Արդյունավետ պաշտոնական այց
Հայկական հարց
13 Սեպ 2013  

ՀՀ անկախության հոբելյանին ընդառաջ

Երկու տարի առաջ 2rd.am-ի այցելուների դատին ներկայացրեցինք մեր պատրաստած` "Տասնամյակ, որ վերափոխեց Հայաստանը" շարքը, որում ամփոփ նկարագրվում էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասնամյա շրջանի ձեռքբերումները պետության կայացման, ամրապնդման և կենսագործունեության համար կարևորագույն գրեթե բոլոր բնագավառներում: Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյա հոբելյանին ընդառաջ, առաջիկա երկուշաբթի օրվանից կրկին ձեր դատին ենք հանձնելու այդ շարքը` վստահությամբ, որ այսօր էլ շատ օգտակար ու արդիական խնդիրներ ու դասեր կան այնտեղ:

***

Մենք չենք պատրաստվում իդեալականցնել այդ տարիները: Պարզապես անկախության քսաներկու տարիներից  գրեթե կեսը` տասը տարի, եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը: Իսկ այդ տասը տարիները Հայաստանի վերազարթոնքի տարիներ են: Չենք իդեալականացնելու ոչինչ, բայց ինչպես ասում են` թվերը համառ են, ու թվերի լեզուն համոզիչ է: Կներկայացնենք երկրի կենսագործունեության հիմնական ոլորտները թվերով, փաստերով, ինչպես նաև` միջազգային փորձագետների, երբեմն նույնիսկ ոչ բարեկամաբար տրամադրված վերլուծաբանների գնահատականները: Սակայն մինչ դա սկսելը, հարցնենք ինքներս մեզ. կարելի՞ էր ավելին անել: Գուցե նաև կարելի էր, եթե չլինեին այս, այս, այս խոչնդոտները: Սակայն պատմությունը եթեներ չի սիրում, իսկ պատմական փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ժառանգություն ստացավ քայքայված տնտեսությամբ, հուսահատ ժողովրդով, Ղարաբաղը կորցնելու վտանգված բանակցային իրավիճակով երկիր, և տասը տարի անց չնայած ամեն տեսակ խոչնդոտներին թողեց զարգացող տնտեսությամբ, իր անկախությունը հաստատած, բնակչության վերընթաց ապրող կենսամակարդակով, իր պատմական իրավունքներին վերատիրանալու վճռականությամբ, միջազգային լայն ճանաչում ստացած և իր անվտանգության երաշխիքները հաստատած պետություն: Սա ոչ առասպել է, ոչ էլ մեր տատաիկների պատմած հեքիաթներից: Ընդամենը մի քանի տարի առաջվա մեր իրողությունն է: Իրողություն, որ տեսանք մեր աչքերով և զգացինք մեր մաշկի վրա:

Իսկապես, 1998-2008 թվականները պարզապես թվականներ չէին, այլ տարիներ, որոնք վերափոխեցին Հայաստանը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: