Ճոպանուղին պետք է զարգացման խթան դառնա
03.11.2005. Սահմանադրության հանրաքվեն չի ազդի ղարաբաղյան խնդրի վրա
03 Նոյ 2011  
03.11.2011  |  14:27   |   Ելույթներ և ուղերձներ

Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ

Հարցին, թե ինչու է Սահմանադրության բարեփոխումների նախագիծը ուժի մեջ մտնելու միայն 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո, նախագահը պատասխանել է, որ ներկա գումարման խորհրդարանը եւ նախագահն ընտրվել են գործող Սահմանադրությամբ եւ օժտված են վերջինիս սահմանած լիազորություններով. ընտրվելիս նրանք հանդես են եկել նախընտրական ծրագրերով` հենվելով հենց այդ Սահմանադրության վրա: "Ես այստեղ նույնիսկ իրավունք ունեի պնդել, որ նախագիծն ուժի մեջ մտնի 2008-ի մարտից` նախագահական ընտրություններից հետո, ասելով, որ ես ընտրվել եմ այս լիազորություններով եւ ընտրողներին խոստումներ եմ տվել այս լիազորություններն աչքի առաջ ունենալով եւ այդ լիազորությունների շրջանակում եմ կառուցել իմ հարաբերությունները եւ Ազգային Ժողովի , եւ քաղաքական ուժերի հետ: ուցե մեկ այլ նախագահ հենց այդպիսի կեցվածք որդեգրեր:Այդ երկու տարին նրա համար են, որ օրենքների եւ Սահմանադրության միջեւ հակասություններ չստեծվեն: Օրինակ` վաղը նոր Սահմանադրությամբ քաղաքացին իրավունք է ունենալու դիմել Սահմանադրական դատարան: Բայց նաեւ կառավարությունը, ԱԺ-ն պետք է ժամանակ ունենան փոխելու օրենքները: Դա պետք է արագ անենք, որպեսզի այս անցումային շրջանում մեծ իրավական փակուղիներ չունենանք: Ունենալու ենք, բայց գոնե այնպես պետք է անենք, որ այդ խնդիրները ողջամիտ ձեւով լուծվեն", - ասել է նախագահը:
 
Ի պատասխան հարցին, թե ինչպես մեկնաբանել փաստը, որ գործող նախագահն ինքն է ձգտում կատարելու սահմանադրական փոփոխություններ, որոնցով զգալիորեն պակասում են նրա լիազորությունները, Ռոբերտ Քոչարյանը մեջբերել է իր զավակներից մեկի` նախագծին ծանոթանալուց հետո արած դիտարկումը` "Հայրիկ, սա քեզ պե±տք է": "Իմ պատասխանն այն էր, որ անձամբ ինձ, այո, պետք է չէ, բայց քեզ պետք է, քեզ համար եմ անում, քո կյանքն առջեւում է, եւ ես ուզում եմ, որ դու ապրես ավելի ազատական արժեքների վրա հենված երկրում: Եթե այլ կերպ մտածեի, այսպիսի հանդիպումներ չէի կազմակերպի եւ կթողնեի, որ հանրաքվեն իր հունով գնար, կընդունվի` կընդունվի, չի ընդունվի` Աստված իր հետ, այսօրվա իմ լիազորություններն անձամբ ինձ շատ չեն մտահոգում: Դրանք բավական լուրջ լծակներ են իմ աշխատանքում:Ես միայն զարմանում եմ, որ ընդդիմությունն է դեմ այս բարեփոխումներին: Ես չգիտեի, որ սրտի խորքում ինձ այդքան սիրում-հարգում են: Այդքան համառ ձեւով պայքարել իմ լիազորությունների պահպանման համա±ր...Ես շնորհակալ եմ", - նկատել է նախագահը:

Իսկ ուսանողներից մեկի դիտարկմանը, թե իշխանություն-ընդդիմություն ներքին պայմանավորվածության արդյու±նք է, որ նախագահը հանդես է գալիս բարեփոխումների օգտին, իսկ ընդդիմությունը մերժում` արդյունքում հնարավորություն ստեղծելով որնախագահի մեծ լիազորություններն այնուամենայնիվ պահպանվեն, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ ընդդիմության նման դիրքորոշման համար տրամաբանական բացատրություն գտնելը դժվար է: ՙՆկատվում է մի հստակ գիծ` անել ամեն ինչ հակառակ այն բանին, ինչ առաջարկում է իշխանությունը: Սա վատ տրամաբանություն է, վատ կարգախոս է, որ չեմ կարծում, թե որեւէ լավ բանի կբերի եւ երկրին, եւ ընդդիմությանը: Իրենք ասում են` նախագիծը վատը չէ, բայց իշխանությունները բարոյական իրավունք չունեն բարեփոխումներ իրականացնելու:Այդ տրամաբանությամբ եկեք հրաժարվեք ընդհանրապես ամեն ինչից, ինչ անում է իշխանությունը` չօգտվեք, օրինակ, Դավթաշենի կամրջից, չքայլեք Երեւանի լուսավորված փողոցներով` հատուկ ընտրեք մութ փողոցները եւ այլն: Սա արդեն իռացիոնալ դաշտում է, եւ դժվար է տրամաբանական բացատրություն տալ":
Ուսանողներից մեկին էլ հետաքրքրում էր, թե վաղ չէ± արդյոք սահմանափակել նախագահի լիազորություններն անցումային փուլում գտնվող այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է: "Որոշ երկրներում անցումային շրջանում հատկապես բնույթով բարեփոխիչ նախագահի առկայությունն ապահովում է արագ զարգացում, ինչպես օրինակ Սինգապուրում, Հարավային Կորեայում, Չիլիում, որտեղ պետության ղեկավարը կառավարել է երկար եւ ավտորիտար կերպով: Բայց մենք կարող ենք թվարկել նման ընդամենը մի քանի երկիր:

Կան նաեւ բազմաթիվ այլ օրինակներ, որտեղ ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ են հասել հաջողությունների: Բալթյան երկրները լուրջ հաջողության են հասել, անսպասելի կարճ ժամկետում դարձել Եվրամիության անդամ...Շատ բան կախված է նրանից, թե ով ունի այդ լիազորությունները, ինչքանով է այդ անձը նվիրված բարեփոխումներին, ինչքանով է հետեւողական: Անկեղծ ասեմ, որ այս լիազորություններն այս տարիների ընթացքում ակտիվ բարեփոխումներ իրականացնելու առումով չափազանց կարեւոր էին ինձ համար:Առանց այդ լիազորությունների` շատ հարցերում մենք լուրջ խնդիրներ կունենայինք: Իմ գնահատականն այն է, որ ակտիվ, արմատական բարեփոխումների փուլն իրականում մենք արդեն անցել ենք: Երկրի տնտեսական կառուցվածքն ամբողջությամբ փոխվել է, այսօր բոլոր բոլոր ոլորտներում ավելի շուտ հղկելու հարցեր են մնացել: Հաշվի առնելով նաեւ, որ մեր ժողովուրդն իր տեսակով ավելի ազատամետ է, բավական նախաձեռնող է, ավելի շատ ազատությամբ եւ հնարավորություններ ստեղծելով մենք լրջորեն կխթանենք մեր երկրի տնտեսությունը",-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
 
Ուսանողներին հետաքրքրում էր նաեւ, թե ինչու Սահմանադրության փոփոխություններով օրենքի կարգավորմանն է թողնված եւ ամրագրված չէ, որ Երեւանի քաղաքապետը կարող է ընտրվել ուղղակի ընտրություններով: ՙՈչ ոք սա չի բացառում, բայց ինչու± սահմանափակենք նաեւ անուղղակի ընտրությունների հնարավորությունը: Եվրոպական մայրաքաղաքների մեծ մասում ընտրություններն ուղղակի չեն: Ուղղակի ընտրված քաղաքապետն, իհարկե, ավելի հզոր քաղաքական դեմք է դառնում, միգուցե կարող է ավելի ազատ աշխատել, իսկ անուղղակի ընտրված քաղաքապետը` պետք է ավելի շատ խորհրդակցի իրեն ընտրած ներկայացուցչական մարմնի հետ: Սա եւս բալանսի եւ ընտրության հարց է: Մեզ նման փոքր երկրում կա մեկ վտանգ` Հայաստանի բնակչության մեկ երրորդն ապրում է մայրաքաղաքում, այստեղ է կենտրոնացած տնտեսական ներուժը, եւ կառավարություն-քաղաքապետ հակադրությունն ուղղակի վտանգավոր է երկրի կայունության համար: Միգուցե անցումային շրջանում արժե այնպիսի տարբերակ գտնել, որը չի բերելու հակադրության, որից կտուժենք բոլորս: Սահմանադրությունը երկու հնարավորությունն էլ տալիս է: Բայց քաղաքապետին ժողովուրդն ընտրի, թե ոչ, քաղաքն ունենալու է իր խորհրդարանը",-պարզաբանել է նախագահը:

Համայնքների ինքնավարության բարձրացմանն ուղղված սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվող դրույթի անհրաժեշտության մասին հարցին, Ռոբերտ Քոչարյանի պատասխանն այն էր, որ դա պետք է դիտարկել կառավարման ապակենտրոնացման քաղաքականության համատեքստում: "Ժողովրդի առօրյա հոգսերով պետք է զբաղվեն տեղական ինքնակառավարման մարմինները: Կառավարությունն այստեղ ֆունկցիոնալ դեր պետք է կատարի` նախարարությունները պետք է մշակեն եւ ընդունեն հայեցակարգեր, դրանք օրենքի ձեւով իրականացնելու ուղղություններ առաջարկեն: Մնացածը պետք է անեն ՏԻՄ-երը, որոնց ավելի մեծ հնարավորություն է տրվում ձեւավորել սեփական բյուջեն եւ ավելի շատ պատասխանատվություն` համայնքի բնակիչների առաջ: Եվրոպական երկրներում ոչ մեկի մտքով չի անցնում ծորակից ջուր չգալու համար հայհոյել նախագահին, վարչապետին կամ Ազգային ժողովին, որովհետեւ բոլորը հասկանում են, որ նրանք դրա հետ գործ չունեն: Դրան հասնելու համար մենք պետք է ՏԻՄ-երին տանք ավելի մեծ հնարավորություն ժողովրդի հոգսերը հոգալու համար: Առանց այդ հնարավորությունների` պատասխանատվության հարցն այն մակարդակի վրա չի լինելու, որ մենք բոլորս ուզում ենք: Եւ եթե համայնքապետը վատ աշխատի, հաջորդ անգամ չի ընտրվի` քաղաքական պատասխանատվություն կկրի բնակիչների առջեւ": 

Փոփոխությունների նախագծում երկքաղաքացիության արգելքի վերացման անհրաժեշտության վերաբերյալ հարցին պատասխանելով Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստին, որ տարեկան մեծ թվով ՀՀ քաղաքացիներ, ընտանեկան հանգամանքների բերումով արտերկրում գտնվելով եւ այդտեղի քաղաքացիություն ունենալով, ստիպված են լինում հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, քանի որ մեր օրենքն արգելում է երկքաղաքացիությունը: "Այս տարի ես 470 քաղաքացու ՀՀ քաղաքացիությունից զրկվելու դիմում եմ ստորագրել եւ դա արել եմ սրտի ցավով: Ինչո±ւ ենք կորցնում մեր քաղաքացիներին: Լավ, մարդն այստեղ չի ապրում, բայց երկրի հզորությունը միայն մշտական բնակչությամբ չէ պայմանավորված, այլ նաեւ քաղաքացիների թվով: Երկքաղաքացիության արգելքը հանելը չի նշանակում, որ բոլորը կարող են դառնալ այլ երկրի քաղաքացիներ, որովհետեւ դա կարգավորվում է երկկողմ միջպետական պայմանագրերով: Ընդհանրապես, մեծ սփյուռք ունեցող ժողովուրդը իրավունք չունի երկքաղաքացիության արգելք կիրառել",-նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նախագահի խոսքով, երկքաղաքացիության դեպքում քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները եւ երկքաղաքացիությունից բխող սահմանափակումները կամրագրվեն համապատասխան օրենքներով, սակայն այդ սահմանափակումները չպետք է լինեն արհեստական, այլ պետք է ունենան հիմնավոր բացատրություն: 
 
Նախագահը պատասխանել է նաեւ գիտության եւ կրթության ոլորտի բարեփոխումներին, Հայաստանի արտաքին հարաբերություններին առնչվող մի քանի հարցերի:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: