08.05.2002. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացման խոսքը Բրազիլիայի գործարար
09.05.2002. Հայաստանի եւ Բրազիլիայի նախագահները դրական են գնահատում
04 Մայ 2012  
04.05.2012  |  15:53   |   Թերթեր և ամսագրեր

08.05.2002. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ուրուգվայից ժամանեց Բրազիլիա

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն պետական այցի երկրորդ օրն սկսվեց մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակ մեկնումով, որտեղ Հայաստանի ղեկավարը ծաղկեպսակ դրեց գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին։

Երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի ունեցավ նույն օրըՙ մայիսի 6-ին, առավոտյան, Ազատության շենքում։ ՈՒԱՀ նախագահ Խորխե Բատժեն Ռոբերտ Քոչարյանին դիմավորեց իր նստավայրին հարակից հրապարակում, որտեղ նախագահներն ընդունեցին պատվո պահակախմբի շարանցը։ Խ. Բատժեի եւ Ռ. Քոչարյանի առանձնազրույցին զուգահեռ ընթացան երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները, ապա նախագահների զրույցը շարունակվեց ընդլայնված կազմով։ Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիները, անդրադարձան միջազգային ատյաններում համագործակցությանը, պայմանավորվեցին ակտիվացնել, գործնական բնույթ հաղորդել փոխգործակցությանը։
Բանակցությունների արդյունքներն ամփոփվեցին օրվա երկրորդ կեսին, նախագահների երկրորդ հանդիպման ժամանակ ընդունված հայտարարության մեջ։ Դրանում մասնավորապես նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջտարածաշրջանային օրակարգի տարբեր հարցերին։ Ամենաբարձր գնահատականն է տրվում երկկողմ քաղաքական երկխոսությանը եւ նշվում, որ անհրաժեշտ է լրացնել իրավաբանական բազան եւ անցնել ստորագրված համաձայնագրերի իրագործմանը։ Ուրուգվայն իր աջակցությունն է հայտնում Հայաստանինՙ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու խնդրում։ ՀՀ նախագահն իր երախտագիտությունն է հայտնում, որ Ուրուգվայը եղավ աշխարհի առաջին պետությունը, որը ճանաչեց Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Նախագահները ցանկություն են հայտնում գործնական կապեր հաստատել Հարավային Կովկասի եւ Մերկոսուրի տարածաշրջանների միջեւՙ հատկապես քաղաքական եւ տնտեսական ինտեգրացիոն գործընթացների միջոցով։

ՀՀ եւ ՈՒԱՀ կառավարությունների միջեւ ստորագրվեցին ներդրումների խրախուսման եւ պաշտպանության, ագրոարդյունաբերության, ինչպես նաեւ առողջապահության բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր։

Մինչ նախագահների երկրորդ հանդիպումը Ռոբերտ Քոչարյանն ու նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Արդարադատության գերագույն դատարան։ Վերջինի նախագահ Խերվասիո Գիժոտը հյուրերին ներկայացրեց ՈՒԱՀ դատական համակարգի առանձնահատկությունները, գերագույն դատարանի գործառույթները։ Խ. Գիժոտը տեղեկացրեց, որ այս օրերին ՈՒԱՀ խորհրդարանը ուսումնասիրում է օրենքի մի նախագիծ, որն ուղղված է մարդկության դեմ գործված հանցագործություններին։ "Հայ ժողովրդի ողբերգական փորձը հաստատված է այն փիլիսոփայական հիմքի վրա, որը ցեղասպանությունը սահմանում է իբրեւ մարդկության ամենածանր հանցագործություն", ասաց Ուրուգվայի Արդարադատության գերագույն դատարանի նախագահը։

Երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հնարավորությունները քննարկվեցին ՀՀ նախագահիՙ ՈՒԱՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հանդիպման ժամանակ։

Մոնտեվիդեոյի քաղաքապետարանում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ ՈՒԱՀ մայրաքաղաքի քաղաքապետի, խորհրդարանի ղեկավարի, Ուրուգվայում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի, քաղաքային խորհրդի եւ կառավարության, հայկական դպրոցների աշակերտների, հայ համայնքի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

Ավարտելով պետական այցը Ուրուգվայ, ՀՀ նախագահը մայիսի 6-ի երեկոյան ժամանեց Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք։ Այս երկրում ծրագրված են նախագահ Քոչարյանի հանդիպումները Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆերնանդո Էնրիկե Կարդոզոյի հետ։

Իսկ մինչ այդՙ մայիս 6-ի ուշ երեկոյան, ՀՀ նախագահն այցելեց Սան Պաուլոյի Հայ առաքելական եկեղեցի, որի վարչական շենքի մուտքի մոտ, ի նշանավորումն նախագահի այցելության, բացվեց հուշատախտակ, եկեղեցու դահլիճում Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց բրազիլահայ համայնքի հետ։
Ռ. Քոչարյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը համայնքի անունից ողջունեց Հայ առաքելական եկեղեցու բրազիլահայ թեմի առաջնորդ Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը, իրենց կատարումները ներկայացրին հայկական կրթօջախների, մշակութային հաստատությունների սաները։

"Սփյուռքը կա, եղել եւ լինելու է մեր ուշադրության կենտրոնումՙ կազմելով մեր արտաքին քաղաքականության մասը", ասաց նախագահ Ռ. Քոչարյանն իր խոսքում։ Ըստ նրա, թեեւ Հայաստանը մեծ չէ տարածքով, բայց հզոր է իր հավաքական ներուժով, իր Սփյուռքով։ Հայ գաղթօջախների հետ, Ռ. Քոչարյանի խոսքերով, Հայաստանը միայն 29 հազար քառ. կիլոմետր չէ, միայն երեք միլիոն չէ, այլ` շատ ավելի հզոր, եւ այդպես են ընկալում մեզ նաեւ ուրիշները։ Քաջ գիտակցելով Սփյուռքի դերակատարության կարեւորությունը, այսօր փորձ է արվում կանոնակարգելու, հստակեցնելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեխանիզմները, ինչին նաեւ կոչված է լինելու առաջիկա համահայկական համաժողովը Երեւանում, եւ որին ակտիվ մասնակցության կոչ հղվեց բրազիլահայությանը։

ՀՀ նախագահն անդրադարձավ երկրի սոցիալ-տնտեսական կացությանը, բարեփոխումների ընթացքին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ դահլիճում հավաքվածներին շատ հուզողՙ ղարաբաղյան հիմնահարցին եւ ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդրին։

"Վստահաաբար ասեմ, որ Ղարաբաղի համար մենք պայքարել ու պայքարելու ենք", հայտարարեց Ռ. Քոչարյանը, միաժամանակ կարեւորելով Արցախում սոցիալական խնդիրների լուծման, տնտեսության զարգացման անհրաժեշտությունը, որպեսզի, նրա խոսքերով, ղարաբաղցին զգա, որ իր պայքարը բերել է ոչ միայն անկախություն, ազատ ապրելու հնարավորություն, այլեւ լավ ապրելու կարողություն։ Ինչ վերաբերում է ցեղասպանության խնդրին, ապա, ՀՀ նախագահի հավաստմամբ, պետք է շարունակել ջանքեր գործադրել, չդադարեցնել աշխատանքը այլ երկրների հետ այնքան ժամանակ, մինչեւ հարցն ստանա իր վերջնական լուծումը։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց նաեւ բրազիլահայությանը հուզող հարցերին։

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: