Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 60 տարեկան
Առանց երիտասարդության ներգրավման չի կարող առաջընթաց լինել
14 Հուն 2011  

Համաշխարհային էլի մի բրենդ Հայաստանում

2004 թվականի հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի բացմանը: 

Երբ հանրահռչակվեց "Արմենիա" հյուրանոցի սեփականաշնորհման մասին որոշումը, հին, խորհրդային  պատկերացումներով առաջնորդվող մի զանգված, ինչպես Երևանի կոնյակի գործարանի սեփականաշնորհման պարագայում, այս դեպքում էլ սկսեց անտեղի աղմուկ բարձրացնել, թե ազգային հարստությունը վաճառում են օտարին: Մարդկանց այդ տեսակի կարծիքով ազգային հարստություն կոչվածը պետք է զմռսել ու պահել սերունդների համար: Ոչինչ, որ ազգային հարստություն "Արմենիա" հյուրանոցը այլևս ոչնչով չէր համապատասխանում միջազգային ստանդարտներին, խարխուլ ու գորշ վիճակում էր: Առհասարակ հյուրանոցային համակարգը դարձել էր զբոսաշրջության զարգացման գլխավոր խոչնդոտներից մեկը: Թերահավատները թող կարդան ամերիկահայ հռչակավոր աստղի` Շերլին Սարգսյանի հուշերը, որը նա գրեց հայրենիք այցելելուց ու մի քանի օր "Արմենիա" հյուրանոցում անցկացնելուց հետո: Իսկ "Արմենիայի" նոր սեփականատեր "Մարիոթ" ընկերությունը համաշխարհային հռչակ ու հեղինակություն ունեցող հյուրանոցային անուն էր, որը նոր իմիջ ապահովեց Հայաստանի համար: "Արմենիա-Մարիոթից" հետո գործընթացը շարունակվեց, և հայկական հյուրանոցային բիզնեսում ներդրումներ իրականացրեցին և հյուրանոցներ կառուցեցին "Գոլդեն Թուլիպ" և այլ հայտնի հյուրանոցային ընկերություններ: Դրա շնորհիվ մայրաքաղաքի հյուրանոցային համակարգը դուրս եկավ նախկին գավառական վիճակից:

***

Նախագահական գործունեության ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մեծ ուշադրություն էր դարձնում տնտեսության այս ճյուղի` զբոսաշրջության զարգացմանը ևս: "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի բացման հոբելյանը լավ առիթ է մեկ անգամ էլ  նախագահ Քոչարյանի աշխատանքային այս ոլորտի վրա հետադարձ հայացք գցելու համար: Ներկայացնում ենք "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի բացման առիթով "Ազգ" օրաթերթի այդ օրվա հրապարակումն ու "Վալենսիա" համալիրի բացման առիթով Ռ. Քոչարյանի  տված ճեպազրույցն ամբողջությամբ, ինչպես նաև  նախագահի` ոլորտին վերաբերող երկու տարբեր ելույթներից փոքրիկ հատվածներ: Կարծում ենք, այսքանն էլ քիչ չէ համոզվելու համար, որ առանց նախագահ Ռոբերտ Քոչարյանի սևեռուն ուշադրության այսօր չէինք ունենա զբոսաշրջային իմաստով  քիչ թե շատ գրավիչ Հայաստան:

***

11.03.2004. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
/Հատված/

Եթե հետեւել եք քաղաքականությանը, իշխանությունների աշխատանքին, երեւի նկատել եք, որ անցած վեց տարվա ընթացքում ես փորձում էի որոշակի կարգախոսներ կիրառել` ցույց տալու համար, որ այս կամ այն ուղղությունը կամ քայլերը գերակայություն են երկրի համար: Օրինակ, հիշում եք, որ մոտ երեք տարի, դա աշխատատեղերի հարցն էր: Այցելում էինք տարբեր ձեռնարկություններ, փոքր ու միջին բիզնեսի նոր բացվող օբյեկտներ, ժապավեններ էինք կրում, ինչը բոլորին չէ, որ դուր էր գալիս, հատկապես` ընդդիմությանը, բայց հետեւողականորեն շարունակում էինք: Դա հանգեցրեց հետաքրքիր երեւույթի` տարեկան 30-40 հազար աշխատատեղ էր ստեղծվում: Գործարանները դա ընկալեցին որպես պետության կողմից հստակ վերաբերմունք, ինչը տվեց իր արդյունքները:

Նույնը եւ զբոսաշրջության զարգացման հարցում: Այցելում էինք հյուրանոցներ, զբոսաշրջության հետ առնչվող այլ կառույցներ, եւ այսօր շատ լուրջ արդյունք ունենք: Հինգ տարի առաջ Հայաստանում հյուրանոց չկար, այսօր նման խնդիր չունենք, եւ մոտակա 2-3 տարիներին եւս նոր հյուրանոցներ են բացվելու:

***

31.05.2005. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է "ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ" ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է "Կասկադ" համալիր, այնուհետեւ մասնակցել նորակառույց "Գոլդեն Փելես" հյուրանոցի բացման արարողությանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախագահն ասել է, որ նման բարձրակարգ հյուրանոցի կառուցումը պետք է դիտարկել Հայաստանում զբոսաշրջության զարգացման ներկա եւ հեռանկարային հնարավորությունների համատեքստում: "Կասկած չունեմ, որ հյուրանոցը լավ կաշխատի: Զբոսաշրջության ոլորտում արձանագրվող տարեկան 25 տոկոս զարգացման դինամիկան վկայում է, որ այս ոլորտին ցուցաբերված ուշադրությունն արդեն կայուն արդյունքներ է տալիս", - նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահը տպավորություններ է հայտնել նաեւ "Կասկադում" կառուցվող "Գաֆեսջյան թանգարանից", ասելով, որ այն եւս լուրջ բաղադրիչ է լինելու զբոսաշրջության զարգացման գործում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: