01.10.2004. Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահը
04.10.2006. Տրայան Բասեսկու. "Սեւծովյան տարածաշրջանում Հայաստանի հետ
08 Հոկ 2011  
08.10.2011  |  15:02   |   Թերթեր և ամսագրեր

05.10.2006. Հարաբերությունները լավատեսություն են ներշնչում

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Նախագահական նստավայրում Ռումինիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդեց երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը: Այնուհետեւ Հայաստանի եւ Ռումինիայի նախագահները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
      
Ըստ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, մեր երկրների միջեւ երկխոսությունը շարունակվելու է, եւ կան թեմաներ, որոնք դեռեւս ենթակա են քննարկման: Ռումինիայի հետ Հայաստանի հարաբերությունները բավականաչափ զարգացած են. ամբողջովին ձեւավորված է իրավապայմանագրային դաշտը, իսկ երեկ ստորագրվել է եւս 5 փաստաթուղթ: Նախագահի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում մասնավորապես մեծ ուշադրության է արժանացել միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
   
"Գտնում ենք, որ այն եղել է ոչ բավարար հետեւողական",-ընդգծեց մեր երկրի ղեկավարը, հավելելով, որ կա հարցերի մի խումբ, որոնց ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն: Մեծ նշանակություն է տրվում հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացմանը: 

"Մենք այսօր ստորագրեցինք մի հետաքրքիր փաստաթուղթ` մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին: Մենք հետեւողական ենք լինելու այն իրականացնելու գործում: Ցանկանում եմ նշել, որ ուրախ եմ հայ համայնքի համար. Ռումինիայում այն փոքրաթիվ է, սակայն ակտիվ է, լավ ինտեգրված, բոլոր ոլորտներում ներկայացված",- ասաց Ռ.Քոչարյանը:
   
Մեր երկրի ղեկավարը հայ-ռումինական հարաբերություններն առանձնակի կարեւորեց ներկայումս սկսված երկու գործընթացների համատեքստում. առաջինը` Եվրամիությանը Ռումինիայի անդամակցությունն է, որը պետք է իրականանա 2007-ի հունվարին: Ռոբերտ Քոչարյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարվա սկզբին արդեն այդ անդամակցության ականատեսը կլինենք: Ինչ վերաբերում է երկրորդ գործընթացին, ապա դա "ԵՄ նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-Եվրամիություն ծրագրի Հայաստանի անհատական գործողությունների մասով բանակցությունների ավարտն է: Ես կարծում եմ, որ այդ երկու գործողությունները միասին նոր հնարավորություններ են բացում մեր երկու երկրների փոխգործակցության համար":
   
Նախագահ Քոչարյանի փոխանցմամբ՝ ռումինացի իր գործընկերոջ հետ քննարկել է նաեւ տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում` Ռումինիայի նախագահին է ներկայացվել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի հետ կապված Հայաստանի դիրքորոշումները: 
   
Ռումինիայի նախագահ ՏՐԱՅԱՆ ԲԱՍԵՍԿՈՒՆ վստահեցրեց, որ իր ղեկավարած երկրի համար մեր տարածաշրջանում Հայաստանի հետ համագործակցությունը գերակա է: Ռումինիան միշտ պաշտպանել է այն տեսակետը, որ "Սեւծովյան տարածաշրջանը պետք է մոտ լինի անվտանգության չափանիշներին եւ տարածաշրջանի բոլոր ազգերի ու պետությունների համար ամբողջապես ապահովի անվտանգություն, հասնի բարգավաճման եւ բարձր կենսամակարդակի": 
   
Նրա գնահատմամբ. "Այդ ուղղությամբ եվրոպական եւ եվրատլանտյան համագործակցության մասին ստորագրված հուշագիրը շատ կարեւոր է: Ռումինիան միշտ պետք է աջակցի Հայաստանի եւ Եվրամիության սերտացման գործընթացին: Մենք նախագահ Քոչարյանի հետ վերլուծել ենք երկկողմ հարաբերություններն ու խնդիրները տարածաշրջա նում, առավելաբար անվտանգության հարցերը: Մենք հանգել ենք եզրակացության, որ ստեղծվել է երկկողմանի հարաբերությունների ամբողջական կառույց, որը թույլ կտա առավել բարձրացնել փոխհամագործակցությունը ձեռնարկությունների մակարդակով, քան գոյություն ուներ մինչ օրս": 
   
Պատասխանելով ռումինացի լրագրողի հարցին, թե որքանո՞վ է Հայաստանը հետաքրքրված դեպի Եվրոպա Ռումինիայի կողմից Հայաստանին «դուռ տրամադրելու» հնարավորությամբ` Ռոբերտ Քոչարյանը նշեց. "Դա մեր օրակարգի մշտական թեմաներից է: Ռումինիայի աշխարհագրական դիրքը եւ նավահանգիստների հնարավորությունները հուշում են, որ դա հետաքրքիր ճանապարհ է Եվրամիության երկրների հետ առեւտրի համար: Սակայն այսօր չկա մշակված համակարգ, որով դրանք կգործակցեին Վրաստանի նավահանգիստների հետ: Միջկառավարական հանձնաժողովն այդ հարցը եւս քննարկել է, եւ կներկայացվեն այն քայլերը, որոնք կարվեն այդ ուղղությամբ: 
  
Այդ բաղկացուցիչը մեզ համար հետաքրքիր էր դեռեւս Ռումինիայի ԵՄ անդամակցությունից առաջ, բայց այն ավելի հետաքրքիր է դառնում` ԵՄ մտնելուց հետո, որովհետեւ մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ ընդունում են ավելի ինստիտուցիոնալ բնույթ` կապված գործողությունների ծրագրի հետ, եւ մենք երկու օր առաջ վերջնականապես համաձայնեցրինք դրանք ու հույս ունենք, որ նոյեմբերին տեղի կունենա այդ ծրագրի ընդունման արարողությունը":

ԳԵՂԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ 
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: