Քոչարյա՞նն է ասել Տեր-Պետրոսյանին
12.03.2005. Հայաստանում երկու կայացած գորգագործական ընկերություն կա
15 Մար 2012  
15.03.2012  |  13:43   |   Թերթեր և ամսագրեր

16.03.2002. ՀՀ Նախագահը "Մասիս Տոբակոյում"

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց "Մասիս տոբակո"։ Այս ձեռնարկությունը զբաղվում է ծխախոտի հումքի մշակմամբ։ Նորությունն այն է, որ նախապես չորացված հումքն ընդունելուց հետո վերամշակվում է Ստրիփսի հոսքագծով։ Վերջինիս միջոցով ծխախոտի տերեւից առանձնացվում է կոթունըՙ այդպես բարձրացնելով ծխախոտի հումքի որակը։

Հոսքագծի արտադրողականությունը տարեկան 12-15 հազ. տոննա է։ Հոսքագծի արտադրամասում աշխատում է 250 մարդ, որոնցով համալրվել է "Գրանտ" հոլդինգի մոտ 4000 աշխատողների թիվը։ Նման սարքավորում չկա ԱՊՀ երկրներում։ Կա Բուլղարիայում, որը վաղուց ծխախոտագործության երկիր է։

Ներկայումս ծխախոտի որակը բարձրացնելու համար ներմուծվող "Բեռլեյ" եւ "Վիրջինիա" հումքատեսակներից առաջինն արդեն աճեցվում է Հայաստանում։ Ստացված բերքը բավարարում է Հայաստանում դրա ողջ պահանջարկը։

"Գրանդ" հոլդինգի մեջ մտնող "Մասիս տոբակո" հայ-հունական համատեղ ձեռնարկությունը ձեռք է բերել նաեւ նոր սարքավորում, որը վերամշակում է ծխախոտի կոթունը` հետագայում օգտագործելու համար։ Այս նոր հոսքագիծը կաշխատի 2-3 ամսից։

Ինչպես նշեց "Մասիս տոբակոյի" նախագահ Սամվել Սահակյանը, ձեռնարկությունը մթերում է ծխախոտի հումքի տարբեր տեսակներ` միջինը 1 կգ-ը 95 ցենտով, թեեւ որոշ տեսակներ` 2 դոլարով։ Ծխախոտի ֆերմենտացված հումքն արտահանվում էր Ռուսաստան, այժմ արդեն` նաեւ Բելառուս։ Արտաքին ներդրումը "Մասիս տոբակոյում" կանխիկ եղել է 2 մլն դոլար, 3 մլն-ն էլ` սարքավորումների ձեւով։ Սեզոնի ընթացքում, ըստ պրն Սահակյանի, մթերվում է 7-8 հազար տ ծխախոտի հումք։ Մթերման դիմաց ձեռնարկությունն ունի մոտ 50 մլն դրամի պարտք։

Շրջելով ողջ գործարանը` այցի վերջում նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Խնդրելով մասնագիտական հարցեր իրեն չուղղել` նա մասնավորապես նշեց. "Անցյալ տարի, երբ ձեռնարկության բացումն էր, կար նաեւ որոշ արտադրամասեր ավելացնելու խոստում։ Այսօր դա իրականացված է։ Նման հանդիպումները ես օգտակար եմ համարում լայն կոնտեքստով. բիզնեսի ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում իմանալ, թե ինչն է խանգարում նոր ներդրումներին, ընդհանրապեսՙ նաեւ արտադրությանը։ Իմ կողմից առաջին հարցադրումը միշտ հետեւյալն է, թե ինչ անենք, որ չխանգարենք արտադրողին եւ ինչ է պետք անել, որ արտադրության ծավալներն ընդլայնվեն, մեծանան արտահանման ծավալները"։

Այս հանդիպման մասին հայտնելով իր կարծիքըՙ հոլդինգի նախագահ Հրանտ Վարդանյանը նշեց, որ նախագահին ներկայացվեցին հոլդինգի 4 գործարանների աշխատանքը, խնդիրներն ու ծրագրերը։ Դեռեւս Քոչարյան վարչապետի հետ քննարկված 5 տարվա վաղեմության այս ծրագիրն արդեն նվաճումներ ունի։

Ապա հոլդինգի նախագահը նշեց գործարանների մի շարք խնդիրներ, որոնք եւս ներկայացվել են նախագահի ուշադրությանը։

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: