Այց ԵՎ պարգԵՎների հանձնում հարազատ ԲՈՒՀ-ում
Գործնական խորհրդակցություն ԵՎ բերքի տոն
20 Հոկ 2011  

Հանձնարարական եվ վերահսկողություն

2006-ի տարեսկզբին Երեւանի քաղաքապետարանում անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Հայսատանի Հանարապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես առաջնահերթ խնդիր նշել էր քաղաքացիների հետ աշխատանքն առավելագույնս կանոնակարգելու եւ արդյունավետ դարձնելու համար "Մեկ պատուհանի" գաղափարի ներդրման անհրաժեշտությունը: Տրվել էր հանձնարարական` մշակելու ամբողջական համակարգ, որը հնարավորություն կտա իրագործել այդ սկզբունքը: 

Նոյեմբերի 16-ին Երեւանի քաղաքապետարանում Հանրապետության նախագահին ներկայացվեց "Մեկ պատուհանի" սկզբունքից բխող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ավտոմատացված համակարգը, քննարկվեցին դրան առնչվող հարցեր:
 
Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի հեղինակած եւ արդեն հունիս ամսից կիրառվող "Էլփաս" համակարգը հնարավորություն է տալիս ցանկացած քաղաքացու հետեւել քաղաքապետարանին հասցեագրված իր դիմումի ընթացքին, իմանալ ով է դրա պատասխանատուն, տեղեկանալ դրա վերաբերյալ որոշմանը: Ըստ քաղաքապետի, "Մեկ պատուհանի" կիրառման շնորհիվ քաղաքացիների դիմումները ընդունվում եւ դրանց վերաբերյալ վերջնական գրավոր պատասխան է տրվում մեկ գրասենյակում: Այն հնարավորինս նվազեցնում է քաղաքացիների ուղղակի եւ միջնորդավորված շփումը քաղաքապետարանի աշխատակիցների հետ, բարձրացնում է քաղաքապետարանի աշխատանքների թափանցիկությունն ու վերահսկողությունը:
 
Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ այս համակարգի ներդրումը լուրջ քայլ է տեղեկատվական հասարակություն ձեւավորելու գործում եւ ընդգծել, որ բոլոր պետական կառույցները պետք է գնան այդ ճանապարհով` ապահովելու թափանցիկ գործունեություն, քաղաքացիների հետ դյուրին, հստակ եւ առանց ձգձգումների շփում: "Այս համակարգի կիրառմամբ միաժամանակ մի քանի հարց է լուծվում` աշխատակազմի կատարողական կարգապահությունն է բարձրանում, գործընթացը դառնում է ավելի կառավարելի, քաշքշուկն ու ավելորդ թղթաբանությունն է վերանում, ժամանակ է շահվում: Պետք է ասեմ, որ նախկինում բողոքները շատ էին. մարդիկ դիմում էին եւ ամիսներով պատասխան չէին ստանում, պարզ չէր ուր գնաց նամակը, ում մոտ մնաց, ով է դրա պատասխանատուն եւ այլն", - նշել է նախագահը: Նա ասել է, որ քաղաքապետարանի մինչ այս կիրառած մեկ պատուհանի փորձը չէր ծառայում այդ գաղափարի լիարժեք իրագործմանը, սակայն "Էլփաս" համակարգի ներդրումը մեծ ակնկալիք է տալիս այդ առումով: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Նախագահի վերահսկողական ծառայությունը, այնուամենայնիվ, որոշ ժամանակ հետեւելու է նոր համակարգի գործունեությանն ու արդյունավետության աստիճանին:

Նախագահը հանձնարարել է կազմել ժամանակացույց` նման համակարգ առաջնահերթ ներդնելու պետական կառավարման այն մարմիններում, որոնք ամենից շատ են շփվում բնակչության հետ: Նա հատկապես կարեւորել է դրա կիրառումը թաղապետարաններում, մարզպետարաններում եւ սոցիալական ծառայություններում:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: