31.05.2003. Սանկտ Պետերբուրգում կայացել է ՎՐԱՍՏԱՆԻ եւ ՀԱՅԱՍՏԱՆԻ
31.05.2003. Առաջին տիկնայք Էրմիտաջում
15 Հուն 2012  
15.06.2012  |  13:46   |   Թերթեր և ամսագրեր

30.05.2003. ՀՀ Նախագահը մեկնում է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով մայիսի 30-ին եռօրյա այցով Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք կմեկնի նախագահ Ռոբերտ Քոչարյանըՙ տիկնոջ հետ։ Հանրապետության Նախագահին այցի ընթացքում կուղեկցեն արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը, Ռուսաստանյան Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ։

Սանկտ Պետերբուրգ այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Մայիսի 30-ին "Սիլվեր Վիսպեր" նավի վրա, որը Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին նվիրված միջազգային հանդիպումներին եւ հանդիսություններին հրավիրված պետությունների ղեկավարների կեցավայրն է, կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հանդիպումը, որից հետո ԱՊՀ երկրների նախագահները կհանդիպեն լրագրողների հետ։

Հայաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգ ժամանած պետությունների ղեկավարների հետ կմասնակցի Պետրոս Առաջինի արձանի մոտ անցկացվող Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, կայցելի Իսահակեւսկի տաճար, Մարինյան թատրոնում ներկա կգտնվի գալա համերգին։ Ռոբերտ Քոչարյանը կլինի նաեւ Եկատերինյան պալատում, պետական Էրմիտաժում, Կոնստանտինյան պալատում, կմասնակցի Նեւայի վրա տոնակատարության բացմանը։

Սանկտ-Պետերբուրգ քաղաքի հիմնադրման 300 ամյակի տոնակատարությանը մասնակցելու նպատակով ժամանած պետությունների ղեկավարների եւ տիկնանց պատվին "Պետրոդվորեցի" Մեծ պալատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Լյուդմիլա Պուտինայի անունից կտրվի հանդիսավոր ճաշ։
Հունիսի 1-ին Նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Սրբ. Կատերինայի եկեղեցի, որտեղ կմասնակցի հայկական խաչքարի բացման արարողությանը, կդիտի հայ գեղանկարիչ Զ.Միրզոյանի ցուցահանդեսը։

Հայաստանի նախագահը հանդիպում կունենա նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հունիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան։

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: