"Նրա գալը պիտի լինի շատ ցանկալի"
ՀՀ զարգացման մեծ էտապի սկիզբը
26 Հուն 2012  

Հանդիպում տնտեսության գերակա ճյուղի ներակայացուցիչների հետ

2004 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող ընկերությունների մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: 

Առավել քան երկու ժամ տեւած հանգամանալի զրույցի ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Նշվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդն արդեն մշակել է ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը, եւ ներկայումս լուրջ աշխատանք է տարվում այն համապարփակ ռազմավարության վերածելու ուղղությամբ:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակելով տնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկը, անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել եւ արդյունավետ մեխանիզմներ գտնել ոլորտի զարգացման համար:

Զրուցակիցներն առաջնային են համարել Հայաստանում տեղեկատվական հասարակության ստեղծումը եւ կրթության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը: Հատկապես կարեւորվել է նաեւ հեռահաղորդակցության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգի մշակումը:

Հետագա տարիները ցույց տվեցին, որ ճիշտ ու հեռատեսական քաղաքականություն էր տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության առաջնային ճյուղ հռչակելն և հենվելը նրա վրա: Տարեցտարի, այն էլ խոշոր քայլերով տնտեսության այս ոլորտը մեծացնում էր երկրի ՀՆԱ-ի մեջ իր մասնաբաժինը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: