Նոր հաղորդագրություն. Արմեն Մովսիսյանի հարցազրույցի վերաբերյալ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
28 Հուն 2014  

Հարգելի այցելու, 2rd.am կայքն անցնում է աշխատանքային նոր կարգի

2rd.am կայքն անցնում է աշխատանքային նոր կարգի: Բայց մինչ այդ կարգի մանրամասներին անցնելը, ցանկանում ենք ներկայացնել արդեն արված աշխատանքը: 

Հենց սկզբից հայտարարել ենք, որ մենք դասական իմաստով լրատվամիջոց չենք և այս տարիներին գործել ենք հենց այդ սկզբունքով:  Վստահ,  որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը ճշմարիտ գնահատման կարիք ունի, անցած երկուսուկես տարվա ընթացքում մենք լծված էինք մեր նպատակի իրագործմանը: 

Այսօր 2rd.am-ը պատկառելի նյութ է ամբարել մեր ժամանակների խոշոր պետական ու քաղաքական գործչի մասին, կարելի է ասել հանրագիտարանային տեղեկություններ,   որոնք ներառում են Ռոբերտ Քոչարյանի՝ ինչպես Ղարաբաղյան շրջանի, այնպես էլ հատկապես Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում նրա տասը տարիների գործունեությունը: Մինչ այդ շրջանառության մեջ չեղած հսկայական քանակությամբ լուսանկարներ, տեսաժապավեններ, մամուլի հրապարակումներ հասանելի դարձան բոլոր լրատվամիջոցներին և այսօր արդեն ամենօրյա կիրառման նյութեր են: Նոր լույս սփռվեց բազմաթիվ իրադարձությունների վրա, որոնց մասին հանրությունը աղոտ և աղճատված պատկերացումուներ, կամ պատկերացում չուներ ամենևին: Կայքի առանձին բաժիներով ներկայացված են ոչ միայն երկրորդ նախագահի նշանակալի պետակաշինական ձեռքբերումները, այլև նախասիրությունները, ներկայիս գործունեությունը, ինչպես նաև մեր ժողովրդի վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:  Մեծ արձագանք գտավ «Տասը տարի, ոը վերափոխեց Հայաստանը» խորագիրը կրող ծրագիրը, որտեղ արդեն ըստ առանձին բնագավառների ներկայացվեց երկրորդ նախագահի դերը մեր երկրի վերականգնման ու կայացման գործում:  Հատուկ հետաքրքրություն առաջացրեց  /նաև մեզ համար/  «Մարդիկ Քոչարյանի մասին» էջը, որում ընդգրկվում էին մեր կայքի հասցեով ստացված նամակաները, կարծիքներն ու երախտագիտության խոսքերը: Նման խնդիր էր հետապնդում նաև մեր նկարահանվող հարցումների շարքը Երևանում և հանրապետության այլ քաղաքներում: Դրանք փաստեցին, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը համակրանքով ու վստահությամբ է խոսում Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների մասին:  

Սրան զուգահեռ, մենք գրեթե ամենօր անդրադառնում էինք տարիներ առաջ, հենց այդ օրերին կատարված որևէ իրադարձության, որի շնորհիվ այսօր կայքն ունի Ռոբերտ Քոչարյանի գրեթե բոլոր պետական, պաշտոնական կամ աշխատանքային այցերի մասին մանրամասն արխիվային նյութեր: Նույնը վերաբերվում է նաև երկրի ներսում կատարված այն բոլոր նշանակալի իրադարձություններին, որոնց իր մասնակցությունն է բերել Ռոբերտ Քոչարյանը՝ սկսած ասենք Աղետի գոտում կառուցված շենքի կամ դպրոցի բացումից, մինչև նոր արտադրական ձեռնարկության հիմնարկեք: Էլ չենք ասում Լինսի հիմնադրամի, կամ այլ ծրագրերով իրականացված խոշոր ձեռնարկումների մասին՝ սկսած Իրան-Հայաստան գազատարի կառուցումից մինչ նոր ճանապարհներ, կամուրջներ, կամ ամբողջ մի երազանք փողոցի շինարարություն Երևանի սրտում:  Ընթերցողի սեփականությունն ենք դարձրել նաև երկրորդ նախագահի գրեթե բոլոր ելույթները, ուղերձները, հարցազրույցները: Անհնար է բոլորը թվարկել: Միայն հավելենք, որ բոլոր այդ նյութերը հարստացված են լուսանկարներով, տեսանյութերով, ժամանակին եղած հրապարակումներով ու այսօրվա գնահատականներով:  Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում ինչպես երկրորդ նախագահի գրասենյակին, այնպես էլ մեր այցելուներին ու Ռոբերտ Քոչարյանի երկրպագուներին, առանց որոնց օժանդակության անհնար կլիներ թվարկված ամբողջ հանրագիտարանային նյութի հայթհայթումը:  Մենք երբեմն ստիպված էինք լինում նաև վերլուծական հոդվածով, կամ պարզ հերքմամբ անդրադառնալ այն ստահոդ հրապարակումներին, որոնք որոշակի պարբերականությաբ հայտնվում էին մեր մամուլում: Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ռոբերտ Քոչարյանին՝ այն մի քանի հարցազրույցների համար, որոնք նա տվեց մեր կայքին՝ տասնապատկելով այցելուների ու ընթերցողների թիվը: Կայք-էջը նաև իր ալիքն ունի YouTube-ի ցանցում, որի դիտումները վաղուց հատել են մեկ միլիոնի սահմանագիծը:  Թվարկված բոլոր նյութերը հասանելի ու բաց են բոլոր այցելուների համար: Շնորհակալ ենք նաև մեր բազմահազար այցելուներին, որոնց կարողացել ենք օգտակար լինել՝ Լառնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին հավաստի ու ճշմարտացի տեղեկություն ստանալու գործում:

Մի խոսքով, մեր խնդիրն ու նպատակը հիմնական մասով արդեն իրագործված ենք համարում: Այսուհետ կայքի գլխավոր էջը կթարմացվի ոչ թե ամենօրյա կամ ամենշաբաթյա պարբերականությամբ,  այլ ըստ անհրաժեշտության և միայն արդիական նյութերով: 

Հուսով ենք, որ առաջիկա տարիներին Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը բազմաթիվ առիթներ կընձեռի այդ իմաստով:  Իդեպ, մոտ ապագայի համար մեր սպասելիքներն ավելի քան առարկայական են. անցած տարվա դեկտեմբեր ամսին երկրորդ նախագահին ուղղված մեր հարցերից մի քանիսը դեռ սպասում են իրենց պատասխաններին: 

|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: