26.04.2006. Լիտվան կարող է իր ներդրումն ունենալ
Հայաստան-Բուլղարիա հարաբերությունները զգալիորեն աշխուժացել են
10 Սեպ 2011  
10.09.2011  |  13:19   |   Թերթեր և ամսագրեր

23.10.2007. Համագործակցություն` ի շահ երկու երկրների եվ տարածաշրջանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ՄԱՀՄՈՒԴ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ երկօրյա պաշտոնական այցով երեկ ժամանեց Հայաստան։ Նույն օրը Իրանի ղեկավարը հանդիպեց նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ։
   
Նախագահները դեմ առ դեմ, ապա ընդլայնված կազմով տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ամրագրեցին` ստորագրելով հայ-իրանական համագործակցության տարբեր ոլորտների առնչվող մի շարք փաստաթղթեր։ Դրանից հետո, բացօթյա ճեպազրույցի շրջանակում, ամփոփեցին Հայաստան-Իրան երկխոսության այս փուլում ձեռք բերված համաձայնությունների խճանկարը, փաստելով, որ հաստատակամ են` շարունակելու եւ զարգացնելու հայ-իրանական հարաբերություններն ի շահ երկու ժողովուրդների, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության։

Ողջունելով գործընկերոջը` Ռ.Քոչարյանը, մասնավորապես, արձանագրեց. "Իրանը մեզ համար չափազանց կարեւոր գործընկեր է։ Մենք ունենք շատ հարուստ հարաբերությունների օրակարգ, եւ այսօր վերահաստատեցինք մեր դրական վերաբերմունքն այն խոշոր ծրագրերի նկատմամբ, որ համատեղ իրականացնում ենք։ Հատկապես կցանկանայի նշել էներգետիկ ծրագրերը։ Ինչպես գիտեք, Հայաստան-Իրան գազամուղի շինարարությունը շարունակվում է։ Այսօր քննարկել ու վերահաստատել ենք եռակողմ նավթազտարանի եւ երկաթուղու կառուցման հնարավորությունը։ Իհարկե, այս ամենը այսօր հաշվարկների իրականացման փուլում է, քանի որ տնտեսական առումով, իհարկե, այդ քայլերը պետք է շահավետ լինեն կողմերի համար"։ 

Կողմերը նաեւ բանկային ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել, ինչը, Ռ.Քոչարյանի համոզմամբ, հնարավորություն կտա ընդլայնելու հարաբերություններն այս բնագավառում։ 

Համագործակցության քաղաքական ասպեկտը նմանապես չի անտեսվել։ Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել արտաքին շփումները եւ քննարկել տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումները. "Իհարկե, ես Իրանի նախագահին տեղյակ եմ պահել բանակցությունների ընթացքին։ Քննարկել ենք տարբեր տարածաշրջանային հարցեր։ Ընդհանրապես շատ անկեղծ, բաց քննարկումներ ենք ունեցել բոլոր հարցերի շուրջ, եւ ես շնորհակալ եմ իմ գործընկերոջը՝ թե՛ այցի, թե՛ հրավերն ընդունելու համար"։ 

Իրանի նախագահն իր հերթին, անդրադառնալով հայ-իրանական "հարաճուն զարգացող, կայուն հարաբերություններին", նշեց. "Շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց` իմ բարեկամ նախագահ Ռ.Քոչարյանի հրավերով գտնվելու Հայաստանում եւ հայ-իրանական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները քննարկելու մեր հայ գործընկերների հետ։ Վերջին մեկ տարում սա մեր 3-րդ հանդիպումն է։ Առաջինը տեղի ունեցավ նախորդ տարի` Թեհրանում, երբ ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանեց Իրան, երկրորդը այս տարվա մարտին՝ հայ-իրանական սահմանում, հիմա` Երեւանում"։ 

Կոնկրետ` այս այցի նպատակը, հայ գործընկերների հետ հանդիպումների եւ քննարկումների առանցքը, ըստ նրա, երկկողմ հարաբերությունների, առաջին հերթին` տնտեսական համագործակցության չօգտագործված ռեսուրսների իրացման նոր ուղիներ գտնելը եւ դրանք գործնական ծրագրերով ամրապնդելն է։ 

"Բարեբախտաբար խոչընդոտներ չկան, եւ մեծ հնարավորություններ կան երկկողմ հարաբերությունները բազմակողմանի, բոլոր բնագավառներում զարգացնելու համար։ Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտել ենք, որ դրա համար որեւէ չափ, որեւէ սահման չենք ճանաչում, հատկապես էներգետիկայի, նավթի ու գազի, էլեկտրաէներգիայի արտադրության, կոմունիկացիաների, տրանսպորտի բնագավառում, ինչպես նաեւ փոխադարձ ներդրումների ոլորտում երկու երկրների համագործակցությունն ընդլայնելու առումով։ Համոզված ենք, որ երկուստեք տրամադրվածությունը կառուցողական է եւ հօգուտ տարածաշրջանի է",- արձանագրեց Իրանի նախագահը՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալներն առաջիկայում շատ արագ եւ տեսանելի աճ են արձանագրելու։ 

Հարցերին պատասխանելով՝ Մ.Ահմադինեժադը, ընդհանրապես, հայ-իրանական հարաբերություններն անամպ, ավելին` "գերազանց" գնահատեց, ասելով. "Հայաստանի հետ մեր հարաբերությունները բարեկամական են՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, եւ սա վերաբերում է բոլոր բնագավառներին։ Մեր ժողովուրդների միջեւ չկա վստահության պակաս եւ օտարություն որեւէ հարցում"։

Բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները մանրամասնելով` Ռ.Քոչարյանը մասնավորապես նշեց, որ Հայաստան-Իրան գազամուղի մեր հատվածի բացումը (իրանական հատվածի բացումը, հիշեցնենք, տեղի ունեցավ տարեսկզբին) նախատեսված է հոկտեմբերի 26-ին. "Ես կմասնակցեմ այդ արարողությանը։ Հուսով եմ` գազամուղը կունենա նաեւ տարանցման հնարավորություն։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ ծավալով կլինի այդ ներուժի բացահայտումը։ Մենք լուրջ ենք տրամադրված` կապելու իրար հետ մեր երկաթուղիները։ Լուրջ ենք տրամադրված նաեւ նավթազտարանի եռակողմ (երրորդ կողմը Ռուսաստանն է.- Լ.Պ.) ծրագրի իրականացման հարցում։ Այստեղ, կրկնում եմ, ամեն ինչ պետք է հաշվարկել։ Ծրագրերը խոշոր են, իսկ խոշոր ծրագրերը քննարկումների եւ հաշվարկների որոշակի փուլ են պահանջում։ Մենք հիմա այդ փուլում ենք"։ 

Միով բանիվ, ՀՀ նախագահի գնահատմամբ, Հայաստան-Իրան համագործակցությունը թեւակոխում է նոր փուլ, որտեղ "մեր տնտեսական հարաբերությունները շատ ավելի խորն են լինելու"։ Քննարկված հարցերի օրակարգն ինքնին խոսուն է եւ լավագույնս ցույց է տալիս, թե ինչ վիճակում են այսօր հայ-իրանական հարաբերությունները։ 

Ավելին` այն, որ "Իրանի նախագահը եւ կառավարությունը այսպիսի ուշադրությամբ են վերաբերվում այս հարցերին, վկայում է, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը գերակայություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ իրանական կողմի համար, ինչի համար շնորհակալ եմ",- ասելիքն ավարտելով՝ արձանագրեց Ռոբերտ Քոչարյանը։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: