Հայաստան-Չինաստան` քաղաքական խնդիրներ չկան
Նոր հեռանկարներ հայ-վրացական հարաբերություններում
10 Սեպ 2011  
10.09.2011  |  14:39   |   Թերթեր և ամսագրեր

Հայ-ռուսական հարաբերությունները ստանում են նոր որակ

Հայոց Աշխարհ - Ռուսաստանի Դաշնության նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ եւ Հայաստանի նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ ՌԴ նախագահի Երեւան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։ Նախագահներն անդրադարձան ինչպես երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, այնպես էլ ԱՊՀ հեռանկարներին։ 
   
ԴԵՊԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ
   
Երկու երկրների երկկողմ հարաբերություններին անդրադառնալով, նախագահները արձանագրեցին, որ անցած ժամանակահատվածում ընդարձակվել է տնտեսական համագործակցությունը, խորացել ռազմական, քաղաքական եւ մշակութային կապերը։ Ռ.Քոչարյանը անցկացված բանակցությունները գնահատեց այսպես.
   
"Նախ ուրախ եմ ընդունել Ռուսաստանի նախագահին ու պատվիրակությանը եւ մեկ անգամ եւս քննարկել մեր երկկողմ հարաբերություններում ստեղծված իրավիճակը։ Կուզենայի ընդգծել, որ շատ բարեկամական եւ կառուցողական տրամադրություն էր մեր հանդիպման եւ բանակցությունների ընթացքում։ Երկկողմ հարաբերությունների ողջ կտրվածքում ամենադժվարը քննարկումների ժամանակային սահմանների մեջ տեղավորվելն է եւ ավելի շատ ժամանակ անհրաժեշտ եղավ։ Բայց դա խոսում է այն մասին, որ առկա է համագործակցության լուրջ ներուժ մեր քաղաքական, տնտեսական հարաբերություններում, որ ակտիվացել են վերջին 2-3 տարում, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության մեջ։ 
   
Այսօր փորձում ենք զարգացնել նաեւ հումանիտար բաղադրիչը։ Լուրջ ակցիա, որին նախապատրաստվել ենք։ Դա Ռուսաստանի տարվա անցկացումն է Հայաստանում։ Խոսվեց այդ ծրագիրը առավել հագեցնելու մասին, որ ողջ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիներն ունենան լիարժեք պատկերացում այսօրվա Ռուսաստանի մշակույթի, բիզնեսի, մեր հարաբերությունների ողջ ասպեկտի վերաբերյալ։ 
   
Կոնկրետ անդրադարձել ենք էներգետիկ ոլորտում համագործակցությանը, ուր կան հետաքրքիր ծրագրեր։ Ռուսաստանը լրջորեն ներգրավված է տնտեսության այդ ոլորտում։ Խոսվեց նաեւ Ռուսաստանի ներդրումային քաղաքականության ակտիվացման, ռուսական բիզնեսի գործունեության մասին Հայաստանում։ Հայկական կողմը դա ողջունում է եւ պատրաստ է ստեղծել պայմաններ արդյունավետ գործունեության համար։ Անշուշտ, մտքեր փոխանակվեցին նաեւ միջազգային, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, եւ ես գոհ եմ մեր բանակցությունների մթնոլորտից եւ արդյունքներից"։ 
   
Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը իր հերթին արձանագրեց, որ բանակցությունները եղել են շատ հագեցած բոլոր առումներով. 
   
"Մենք բավարարությամբ արձանագրեցինք, որ ռուս-հայկական հարաբերությունները կայուն զարգանում են գործնականում բոլոր ուղղություններով։ Ե՛ւ տնտեսության, ե՛ւ քաղաքականության, ե՛ւ հումանիտար բնագավառներում։ Լավագույն ապացույցը Ռուսաստանի տարվա անցկացումն է Հայաստանում եւ, հուսով եմ, որ նախատեսված 200 միջոցառումները լիարժեք կանցկացվեն։ 

Պայմանավորվեցինք հետագայում էլ խթանել ռուս եւ հայ գործարարների գործունեությունը, մասնավորապես արդյունաբերական կոոպերացիայի բնագավառում։ Այդտեղ կան լավ հեռանկարներ, ինչպես նաեւ էներգետիկայի եւ բանկային ոլորտներում համագործակցության առումով։ Անդրադարձանք տրանսպորտային ինֆրակառուցվածքների խնդրին, եւ հուսադրող է այն, որ Կովկաս-Փոթի նավահանգիստների միջեւ առաջին լաստանավը այսօր անցել է՝ ներկրելով ցորեն Վրաստանի համար։ Ապագայում այն նախատեսվում է օգտագործել նաեւ Հայաստանի համար եւ, հուսով ենք, որ այդ կապը կգործի տարածաշրջանի բոլոր երկրների օգտին` ներգրավելով միաժամանակ մասնավոր ներդրումներ։ 
   
Սա դրական քայլ է ճիշտ ուղղությամբ, եւ այդ կարգի նախաձեռնությունները նոր հնարավորություններ կստեղծեն բիզնեսի համար, կլուծեն նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը` ընդհանուր առմամբ բարձրացնելով ողջ տարածաշրջանի տնտեսական կյանքի ինտենսիվությունը, միաժամանակ նպաստելով ինտեգրացիոն գործընթացների խորացմանը։ 
   
Լուրջ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային պրոբլեմներին, եւ մեր երկրները շահագրգռված են Անդրկովկասում իրավիճակի կայունացման, վստահության մթնոլորտի ձեւավորման առումով։ Իհարկե խոսվեց Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, եւ մենք ամեն կերպ՝ մեր գործընկերների հետ կաջակցենք այդ հակամարտության կարգավորմանը։ Հուսանք, որ տեղի կունենա հերթական հանդիպում եւ բանակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ"։ 
   
Տնտեսական թեմատիկան առավել մանրամասնելով, նախագահներն անդրադարձան այդ դաշտում համագործակցության խոչընդոտներին եւ դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Հայաստանի նախագահն այս կապակցությամբ նույնպես կարեւորեց Փոթի-Կովկաս լաստանավային կապի գործարկումը։ 
   
"Դա նշանակում է, որ լուծվում են շատ կարեւոր տրանսպորտային պրոբլեմներ, որոնք խոչընդոտում էին մեր տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Որովհետեւ մի շարք ուղղություններով, ուր տրանսպորտային բաղադրիչը ավելի ծանրակշիռ էր, առեւտուրն ուղղակի ձեռնտու չէր։ Հիմա իրավիճակն արմատապես փոխվում է։ 
   
Իհարկե ժամանակ է պետք այդ ուղղությունը կարգավորելու, ամեն ինչ մինչեւ վերջ հաշվարկելու համար։ Բայց այնուհանդերձ, կարծում եմ, որ կբացվեն այնպիսի հեռանկարներ, ինչի մասին մենք վերջին տարիներին չէինք խոսում։ Վստահ եմ, որ համագործակցության մեր ներուժը անհամեմատ մեծ է։ Դա վերաբերում է բանկային ոլորտին, մոսկովյան լուրջ ընկերություններ այսօր Երեւանում շինարարություն են իրականացնում։ Ընթանում է "Արմենալ" ձեռնարկության վերակառուցումը, որը 70 մլն դոլարի ներդրման շնորհիվ կդառնա առաջատարներից մեկը այս ոլորտում ընդհանրապես"։ 
   
Ռուսաստանի նախագահի կարծիքով, տնտեսական համագործակցության հիմնական ներուժը կենտրոնացած է ռեգիոնների միջեւ կապերի հաստատման դաշտում։ Իսկ ներդրումների ներգրավման համար Վ.Պուտինը կարեւորեց երկրի ներքաղաքական կայունությունը եւ տնտեսության զարգացումը։ "Վերջին շրջանում ռուսական ներդրումների աճ կա Հայաստանում։ Դրանք առայժմ մեծ չեն, բայց շատ նշանակալի հեռանկարներ ունեն։ Ոչ միայն բացառված չէ, այլեւ կխրախուսվի հայկական ներդրումները Ռուսաստանի տնտեսության մեջ։ Հատկապես այն ոլորտներում, ուր հենց Հայաստանն է շահագրգռված, իսկ այդպիսի բնագավառներ կան"։ 
   
ԱՊՀ-Ն ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ, ԿԱՆ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ
   
Երկու երկրների ղեկավարները հարցուպատասխանի ընթացքում անդրադարձան ԱՊՀ բարեփոխումների խնդրին, ինչի անհրաժեշտությունը վերջին տարիներին բազմիցս շեշտադրվել կամ հնչեցվել է համագործակցության անդամ տարբեր պետությունների ղեկավարների կողմից։ Սակայն Ռուսաստանի նախագահի արձագանքն ու գնահատականը այս հարցին բավական անսպասելի էր։ 
   
"Բոլոր հիասթափությունները անիրականանալի սպասումներից են։ Եթե որեւէ մեկը ակնկալում էր ԱՊՀ-ից արդյունքներ տնտեսության, քաղաքական կամ ռազմական համագործակցության առումով, ապա բնականաբար դա չի եղել։ Որովհետեւ չէր կարող լինել։ ԱՊՀ-ն իրականում ստեղծվել է, որպեսզի ԽՍՀՄ փլուզումն ընթանա ավելի քաղաքակիրթ, հնարավորինս մեղմ, նվազագույն կորուստներով տնտեսության եւ հումանիտար ոլորտներում։ Այս խնդիրը ԱՊՀ-ն, իհարկե, լուծեց, բայց այն երբեւէ տնտեսական կամ ինտեգրացիոն գերխնդիրներ չի ունեցել։ Այդ պատճառով էլ մեր երկրների քաղաքացիների շատ ակնկալիքներ չեն արդարացել։ Այսինքն` այդ մասին խոսվել է, բայց իրականում այդ ուղղությամբ ոչ ոք չի աշխատել։ 
   
Հիմա Եվրազեսի, նոր ստեղծվող "Միասնական տնտեսական տարածքի" նախաձեռնության շրջանակներում են հայտնվում իրական տարրեր հետագա ինտեգրացիայի եւ համագործակցության համար։ Դրվում են իրական տնտեսական ինտեգրացիայի հիմքերն ու սկզբունքները։ Եւ պարզվում է, որ մեր որոշ գործընկեր երկրներ ինչ-որ ներքաղաքական կամ տնտեսական առաջնահերթությունների գնահատումներից ելնելով, առայժմ պատրաստ չեն դրան։ Թեպետ որոշ երկրներ էլ հետաքրքրություն են ցուցաբերում այն բոլորովին նոր, կամավոր ինտեգրացիայի բազայի նկատմամբ։ Միգուցե որոշ լիազորություններ հանձնելով այդ նոր ինտեգրացիոն ինստիտուտին, հուսով եմ, հնարավոր կլինի ձեւավորել նոր ինտեգրացիոն համադաշնությունը։ 
  
Իսկ ԱՊՀ-ն միանգամայն օգտակար է որպես ակումբ` տեղեկատվության փոխանակման, ընդհանուր պրոբլեմների քննարկման եւ բացահայտման քաղաքական, վարչական, հումանիտար խնդիրների հետ կապված։ Մենք այն չպիտի կորցնենք, որովհետեւ համագործակցության ծավալը ԱՊՀ երկրների միջեւ շատ մեծ է, ինչպեսեւ տնտեսական փոխկապվածությունը։ Անկախ ավելի նոր ինտեգրացիոն գործընթացներից, որ առկա են Եվրազեսում կամ այլ միավորումներում, սա դաշտ է, ուր երկրների ղեկավարները կարող են հանդիպել, խոսել պրոբլեմների մասին, լուծել դրանք երկկողմ հիմքերի վրա",- հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդգծելով, որ այսպիսի տեսքով ԱՊՀ-ի պահպանումը սկզբունքորեն ձեռնտու է բոլոր մասնակից կողմերին։ 
   
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հերթին նշեց, որ ԱՊՀ բարեփոխումների մասին խոսակցությունները հիմնականում սկիզբ են առել դրա հեռանկարների նկատմամբ հոռետեսության առկայության հետեւանքով, եւ որ շատերը ԱՊՀ հեռանկարների մեջ ցանկանում են տեսնել Եվրամիության նման ինչ-որ մի բան։ 
   
"Այս կարգի համեմատության մեջ ԱՊՀ-ն միշտ տուժելու է։ Որովհետեւ Եվրամիությունում բոլորովին այլ մակարդակի ինտեգրացիա է, որ գործում է բոլորովին այլ սկզբունքների հիմքի վրա։ Կարծում եմ` հաճախ է պատահում, երբ երկու մարդ համանման են իրենց ձեռքբերումներով, ունեցած կարողությամբ։ Բայց տարբեր հանգամանքների բերումով գալիս են մի վիճակի, երբ մեկը երջանիկ է նրանով` ինչ ունի, երկրորդը խորապես դժբախտ է ունեցածով, թեպետ երկուսի ունեցածն էլ նույնն է։ ԱՊՀ-ում էլ է այդպես։ Մենք պիտի երջանիկ լինենք նրանով, ինչ ունենք, այն հնարավորությամբ, որ կա խնդիրները լուծելու առումով։ Փոխկապակցվածության աստիճանը երկրների միջեւ այնքան մեծ է, որ միշտ լուրջ թեմաներ կան քննարկելու եւ որոշումներ ընդունելու համար"։

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: