Մեր ճակատագիրը մենք ենք տնօրինելու
ՀՀ ԵՎ ՌԴ զինված ուժերի համատեղ զինավարժություններ
29 Օգո 2011  

Հայ ժողովրդի մերօրյա բարեկամը

2006 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի  Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետ:

Մեկ օր առաջ, սեպտեմբերի 5-ին նախագահը հրամանագիր էր ստորագրել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու վերաբերյալ:

Հանձնելով պարգևը, Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ համատեղ աշխատանքի երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները գրանցել են լուրջ առաջընթաց:

Ասենք, որ մեր երկրում պաշտոնավարումն ավարտող ամեն դեսպան, և նույնիսկ ԱՄՆ դեսպան չէ, որ նման մեդալի է արժանանում: Բոլորս էլ շատ լավ ենք հիշում, որ  Ջոն Էվանսի գործունեությունը մեր երկրում դադարեցվեց այն պարզ պատճառով, որ դեսպանը Ցեղասպանություն էր կոչել Թուրքական կայսրությունում 1915 թվականին իրականացված ջարդերը:  Որևէ դիվանագետ կամ պաշտոնատար այլ անձ այս կամ այն ժողովրդի նկատմամբ հատուկ համակրանք կարող է ունենալ, կամ` չունենալ: Չկա այն արգելող կամ խթանող համապատասխան օրենսդրություն: Դիվանագետը պարտավոր է պաշտպանել այն պետության շահերը, որը ներկայացնում է տվյալ երկրում աշխատելիս: Ջոն Էվանսը վստահ էր, որ ամերիկյան շահը պահանջում է ասել ողջ ճշմարտությունը Հայոց Ցեղասպանության մասին:  Տարիներ անց, երբ "Վիկիլիքս" կայքը հրապարակեց Ջոն Էվանսի զեկույցը  ուղղված ԱՄՆ Պետդեպատամենտին, բոլորը համոզվեցին, որ Էվանսը հրապարակավ չի խոսում մի բան, և մեկ այլ բան զեկուցում իր ղեկավարությանը: "Վիկիլիքսի" հրապարակումը տառացիորեն կրկնում էր նրա արտահայտած բոլոր տեսկաետները ինչպես Ցեղասպանության, այնպես էլ` հայ-թուրքական հարբերությունների վերաբերյալ: Ընդ որում, այն չի հակասում նաև ԱՄՆ նախագահի ու արտաքին հարաբերքւթյունների գերատեսչության ղեկավարության  հայտարարություններին:  Սակայն օրվա քաղաքական շահն ավելի վեր դասվեց, քան ճշմարտությունը: Ջոն Էվանսը հեռացվեց Հայաստանից, մնալով սակայն հայ ժողովրդի սրտում, և լրացրեց հայ ժողովրդի մեծ բարեկամների այն ցանկը, որոնց նկատմամբ հայերս կարողանում ենք երախտապարտ լինել:  Այո, այս կամ այն ժողովրդի նկատմամբ համակրանքը սուբյեկտիվ վերաբերմունք է և չունի դիվանագիտական պարտադրանքի նորմ, իսկ Ջոն Էվանսը սիրոց հայ ժողովրդին և առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ իրեն շատ լավ է զգում մեր երկրում: 

Քանի որ խոսք գնաց նաև "Վիքիլիքսի" մասին, ավելացնենք, որ  Հայաստանի Հանրապետության  երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի  պատասխան նամակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, որը մեր լրատվամիջոցները,  հղում անելով "Վիքիլիքսին", սենսացիոն անվանեցին, ամենևին էլ այդպիսին չէր: Սենսացիայի մասին խոսք լինել չի կարող, որովհետև դեռևս 2005 թվականին ապրիլի 26-ին "Մեդիամաքս" գործակալությունը ամբողջությամբ, առանց մի ստորակետի փոփոխության արդեն հրապարակել Էր այն:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: