22.09.2006. Նորոգված սրտով ու նվիրումով ծառայենք մեր հայրենիքին
08.06.2002. Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Բելառուսի հայ համայնքի
14 Սեպ 2011  
14.09.2011  |  12:13   |   Թերթեր և ամսագրեր

25.11.2006. Հայ համայնքը դրական դերակատարություն ունի Կիպրոսի առաջընթացի գործում

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Կիպրոսի Հանրապետություն պետական այցի երկրորդ օրն սկսվեց Նիկոսիայի քաղաքապետարան այցելությամբ, որտեղ Ռ. Քոչարյանը հանդիպում ունեցավ Միխայիլ Զամպելասի հետ։ Վերջինիս խոսքով` ՀՀ նախագահի առաջին պետական այցը Կիպրոս երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հաստատված բարեկամության ու հարգանքի վկայությունն է։ Նա վստահություն հայտնեց, որ այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները, ձեռք բերված պայմանավորվածությունները մեծապես կնպաստեն երկկողմ փոխհարաբերությունների հետագա խորացմանը։

Հակիրճ ներկայացնելով Նիկոսիայի դարավոր, դրամատիկ իրադարձություններով լի պատմությունը, քաղաքապետը մատնանշեց նաեւ այն մեծ դերակատարությունը, որ ունեցել են եւ ունեն հայերը քաղաքի տնտեսական, մշակութային, կրթական եւ սոցիալական ոլորտներում։ "Կիպրոսի ԵՄ-ին անդամակցությունը նոր մարտահրավերներ է նետում, բայց նաեւ հզորացնում է մեզ, կամք հաղորդում վերադարձնելու թուրքերի կողմից բռնագրաված հատվածը, կառուցելու նոր Կիպրոս, ուր հույները, կիպրացիները, հայերը եւ մյուս ժողովուրդները հնարավորություն կունենան միասին կերտելու բարեկեցիկ ապագա", - նշեց Մ. Զամպելասը։

Քաղաքապետարանի դահլիճում հավաքվածներին ՀՀ նախագահը ներկայացրեց այն հանդիպումներն ու քննարկումները, որ տեղի են ունեցել այս ընթացքում, որոնք միտված պետք է լինեն երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանը։ Քննարկված բազմաթիվ հարցերի թվում նշվել է նաեւ Երեւանի եւ Նիկոսիայի միջեւ կապերի հաստատումը, որպես քույր քաղաքներ դրանց գործակցությունը։ Ռ. Քոչարյանն իր խոսքում հիշեց մեկ շաբաթ առաջ Բեռլինի քաղաքապետի հետ Բրանդենբուրգյան դարպասների մոտ ունեցած զրույցը, "դարպասներ, որոնք տասնամյակներ շարունակ խորհրդանշել են բաժանված քաղաքի հանգամանքը, իսկ այսօր վերամիավորման խորհրդանիշ են"։ "Ինչ կատարվեց Բեռլինում` ցույց է տալիս, որ, այնումենայնիվ, արդարությունն իր տեղն է զբաղեցնում կյանքում եւ հաղթում է", - ասաց ՀՀ նախագահը` հույս հայտնելով, որ Կիպրոսի վերամիավորումը եւս տեղի կունենա։

Հանդիպման ավարտին ՀՀ նախագահին քաղաքի խորհրդի անունից հանձնվեց Նիկոսիայի ոսկե բանալին եւ դիպլոմ։ Հանդիպումից հետո ՀՀ նախագահն ու պատվիրակության անդամները Նիկոսիայի քաղաքապետի ուղեկցությամբ այցելեցին հին քաղաք եւ հրադադարի գոտի, ծանոթացան այնտեղ հաստատված կացությանը։ Ռ. Քոչարյանը գրառում կատարեց արգելափակոցներից մեկի մոտ պահվող սգո մատյանում։

Մեծաթիվ կիպրահայեր էին հավաքվել Նիկոսիայի Ս. Աստվածածին եկեղեցում, ուր այցելեց ՀՀ նախագահը։ Հայաստանի պաշտոնական պատվիրակությանն այնտեղ դիմավորեց Կիպրոսի թեմի առաջնորդ Վարուժան արքեպիսկոպոս Հերքելյանը, որը ներկայացրեց թեմի պատմությունն ու ներկա գործունեությունը։ 

"Այցի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների ժամանակ չի եղել մի պաշտոնյա, քաղաքական գործիչ, որը չնշեր հայ համայնքի դրական դերակատարությունը Կիպրոսի առաջընթացի գործում", - դիմելով եկեղեցում հավաքված հայ համայնքի ներկայացուցիչներին՝ ասաց Ռ. Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ձեւավորված այդ հարգալի վերաբերմունքը մեծապես օժանդակում եւ հեշտացնում է երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանը, բարենպաստ, պատրաստակամ մթնոլորտ ստեղծում։

Անդրադառնալով այցի նպատակներին, ՀՀ նախագահը նշեց, որ խնդիրն է, հենվելով ձեւավորված պատմամշակութային ժառանգության հենքի վրա, գործնական համագործակցություն զարգացնել տնտեսական, հումանիտար, կրթական, մշակութային ոլորտներում. "Բազմաթիվ հանդիպումներ եղան ոչ միայն իմ մասնակցությամբ. այստեղ են նաեւ Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները, եւ փորձելու ենք մինչեւ Կիպրոսի նախագահի մեր երկիր այցելությունը, որը տեղի կունենա գալիք տարի, նախանշված տարբեր ուղղություններով կոնկրետ առաջընթաց արձանագրել", - ասաց նախագահը։ Այստեղ նա ընդգծեց հայ համայնքի ակտիվության անհրաժեշտությունը հատկապես գործարարության բնագավառում, ինչը մատնանշվել է նաեւ կիպրական պաշտոնյաների կողմից։ "Դեռ այն ակտիվությունը չկա, որ մենք կնախընտրեինք", - նշեց Ռ. Քոչարյանը՝ նշելով, որ մի քանի ամիս առաջ սփյուռք-Հայաստան խորհրդաժողովի ժամանակ առիթ եղավ քննարկելու Հայաստան-սփյուռք հարաբերությունները եւ նախանշելու մոտակա 3-4 տարիների համար անելիքները։

Նախագահը համոզմունք հայտնեց, որ գրանցվելու են լավ արդյունքներ։ Նա գոհունակությամբ արձանագրեց, որ "Հայաստան" հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է ավելի քան 13 մլն դոլար, որը կուղղվի Ղարաբաղի հետագա վերականգնմանը։ "Սա ցույց է տալիս, որ մեր աշխատանքները ճիշտ ուղղության վրա են", - ասաց Ռ. Քոչարյանը՝ նշելով, որ Հայաստանի առաջնային պարտականությունը սփյուռքի առջեւ՝ հայապահպանության գործում աջակցելն է։ Նա գնահատելի համարեց, որ Կիպրոսում կան հայկական դպրոցներ, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից, կա եկեղեցի, որի շուրջ սովորաբար համայնքային կյանքն է ծավալվում։ "Միշտ հիշեք, որ դուք կիպրահայ եք եւ ձեր պատմական հայրենիքը Հայաստանն է", - խոսքը եզրափակեց ՀՀ նախագահը։

Այնուհետեւ Ռ. Քոչարյանը ծաղկեփունջ դրեց եկեղեցու բակում տեղակայված հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, այցելեց "Նարեկ" հայկական վարժարան։ Այստեղ գեղարվեստական համարներով հանդես եկան վարժարանի սաները, որոնց ընդհանուր թիվը հասնում է 125-ի։ Վարժարանն իր դպրոցներն ունի Լառնակայում, Լիմասոլում, որտեղ սովորում են եւս 40 երեխաներ։

Կիպրոսի հայ համայնքի թեմական եւ վաչական ժողովի անդամների հետ հանդիպմանը ՀՀ նախագահը ծանոթացավ նրանց գործունեությանը, պատասխանեց հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, առնչվում էին տարածաշրջանային զարգացումներին, Թուրքիայի հետ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-սփյուռք կապերի խորացման հնարավորություններին։

Օրվա երկրորդ կեսին Ռ. Քոչարյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Նիկոսիայից մեկնեցին Լառնակա, որը Կիպրոսի երկրորդ հայաշատ քաղաքն է մայրաքաղաքից հետո։

"Լառնական առաջին քաղաքն է, որը Կիպրոսում ընդունեց ցեղասպանությունից փրկված հայերին տեղափոխող նավերը", - ՀՀ նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշի ժամանակ նշեց քաղաքագլուխ Անդրեաս Մոիսեոսը, ըստ որի՝ երկու ժողովուրդները կապված են բարեկամական եւ համագործակցային հարաբերություններով, որոնք ավելի են ամրապնդվում պատմական անցքերի հենքի վրա Թուրքիայի հետ ունեցած խնդիրներով։ Երբ 20-րդ դարասկզբին առաջին հայերը մազապուրծ եղան, եկան Լառնակա, տեղացիները սիրով եւ ջերմությամբ ընդունեցին նրանց։ Շուտով, ըստ նրա, հայկական գաղութն իր գործուն մասնակցությունը բերեց քաղաքի կյանքի զարգացմանը։ "Մենք քաջ ծանոթ ենք այն դժվարություններին, որ Հայաստանն ունի անկախության տարիներին, բայց վստահ ենք, որ հայ ժողովուրդն իր առաջադիմական գաղափարներով պետք է հաջողությամբ հաղթահարի այդ մարտահրավերները", - նշեց Լառնակայի քաղաքապետը։

"Բարեկամ երկիր պետական այց կատարելով՝ մենք ակնկալում ենք լուրջ առաջխաղացում երկկողմ հարաբերություններում", - իր խոսքում ասաց ՀՀ նախագահը։ Սակայն, ըստ նրա, այդ համագործակցությունը լիարժեք չի լինի, եթե ծավալվի միայն կառավարությունների, կենտրոնական իշխանությունների միջեւ։ Նա մեծապես կարեւորեց գործակցային կապերը երկրների, տարածաշրջանների միջեւ։ Նախագահը գնահատելի համարեց Լառնակայի քաղաքապետարանի աջակցությունը քաղաքում ցեղասպանությունից փրկված հայերի՝ Լառնակա մուտք գործելուն նվիրված հուշարձանի բացման գործում։

Պողպատյա հուշարձանը, որի հեղինակն է կիպրացի քանդակագործ Անգելոս Դեմիտրին, եւ որը պատվանդանի հետ միասին ունենալու է 4,5 մետր բարձրություն, կանգնեցվելու է քաղաքի գլխավոր՝ Աթենքի փողոցին հարակից, ծովափից քիչ հեռու, այն վայրում, ուր ժամանակին խարիսխ գցեցին հայերին տեղափոխող նավերը։ Հուշարձանի հիմքի առաջին քարի տեղադրումը վերապահվեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին։ "Հուշարձանի կառուցումը, որը շատ շուտով կամբողջացվի, չպիտի հիշեցնի միայն ցավալի օրեր, որ անցկացրեց կիպրահայ գաղութը, այլ պետք է հիշեցնի նաեւ այն բարեկամությունը, որ գոյություն ունի Կիպրոսի եւ հայ ժողովուրդների միջեւ", - հիմնարկեքի արարողության ժամանակ ասաց Լառնակայի քաղաքապետը։

"Այն ժողովուրդը, որը մոռանում է իր արմատները, չի կարող ապագա ունենալ, - իր խոսքում նշեց Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, - այս հուշարձանը կիպրահայերին պետք է հիշեցնի այն ոճիրները, որոնք գործադրվեցին իրենց հայրերի նկատմամբ, ինչպես նաեւ կիպրահույների հյուրասիրությունը։ Այն նաեւ ամեն անցորդի պետք է հիշեցնի մինչեւ այժմ անպատիժ մնացած հայոց ցեղասպանության մասին"։

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքով՝ դժվար է ավելի բազմանպատակ հուշարձան պատկերացնել։ Սա նախ խորհրդանշում է այն վայրը, որտեղ առաջին հայերը ոտք դրեցին Կիպրոս։ Այդ հայերը ցեղասպանությունից ազատված սերնդի ներկայացուցիչներն էին, եւ սա, Վ. Օսկանյանի խոսքով, հուշարձան է նաեւ բոլոր նրանց հիշատակին, ովքեր բախտ չունեցան ոտք դնելու այս երկիր։ Սա նաեւ հուշարձան է հայերի ներդրմանը Կիպրոսի զարգացմանը եւ բարգավաճմանը, "բայց առաջին հերթին սա հուշարձան է Կիպրոսի իշխանությունների ու ժողովրդի հանդուրժողականության, հայ ժողովրդի նկատմամբ սիրո։ Վերջապես, սա հուշարձան է հայ-կիպրական դարավոր բարեկամության", - ասաց Վ. Օսկանյանը։

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: