Արժանապատիվ կեցվածք ԵՎ հպարտություն պարգԵՎող ելույթ
Տասնամյա արդյունավետ գործունեություն
24 Հուն 2013  

Հանդիպում, որը մեծ նշանակություն էր ստանալու երկրի համար

2000 թվականաի հունիսի 24-ը կարևոր օր է Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ: Այդ օրը երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քըրքորյանի հետ:

Այս հանդիպման տարեգրությունը պարզապես առիթ է խոսելու այն մեծ բարեկամության մասին, որը ձևավորվեց երկու հայ գործիչների միջև և որը հսկայական դերակատարություն ունեցավ մեր երկրի համար: Այս և մի քանի այլ հանդիպումներըից հետո Քըրք Քըրքորյանն արդեն ոչ միայն ամերիկահայ հայտնի  գործարար էր կոչվելու, այլ նաև մեր նորագույն պատմության մեծագույն բարերարը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այս հանդիպումը մեր երկրի համար կարևոր էր երկրի տնտեսության մեջ հսկայակ դեր կատարած "Լինսի" հիմնադրամի ստեղծումով: 

Հիմնադրամ, որի միջոցներով երկու տարվա ընթացքում երկրի տնտեսության մեջ ավելի քան 150 միլիոն դոլարի ներդրում կատարվեց: Աննախադեպ թափ ստացած շինարարությունը լոկոմոտիվի պես իր ետևից տարավ տնտեսության այլ ճյուղերը: Մեծ թվով աշխատատեղերի ստղծումը նպաստեց աղքատության կրճատմանը և բնակչության բերեկեցության մակարդակի բարձրացմանը: Իսկ "Լինսի" հիմնադրամը պատվով կատարեց իր վրա դրված առաքելությունը, որի արդյունքում Հայաստանի քայքայված ճանապարհները միջազգային մակարդակով վերանորոգումից հետո իրենց դերն ունեցան երկրի տնտեսության վերելքի մեջ: Մայաքաղաք Երևանն էլ ունեցավ ասֆալտապատ և լուսավոր փողոցներ, պողոտոաներ ու հրապարակներ: Մշակույթի անհրապույր ու կիսաքանդ բազմաթիվ օջախներ ձեռք բերեցին ժամանակակից, բարեկարգ ու գրավիչ տեսք ու հնարավորություն: Հազարավոր ընտանիքներ վաղուց սպասված բնակարաններ ստացան աղետի գոտում: 

Իսկ ամեն ինչ սկսվեց Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան մի քանի հանդիպումներից, որոնցից մեկն էլ 2000 թվականի այս օրերի հանդիպումն էր:

***

Հարգելի այցելու,

"Լինսի" հիմնադրամի գործունեությանն ավելի մանրամասն ու ավելի ամբողջական կարող եք ծանոթանել մեր կայքի "Well Done, Mr. President!" բաժնում: Ինչպես և խոստացել էինք, այս բաժնում սովորաբար ներկայացնում ենք նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն ծրագրերն ու իրագործումները, որոնք համապետական ու համահայկական նշանակություն են ունեցել: "Լինսի" հիմնադրամն, անշուշտ, դրանցից մեկն է:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: