովքեր նոր զինվորական կոչումներ են ստացել եւ` ովքեր արժանացել են հայրենիքի բարձր պարգեւներին: Մեր բոլոր զինվորականներին մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն, ինչպես նաեւ բարի ծառայություն` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: