2-րդը վերադարձավ
Բաղրամյան-Կասյան-Կիեւյան Եւ Բաղրամյան-Օրբելի Հանգույցների Բացում
22 Դեկ 2011  
22.12.2011  |  14:38   |   Թերթեր և ամսագրեր

Հանդիպում գործարարների հետ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ տարեվերջյան ավանդական հանդիպում է ունեցել Հայաստանի գործարար շրջանակների շուրջ 5 տասնյակ առաջատար ներկայացուցիչների հետ:
   
Երկրի ղեկավարն անցնող տարին գնահատել է որպես ամենաարդյունավետներից մեկը՝ վկայակոչելով 11 ամսվա վիճակագրությամբ արձանագրված 13,5 տոկոս համախառն ներքին արդյունքի աճը եւ պետական բյուջեի լիարժեք կատարումը՝ անգամ տարվա ընթացքում բյուջեի եկամտային մասի մեծացման փաստի պարագայում: 
   
Նախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ աճ է գրանցվել տնտեսության բոլոր ուղղություններով, որոնցից ամենաբարձրը՝ շինարարության եւ արտաքին առեւտրի ոլորտներում՝ 32-ական տոկոս: "Սա բավականին լուրջ առաջընթաց է, եւ բոլորդ կարող եք հպարտանալ, որ դրանում կա նաեւ ձեր լուման: Այս ամենը հնարավորություն է տվել եկող տարում ունենալ ընդգծված սոցիալական ուղղվածությամբ բյուջե: Շատ ավելի մեծ գումարներ ենք ծախսում առողջապահության եւ կրթության ոլորտներում, բյուջետային համակարգում աշխատավարձերի կայուն բարձրացման գործընթաց ենք արձանագրում", - նշել է Ռոբերտ Քոչարյանը:
   
Անդրադառնալով անելիքներին՝ Ռոբերտ Քոչարյանը խոսել է եկամուտների առումով հասարակության բեւեռացումը, նաեւ մայրաքաղաքի եւ մարզերի զարգացման անհամաչափությունը մեղմելու ուղղությամբ քայլերի անհրաժեշտության մասին: "Սրանք լուրջ խնդիրներն են, որոնք կառավարությունը պարտավոր է արձագանքել իր քաղաքականության մեջ: Առաջինի լուծման ճանապարհներն են՝ շարունակել նպատակաուղղված սոցիալական քաղաքականությունը, ավելի մեծ ուշադրություն դարձնել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, պայքարել կոռուպցիայի դեմ: Երկրորդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է բոլոր մարզերի համար մշակել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր, որպեսզի դրանց զարգացման համար հատկացվող գումարներն առավել նպատակային ծախսվեն: 
   
Կավելացվեն մարզերի համար բյուջետային հատկացումները, հատկապես ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, կներգրավվեն վարկային եւ այլ ծրագրերում, իսկ այդ դեպքում մարզերում բիզնես ծավալելն ավելի գրավիչ կլինի", - ասել է նախագահը: 
   
Գործարարները երկրի ղեկավարի հետ քննարկել են նաեւ հանրապետության տնտեսության զարգացման հեռանկարները, խոսել իրենց հուզող հարցերի մասին, առաջարկներ ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ:

www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: