Երկար դեգերումներից հետո
Գրքերի նոր ցանկ
13 Ապր 2013  

Համաքաղաքային միջոցառում

Սովորաբար ապրիլի կեսերին, ավելի ստուգ ապրիլի երկրորդ շաբաթ օրը նշանավորվել է համաքաղաքային շաբաթօրյակներով: Այդպես էր խորհրդային տարիներին, այդպես է նաև դրանից հետո: Սա այն եզակի լավ ավանդույթներից մեկն է, որ մեր անկախ պետությունը փոխ առավ Խորհրդային երկրից:

Գերանն ուսին քայլող Վլադիմիր Իլյիչի կերպարը թեև մոռցվեց, բայց շաբաթօրյակներին սիրով են մասնակցում թե քաղաքացիները և թե հասարակական կազմակերպությունները, թե մշակույթի ու գիտության և թե քաղաքական ու պետական գործիչները: Մաքրել շրջապատը, հոգ տանել շրջակա բնության մասին, կազմակերպել ծառատունկ ու բնապահպանական այլ միջոցառումներ: Բարի և օգտակար այս գործը համախմբում էր շատերին ու, թեկուզ կարճ ժամանակով, բայց մոռացնել էր տալիս նույնիսկ իրար մեջ ունեցած հակասությունները:

2006 թվականի ապրիլի 15-ի համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը ծառեր է տնկել "Հաղթանակ" զբոսայգու բարեկարգվող հատվածներից մեկում:

Լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հանրապետությունում անտառների վերականգնման աշխատանքները եւ այդ ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Մեր այցելուները հիշում են "Նախագահական հումոր" վերտառությունն ունեցող շարքը, որում ի մի էր բերված նախագահ Քոչարյանի հնչեցրած սրամիտ, հումորային պատասխանները ամենատարբեր միջոցառումների կամ հանդիպումների ժամանակ: Ներկայացնում ենք այդ շարքից երկու հումորային պատմություն, որոնք տեղի են ունեցել հենց այս շաբաթօրյակի ընթացքում:

     Գարնանային ծառատունկ էր "Հաղթանակ" զբոսայգում: Նախագահը խնամքով տնկում էր իր բաժին ծառը: Կողքին կանգնած էին պաշտոնյաներ, այդ թվում եւ քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նախագահը աշխատանքի միջից գլուխը մի պահ բարձրացրեց, նայեց քաղաքապետին ու թե "Դե լավ է, էլի°, Երվանդ, մենք ծառ տնկենք, այգի գցենք, դու հետո տաս սրճարանների տակ...":

     Նույն ծառատունկի ժամանակ Ռազմիկ Դավոյանը կողքից ուղղություն տվեց Նախագահին` տնկին մի քիչ աջ, թե ձախ թեքելու համար: Նախագահը մեջքը շտկեց ու թե. "Ռազմի՛կ, չորս տարի խորհրդական էիր` մի խորհուրդ չտվիր, հիմա° ես տալիս...":

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: