12.09.2007. Հայաստանի գազաֆիկացումը էապես գերազանցում է Ռուսաստանի
Պատասխանատվության ծառայելու ճանապարհը
10 Ապր 2012  
10.04.2012  |  12:53   |   Ելույթներ և ուղերձներ

09.04.2003. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ

Վեհափառ Տեր,
Հարգելի հայրենակիցներ,

Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ընտրությունների ընթացքում մեր ժողովրդի ցուցաբերած ակտիվության եւ ինձ տրված վստահության քվեի համար: Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր արձագանքեցին միասին աշխատելու իմ կոչին:

Յուրաքանչյուր ընտրություն փորձություն է ժողովրդի եւ պետության համար: Բայց ընտրություններն ավարտվում են, եւ նորից սկսվում է ամենօրյա աշխատանքը երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ: 

Ընտրարշավը, չնայած գերծանրաբեռնվածությանը, մարդկանց հետ ակտիվ եւ անմիջական շփումների լավ հնարավորություն էր£ Ինձ համար այն եղավ շատ հետաքրքիր եւ ուսանելի:

Մենք ընտրությունների եկանք` ունենալով տնտեսական բարձր ցուցանիշներ բոլոր ուղղություններում: Մենք ընտրությունների եկանք առանց ներքին պարտքերի: Ընտրությունների տեսանկյունից սա մեկնարկային լավ դիրք է իշխանությունների համար: Այդուհանդերձ, նախընտրական պայքարը կոշտ էր եւ անզիջում: Ավելին` քաղաքական ուժերի դիմակայությունը մասամբ վերաճեց դիմակայության` հասարակության ներսում: Այստեղ մտորելու տեղ կա, եւ մենք պարտավոր ենք որոշակի հետեւություններ անել:

Չափազանց կարեւոր է, որ իշխանությունների քաղաքականությունը հասկանալի լինի հասարակությանը: Մենք միշտ պետք է պարզաբանենք մեր գործողությունները, դրանց անհրաժեշտությունը եւ օգտակարությունը մարդկանց համար: Մենք պարտավոր ենք կանոնավոր կերպով հաշվետվություն տալ հասարակայնությանը: Դա պետք է դառնա աշխատանքի ոճ£ Հակառակ դեպքում, կունենանք մեծացող խզում իշխանության եւ հասարակության միջեւ: Դա կբարդացնի բարեփոխումների իրականացումը, քանի որ նրանց հաջողությունը մեծապես կախված է իշխանությունների նկատմամբ վստահության աստիճանից:

Իսկ բարեփոխումները պետք է ակտիվորեն շարունակվեն: Այստեղ այլընտրանք չկա: Այլապես երկիրը չի զարգանա: Անհրաժեշտ է գտնել բարեփոխումների ծավալի եւ տեմպերի ճիշտ հարաբերակցությունը հասարակական գիտակցության իներցիայի հետ:

Անհրաժեշտ է արդյունավետ եւ հասցեագրված սոցիալական քաղաքականություն, որ կպաշտպանի մեր հասարակության ամենախոցելի խավերին: 
Ես հիմա աշխատում եմ այս հարցերի վրա` խորհրդարանական ընտրություններից հետո դրանք գործնականում կիրառելու նպատակով:

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ուզում եմ վերահաստատել, որ մտադիր եմ հետեւողականորեն իրագործել իմ նախընտրական ծրագիրը: Անշուշտ, ընտրողների հետ բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին նոր հարցեր, որոնք հաշվի կառնվեն հետագա աշխատանքում: Բայց ծրագրի հիմնական էությունը` դրա ուղղվածությունը, կպահպանվի: Այժմ նախընտրական ծրագիրը վերածվում է գործողությունների ծրագրի, որով ես առաջնորդվելու եմ առաջիկա տարիներին:

Մեր բոլոր խնդիրների լուծման բանալին մեկն է` աշխատանք: Աշխատանքն է, որ ապահովելու է երկրի տնտեսական վերելքը եւ յուրաքանչյուրիս բարեկեցությունը: Ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին տրամադրվել խաղաղ եւ ստեղծարար աշխատանքի: Ավելի նախաձեռնող եւ համարձակ լինել հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում: Միջին խավը վերեւից չի ստեղծվում: Դա կարող եք անել դուք: Իշխանությունները պարտավոր են ապահովել բարենպաստ պայմաններ այդ գործընթացի համար: Սա է լինելու է վաղվա Հայաստանի քաղաքական ու տնտեսական կայունության հիմքը:

Պետական ողջ համակարգի եւ ծառայությունների բարեփոխումը մեր առաջնային նպատակներից է: Պետական մեքենան ստեղծված է քաղաքացիների համար, հարկատուների հաշվին եւ պետք է ծառայի ժողովրդին: Պայքարը կոռուպցիայի, կլանայնության եւ հովանավորչության դեմ պետք է առաջնահերթ դառնա մեր աշխատանքում: Այդ պայքարի արդյունավետությունը կախված է իշխանությունների քաղաքական կամքից եւ ժողովրդի քաղաքացիական ակտիվությունից:

Այս եւ շատ այլ խնդիրների լուծումը մեծապես կախված է առաջիկա խորհրդարանական ընտրություններից: Արդեն ակնհայտ է, որ քաղաքական ակտիվությունը մեծ է լինելու, եւ կարելի է կանխատեսել երկրի օրենսդիր մարմնի համար սուր պայքար: Մենք պետք է ձեւավորենք գործուն խորհրդարան, այլապես երկրի օրինաչափ զարգացումը մեծ կասկածի տակ կլինի: Առաջնահերթ խնդիր է ընտրություններն անցկացնել բարձր մակարդակով եւ նվազագույնի հասցնել ամեն տեսակի խախտումները:

Որպես Նախագահ ես գիտակցում եմ, որ երեք իրար հաջորդող ընտրարշավների փոխզուգակցումը լուրջ փորձություն է մի երկրի համար, որտեղ ժողովրդավարության հիմքերը նոր են դրվում: Դա ամրության փորձություն է երկրի կայունության եւ տնտեսության համար: Այդ հանգամանքը հսկայական պատասխանատվություն է դնում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների վրա: Չի կարելի անպատասխանատու վարքով քայքայել պետականության հիմքերը: Նախընտրական մոլուցքը չի արդարացնում հասարակության պառակտմանն ուղղված գործողությունները:

Ազգային համերաշխությունը եւ° երկրի ներսում, եւ° արտերկրում համահայկական խնդիրների լուծման կարեւոր նախապայման է: Պառակտված ազգի հնարավորությունները բազմապատիկ անգամ սահմանափակ են: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ մեր հնարավորություններն առանց այդ էլ համեստ են: Անհրաժեշտ են քայլեր` ուղղված հասարակական մոտ լավատեսական տրամադրվածության ամրապնդմանը:

Ուզում եմ հատուկ անդրադառնալ Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին: Այն կարեւորագույն իրադարձություն է երկրի կյանքում: Հանրաքվեի հաջողությունը կնշանակի անհերքելի առաջընթաց պետական կառուցվածքի բարեփոխումների, դատական իշխանության կայացման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության զարգացման գործում: Նման հնարավորության բացթողումն աններելի սխալ կլիներ: Բոլոր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից եւ մեր քաղաքացիներից ակնկալում եմ աջակցություն սահմանադրական բարեփոխումներին:

Հարգելի հայրենակիցներ,

Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պարտավորությունները` ես գիտակցում եմ, որ ստանձնել եմ պատմական պատասխանատվություն: Ազգային շահերի հետապնդումը, մեր ժողովրդի դարավոր իղձերի քայլ առ քայլ իրականացումը, անկախ, ժողովրդավարական ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չունեն: Խոսքս ավարտում եմ այն հավատով, որ հինգ տարի հետո հաշվետու եմ լինելու ժողովրդին` նրա հույսերը եւ մեծ վստահությունը արդարացրած:

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: