Պետական այց ԵՄ անդամ բարեկամ երկիր
"Արմենալի" վերաբացումը
02 Դեկ 2011  

Հերթական այցը Շիրակի մարզ

2007 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով եղեղ էր Արթիկում եւ Գյումրիում: Դժվար է հիշել ու թվարկել, թե իր պաշտոնավարման տարիներին քանի անգամ է երկրի ղեկավարը եղել Շիրակի կամ Լոռու մարզում, որովհետև աղետի գոտու վերականգնումը մշտապես գտնվել է նրա ուշադրության կենտրոնեւմ: Այս անգամ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Հանրապետության նախագահի մասնակցությամբ բացվել է "Լինսի" հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը:

"Այս ճանապարհի բացումը մեծ ուրախություն է բոլորիս համար, մեծ ծրագիր է իրականացվել, որը միայն Արթիկ քաղաքի համար չէ: Այս ճանապարհի վրա ինը գյուղ է տեղակայված եւ այն նոր շունչ կհաղորդի նաեւ այդ գյուղերի զարգացմանը: Այս ծրագիրն իմ նախընտրական խոստումներից է, եւ ես ուրախ եմ այն ավարտին հասցնելու համար", - Արթիկի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նշել է Ռոբերտ Քոչարյանը:
 
Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել "Լինսի" հիմնադրամին, մեծ բարերար Քըրք Քըրքորյանին` իր հայրենանվեր աշխատանքի համար: Նրա խոսքով, այսօր ե°ւ Հայաստանի բյուջեն, ե°ւ մեր տնտեսությունը շատ ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում նաեւ սեփական միջոցներով լուրջ զբաղվել կապիտալ շինարարությամբ: 

"Կառավարությունը քաջ գիտակցում է, որ առանց լավ ճանապարհների ուղղակի դատարկ խոսակցություններ կլինեին տնտեսական զարգացման մասին բոլոր քննարկումները, առանց լավ ճանապարհների անիմաստ է խոսել կյանքի որակի մասին: Վստահ եղեք, որ նման ծրագրերը Հայաստանում շարունակվելու են, շարունակվելու են տարբեր հիմնադրամների միջոցով, բայց հետագայում նման ծրագրերում շատ ավելի մեծ տեսակարար կշիռ են կազմելու Հայաստանի կողմից, մեր ժողովրդի վաստակած գումարներով կառուցված շենքերը, ճանապարհները: Սա արդյուքն է այն գործընթացների, այն տնտեսական քաղաքականության, որ տարիների ընթացքում իրականացվում է Հայաստանում, եւ այսօր այդ քաղաքականության պտուղները քաղում ենք", - ասել է չորս տարի առաջ այս օրերին Ռ.Քոչարյանը:

Հանրապետության նախագահն այցելել է նաեւ հիմնանորոգված Գյումրիի "Շիրակ" օդանավակայան: Այն կոնցեսիոն կառավարման է հանձնված "Արմենիա" միջազգային օդանավակայաններ` ընկերությանը, որն այս տարվա ընթացքում ներդրել է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլար: Ռոբերտ Քոչարյանը շրջել է օդանավակայանում, "Հայաերոնավիգացիա" ընկերության շենքում, ծանոթացել օդանավակայանի նոր հզորություններին:
 
Նախագահը Շիրակի մարզպետարանում անցկացրել է նաեւ աշխատանքային խորհրդակցություն:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: