Հայաստանը` հայապահպանության հիմնական աղբյուր
Շոուից դեպի զարգացման հեռանկարներ
23 Սեպ 2011  

Համադրել հայրենասիրությունն ու գործարարությունը

Երեկ ձեր ուշադրությանն էինք հանձնել Հայաստանի Հանարպետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստան - Սփյուռք երրորդ համաժողովի բացման առիթով: Այսօր ներկայացնում ենք Ռ. Քոչարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք տնտեսական համաժողովում, որը տեղի է ունեցել 2003 թվականի այս օրերին:
 
Աշխարհասփյուռ հայության համախմբումը հայոց պետության հզորացման գաղափարի շուրջ շարունակական գործընթաց է և չի կարող սահմանափակվել մեկ, կամ մի քանի միջոցառումներով: Այդ են վկայում Ռոբերտ Քոչարյանի երեկ և այսօր ձեզ ներկայացված ելույթների իմաստն ու ոգին:


***

22.09.2003. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆ - ՍՓՅՈՒՌՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Հարգելի հայրենակիցներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Մենք հավաքվել ենք այստեղ` քննարկելու Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները: Համոզված եմ, որ Ձեզ մի շարք խնդիրներ պետք է հետաքրքրեն. ի±նչ տնտեսություն ենք մենք կառուցում, ո±րն է բարեփոխումների հիմնական նպատակը, եւ ի վերջո` ի±նչ ենք մենք ակնկալում Սփյուռքի գործարարներից: Համոզված եմ` դուք այս մի քանի օրերի ընթացքում այդ հարցերի պատասխանները գտնելու եք: Անկեղծ լինեմ, անցել են այն` անկախության ռոմանտիզմի ժամանակները, երբ թվում էր, թե "Ջերմուկ" - ով կարելի է Հայաստան պահել, կամ, ասենք, մոլիբդենով: Կատակով չեմ ասում, այն ժամանակ (1992-94 թթ.) բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ ինձ համոզմունքով ասում էին, թե երկիրը կարելի է Ջերմուկի ջրով պահել: Իսկ այսօր պարզվում է` նույնիսկ Ջերմուկ քաղաքը չենք կարող դրանով պահել: Մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք, ի±նչ ենք ուզում, իսկապես ի±նչ հարստություն ունենք: Մեր հիմնական հարստությունը մեր կրթված եւ ձեռներեց ժողովուրդն է: Ժողովուրդ, որ ընկալունակ է, շարժուն եւ մեր բարեփոխումների հիմնական նպատակն էլ պետք է լինի հենց այդ որակների դրսեւորման համար ճիշտ պայմանների ստեղծումը: Իսկ այդ պայմաններն են շուկան, մրցակցությունը, տնտեսական ազատությունը, արդյունավետ կառավարումը եւ բյուրոկրատիայի միջամտության սահմանափակումը: Իհարկե, այսպիսի պայմաններ ստեղծելը նշանակում է շատ գործուն բարեփոխումների քաղաքականություն, համակարգային փոփոխություններ: Սա ավելի դժվար է, քան բնական պաշարներ ունենալն ու դրանք վաճառելով զբաղվելը: Ակնհայտ է, որ բարեփոխումների այս ծավալն ու տեմպերը որոշակի դժվարություններ են ենթադրում` հասարակական ընկալման իներցիայի պատճառով: Իշխանությունների կողմից անհրաժեշտ է լինում դրսեւորել քաղաքական կամք` հետեւողական լինելու համար: Մենք դրսեւորում ենք այդ կամքը` հասկանալով, որ այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի: Մենք միջազգային տնտեսական ու ֆինանսական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ շարունակում ենք ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավմանը միտված քաղաքականությունը:

Եվ կարող եմ այսօր միանշանակ նշել, որ բարեփոխումների այս ճանապարհին մեր գործընկերն է տնտեսության մասնավոր հատվածը, որն այսօր կազմում է եւ արտադրում է մեր ՀՆԱ-ի ավելի քան 80 տոկոսը: Սա մեր ամենամեծ նվաճումն է վերջին տարիների ընթացքում:
Այսօր կարելի է արձանագրել, որ օրեցօր հաղթահարվում են անցումային շրջանի դժվարությունները, եւ մեր երկիրն արդեն դասվում է գործարարության ազատության բարձր մակարդակ ունեցող երկրների շարքին:

Մենք կարող ենք եւ պետք է դառնանք տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը` գիտատար տնտեսությամբ եւ մտավոր ծառայությունների զարգացած ցանցով: Դա կախված է մեզանից, այլ պետություններում գտնվող մեր գործարարներից: Միայն կառավարությունը չէ, որ պետք է կրի այդ խնդիրների լուծման պատասխանատվությունը: Դա մեր ընդհանուր խնդիրն է, դա մեր երկրի ապագան է:

Տիկնայք եւ պարոնայք

Ոչ մի երկիր ի վիճակի չէ զարգանալ մեկուսացած: Առավել եւս փոքր երկիրը: Հայաստանը պետք է դառնա համաշխարհային տնտեսության լիարժեք մաս: Եվ մեր անդամակցությունն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն այդ ճանապարհի մեկ կարեւոր քայլն է: Դա, նախեւառաջ, նշանակում է, որ երկիրը կանխատեսելի է իր տնտեսական քաղաքականության առումով, որ արտաքին շուկաները երկրի տնտեսության համար շատ ավելի մատչելի են:

Կարեւորագույն նպատակ է նաեւ Հայաստանի դրական կերպարի ձեւավորումը: Մենք պետք է ունենանք հուսալի գործընկերոջ նկարագիր: Այստեղ մեծ դեր կարող է խաղալ գործարար Սփյուռքի առկայությունը, քանի որ երեւի թե չկա մի երկիր, որտեղ չլինեն լավ համբավ ունեցող սփյուռքահայ գործարարներ, ովքեր իրենց կենսագրությամբ այդպիսի վերաբերմունք հայերի նկատմամբ ձեւավորել են, եւ ճիշտ աշխատելու դեպքում կուտակած այդ ներուժը կարող ենք փոխանցել Հայաստանի Հանրապետությանը: Դրա համար պետք է աշխատենք գրագետ եւ արհեստավարժորեն:

Եվս մեկ խնդիր. մենք չենք ունեցել արտաքին առեւտրի փորձ: Հասկանալի է, միայն ներքին շուկայում աշխատելով երկրի տնտեսությունը չի կարող լիարժեք զարգանալ: Արտաքին առեւտրի հաշվեկշիռը ցույց է տալիս, որ մեր հիմնական քայլերից մեկը պետք է լինի արտահանման ծավալներն ավելացնելը: Խորհրդային տարիներին դրսի հետ միայն Մոսկվան էր աշխատում, այնպես որ, այսօր մենք արտերկրի հետ աշխատելու փորձ կուտակելու ընթացքի մեջ ենք: Այս պարագայում գործարար Սփյուռքի առկայությունը հսկայական առավելություն է: Ունեք փորձ, կապեր, հնարավորություն: Դուք կարող եք զգալի դեր խաղալ համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանը ներգրավելու գործում: Խորհրդաժողովի նպատակներից մեկը նաեւ սա է:

Մենք շահագրգիռ ենք արտասահմանյան ներդրումների ներգրավմամբ: Մենք կրկնակի շահագրգռված ենք, որ յուրաքանչյուր սփյուռքահայ գործարար Հայաստանում ունենա սեփական գործ: Հայրենասիրությունը եւ գործարարությունը կարելի է արդյունավետորեն համադրել: Ես համոզված եմ: Մենք ամենատարբեր ոլորտներում (ակնաբուժություն, գյուղմթերքների վերամշակման արտադրություն, զբոսաշրջություն եւ այլն) հաջող ներդրումների բազմաթիվ օրինակներ ունենք: Այս եւ այլ բնագավառներում Հայաստանի ու Սփյուռքի գործարարների համար գոյություն ունի համագործակցության մեծ դաշտ:

Կցանկանայի հոգեբանական երկու գործոններ նշել, որոնք ազդում են գործարարության ձեւավորման վրա: Առաջինը, կապված է սփյուռքահայ գործարարների հետ. Հայաստանի զգացական ընկալումը միայն որպես մարդասիրական գործունեության առարկա: Երբեմն սփյուռքահայ գործարարները չգիտակցված մեղքի զգացում են ունենում, որ Հայաստանում փող են աշխատում: Ինչու±: Սիրելով Հայաստանը` մենք ուզում ենք, որ մեր գործընկերները հենց դուք լինեք, եւ Հայաստանն այո, նաեւ փող աշխատելու տեղ է:
 
Մյուս գործոնը, երբ Հայաստանում արված ներդրումները համարում են հերոսական զոհաբերություն եւ ակնկալում անհնար արտոնություններ, այն դեպքում, երբ Հայաստանի օրենսդրությունն այսօր արտոնություն է գործարար միջավայր ձևավորելու համար: Մենք պետք է ձերբազատվենք այս բարդույթներից: Մենք ցանկանում ենք լինել ձեր գործընկերը: Ցանկանում ենք ձեր մասնակցությամբ կառուցել երկիր, որով կարող է հպարտանալ յուրաքանչյուր հայ: իտենք, որ գործարարությանը խոչընդոտող գործոններ կան: Պատրաստ ենք դրանք քննարկել ձեզ հետ, քննարկել անկեղծությամբ: Կառավարությունն ունի բավարար կամք խոչընդոտները վերացնելու և հետեւողականորեն բարելավելու գործարար միջավայրը, անելու ամեն ինչ տնտեսական աշխուժությունը խթանելու համար:

Հարգելի հայրենակիցներ

Այս համաժողովը Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությունը պատկերացնելու, հիմնախնդիրները բաց քննարկելու, գործնական կապեր ստեղծելու լավ հնարավորություն է ընձեռում:

Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, ձեր մասնակցությունը Հայաստան - Սփյուռք առաջին տնտեսական համաժողովին: Մաղթում եմ բովանդակալից եւ արդյունավետ աշխատանք: Պետք է այնպես աշխատենք, որ երկրորդ համաժողովին կարողանանք զեկուցել, որ մի շարք ծրագրեր, կապեր, գործարքներ կայացել են:

Շնորհակալություն:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: