07.11.2006. Ն. Նազարբաեւը կոչ է արել ղազախստանյան ընկերություններին
Բարեկամ Հունաստանը Հայաստանի կողքին է լինելու
10 Նոյ 2011  
10.11.2011  |  14:09   |   Համացանց

10.11.2006. ՀՀ Նախագահը մեդալներ է հանձնել տեղական ինքնակառավարման ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 9-ին հրամանագրերով Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը, Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանը, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի համայնքի ղեկավար Սեյրան Անանյանը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի համայնքի ղեկավար Էմմա Հակոբյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի համայնքի ղեկավար Ռազմիկ Մարտիրոսյանը, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, Արագածոտնի մարզի Արագած գյուղի համայնքի ղեկավար Գագիկ Պողոսյանը պարգեւատրվել են Անանիա Շիրակացու մեդալով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանրապետության նախագահը, այսօր նրանց հանձնելով մեդալները, շնորհավորել է պետական բարձր պարգեւի արժանանալու եւ տեղական ինքնակառավարման մարմինների տասնամյակի առթիվ: 

Պարգեւատրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել հանդիպման մասնակիցներից լսել նրանց գնահատականները տեղական ինքնակառավարման խնդիրների, զարգացման միտումների եւ գործընթացների վերաբերյալ:

Նշելով, որ համայնքների գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, եթե համայնքային հարցերով լիարժեքորեն զբաղվեն համայնքները` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ տարեցտարի կառավարությունը որոշակի լիազորություններ է փոխանցում տեղական ինքնակառավարման մարմիններին: Նրա խոսքով, թեեւ ստանձնած պարտավորությունների եւ ստացած լիազորությունների ծավալը դեռեւս լիարժեք չէ, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ քայլեր արվում են եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը զուգընթաց ավելի ու ավելի շատ գործառույթներ են անցնում նրանց:
 
"Դուք մարդկանց հետ շփման առաջին օղակն եք, նրանց առօրյա խնդիրների լուծումը կապված է ձեր գործունեության հետ եւ գոնե դրան համարժեք, այդ շրջանակում իրավունքներ պետք է ունենաք ու պատասխանատվություն կրեք",- դիմելով համայնքապետերին` ասել է երկրի ղեկավարը: 

Նա ոլորտի հիմնական խնդիրը համարել է այն, որ համաչափ չէ համայնքապետերի եւ ավագանիների ինստիտուտի զարգացումը, ինստիտուցիոնալ տեսանկյունից քիչ թե շատ կայացած համայնքապետերի ինստիտուտի կողքին դեռեւս կայացած չէ դրան հակակշիռ հանդիսացող ավագանիների ինստիտուտը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` այստեղ որոշակի լուծումների, գուցե նաեւ օրենսդրական դաշտի փոփոխության կարիք կա:
 
Անհրաժեշտ է գտնել ճիշտ հակակշիռը, մեխանիզմը, որը հնարավորություն կտա ապահովել համայնքապետերի թափանցիկ աշխատանքը` խթանելով նաեւ ավագանիների ինստիտուտի զարգացումը:

Հանդիպման ժամանակ շահագրգիռ քննարկում է ծավալվել իրականացվող տարածքային քաղաքականության, տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող հետագա անելիքների, համայնքների զարգացման վերաբերյալ:

www.armtown.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: