Քոչարյանի ֆորմալ բացակայությունը
27.03.2002. Երեվանի կառուցապատումը մոտ 5 տարի կպահանջի
27 Մար 2012  
27.03.2012  |  14:13   |   Համացանց

25.03.2005. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ Է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում Է.

"Շնորհավորում եմ Հայաստանի թատերական գործիչներին եւ թատերասերներին` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:

Մեր ժողովրդի մշակույթի եւ հասարակական գործունեության մեջ թատրոնը միշտ ունեցել է առանձնահատուկ կարեւորություն: Գուցե օրինաչափ է, որ մեզանում ոչ ոք չի վայելել այնպիսի սեր եւ լայն ժողովրդականություն, ինչպես հայ բեմի մեծ վարպետները: Մենք կարեւորում ենք նրանց ավանդույթների նորօրյա շարունակումն ու զարգացումը: 

Մեծ է թատրոնի առաքելությունը նաեւ նոր Հայաստանի հոգեւոր-մշակութային դաշտում: Վաղվա Հայաստանի նկարագիրը կախված է մեր այսօրվա աշխատանքից եւ մանավանդ մշակութային օջախների գործունեության արդյունավետությունից:

Ջերմորեն շնորհավորելով տոնի առթիվ` բեմարվեստի մեր բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ նոր` վառ ներկայացումներ, ստեղծագործական վերելք եւ հաջողություններ": 

www.armradio.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: