15.12.2005. Մշակույթի եվ ժամանցի նոր օջախ մայրաքաղաքի կենտրոնում
19.12.2002. Նախագահը կարեվորում է ֆերմերային տնտեսությունների
15 Դեկ 2011  
15.12.2011  |  11:12   |   Համացանց

14.12.2011. Հասարակությունը սպասում է

Քաղաքական տարին մոտենում է իր ավարտին` տրամաբանական էր այն, թե ոչ, հավանորեն ցույց կտա արդեն հաջորդ` 2012 թվականը: Հունվարի մեկն այս անգամ ազդարարելու է ոչ միայն օրացուցային տարվա, այլեւ նախընտրական տարվա սկիզբը:

2008-ից հետո, ցավոք, անցած չորս տարիները, մեծ հաշվով, եղան նախընտրական: Քաղաքական եւ հասարակական գործընթացները չմտան խաղաղ, ստեղծագործ հարաբերությունների փուլ: Դրանից տուժեց տնտեսությունը, եւ դրա հետեւանքներն, անշուշտ, զգացվելու է առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ:

Հասարակությունը եւ տնտեսությունը գնում են համապետական ընտրությունների գերլարված եւ հյուծված վիճակով: Սա պետք է մտահոգի քաղաքական խաղի բոլոր կողմերին: Իսկ քաղաքական խաղը, մեծ հաշվով, սահմափակվելու է երեք նախագահների շուրջ: Լ. Տեր-Պետրոսյանը չորս տարի կարողացավ ընդդիմադիր զանգվածները պահել անհրաժեշտ լարվածության մեջ: Խնդիր, որը գործնականում անհնար էր թվում:

Նա մի քանի անգամ փոխեց իր մարտավարությունը, հեղափոխությունը մերժելուց մինչեւ հեղափոխություն անելու պատրաստակամություն:

Մարտավարությունը փոխում էր նաեւ գործող իշխանությունը, որը սակայն, ստիպված էր նաեւ լուծելու երկրի կենսագործունեությանը վերաբերող ընթացիկ բազմաթիվ խնդիրներ: Այս առումով, իշխանության եւ ընդդիմության պատասխանատվության աստիճանները որեւէ ընդհանրություն չունեին:

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը 4 տարի շարունակ պահեց ընդգծված զսպվածություն: Չէր խառնվում գործող իշխանության որոշումներին, չէր միջամտում նրա քայլերին: Չէր պատասխանում ընդդիմության մեղադրանքներին, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք ակնհայտ կեղծ էին ու պատասխան էին սպասում:

Սակայն, այս տարվա վերջում Քոչարյանը մի քանի հարցազրույցներով փոխեց քաղաքական պրոցեսների երանգները: Իսկ, երբ չբացառեց, որ կարող է վերադառանալ մեծ քաղաքականություն, պարզ դարձավ, որ նախընտրական եւ հետընտրական սցենարները Հայաստանում առնվազն երեքն են:

Հայաստանյան քաղաքական զարգացումների վրա իր ազդեցությունը թողեցին Ռուսաստանյան զարգացումները: Հիշենք միայն, թե ինչ ակտիվություն եւ "վերլուծական" պատերազմ սկսվեց մեզ մոտ, երբ պարզ դարձավ, որ ՌԴ հաջորդ նախագահը լինելու է Վ. Պուտինը:

Ամեն դեպքում, հասարակական տրամադրությունների մակարդակում տիրում է բեւեռվածություն եւ տարամիտում: Երբ մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին, ապա տպավորությունն այնպիսին է, որ բոլորը համախմբված են Լ. Տեր-Պետորսյանի շուրջ: Երբ նայում ես լրատվական թողարկումներ, ապա նույն համախմբավծության տպավորությունը ստեղծվում է գործող նախագահի շուրջ:

Իսկ երբ քաղաքական ակտիվության դրսեւորումներ նկատվեցին երկրորդ նախագահի կողմից, ապա պարզ դարձավ, որ հանրության որոշակի հատված սպասում է նրա խոսքին ու քայլերին: Այդ է վկայում նաեւ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքում տեղադրվող հարցախույզերի պատկերը: Դա այն դեպքում, երբ նա չորս տարի լռել է, իսկ նրա մասին, ասում էին, որ ունի զրոյական վարկանիշ:

Դեկտեմբերի մնացած օրերը հավանորեն կանցնեն անաղմուկ ու առանց էական փոփոխությունների: Բայց դա նաեւ հանդարտություն է փոթորիկից առաջ: Հունվարի կեսերից սպասենք նոր զարգացումների, որտեղ խաղի կանոնները ավելի կոշտ են լինելու: Լռելու եւ սպասելու ժամանակը սպառված է: Լռելն, արդեն այլ ցուցանիշ է:

Առաջիկա 1-2 ամսիներին, մենք ականատեսը կլինենք պառակտումների, դավաճանությունների, մերկացումների բազմաթիվ դրսեւորումների: Բայց սրանց մենք արդեն սովոր ենք ու շատ լավ գիտենք, որ դրանք բոլորը սուբյեկտիվ գնահատականներ են:

Այս ամբողջ քաղաքական խաղի մեջ կան նաեւ օբյեկտիվ ցուցանիշներ: Օբյեկտիվ ցուցանիշ է, օրինակ, մարդկանց սոցիալական վիճակը, տնտեսության վիճակը, բիզնեսի վիճակը, արտագաղթի վիճակը: Ահա, այս համեմատությունների մեջ կարող է եւ պետք է տարվի մրցակցությունը: Ի վերջո, Հայաստանում արդեն կա երեք պաշտոնավարած նախագահ:

Ատոմ ԱԿԱՅԱՆ
www.top-news.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: