Հայաստանը Եվրախորհրդում
Ռազմական բաղադրիչը հիմնական տարր
20 Հուն 2011  

Հայ ժողովրդի բարեկամը նորից Հայաստանում է

Հայաստանն ու հայությունը միշտ էլ երախտագետ ու ակնածալի վերաբերմունք են դրսևորել մեր ժողովրդի օտարազգի բարեկամների նկատմամբ: Մեր նորագույն պատմության, հատկապես երրորդ հանրապետության պատմության մեջ Նիկոլայ Ռիժկովն այդ բարեկամների թվում առաջինն է, թեև այդ բարեկամության սկիզբը դրվեց դեռ Խորհրդային երկրի գոյության վերջին տարիներին: Երբ Հայաստանին բաժին հասած բնական աղետը` 1988-ի ահավոր երկրաշարժը, հողին հավասարեցրեց հանրապետության հյուսիսային շրջանները, Նիկոլայ Ռիժկովը ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահն էր, այսօրվա տերմինով ասած` աշխարհի խոշորագույն պետության վարչապետը:

Նա առաջին անգամ աղետի գոտի ժամանեց ի պաշտոնե: Սակայն հետագա բոլոր այցերը, երկար ժամանակով տեղում վերականգնողական աշխատանքները ղեկավարելն այլևս զուտ պարտականություն չէին, որովհետև նա այդ գործը կարող էր անել իր աշխատասենյակում նստած: Աղետյալ ժողովրդի նկատմամբ խորին կարեկցանքն ու առհասարակ հայ ժողովրդի նկատմամբ անարծաթ  բարեկամության զգացումն էր նրան մղում դարձյալ ու դարձյալ Հայաստան գալ:

Այս մասին կրկին խոսելու առիթը այն պատեհությունն է, որ ինը տարի առաջ` 2002 թվականի հունիսի 20-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին, վերջինիս նոր` ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ փոխգործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի կարգավիճակում: Այս պաշտոնում էլ Ռիժկովի գործունեությունը արգասաբեր է ու գնահատելի: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ միշտ էլ սիրով և ուրախությամբ են Հայստանում ընդունում հայ ժողովրդի բարեկամ Նիկոլայ Ռիժկովին:
 
Ինքը` Նիկոլայ Ռիժկովը բազմիցս նշել է, թե Հայաստանը վաղուց դարձել է իր երկրորդ հայրենիքը: 

Իսկ երախտագետ հայ ժողովուրդն իր նվիրյալ բերեկամի արձանն է կանգնեցրել Սպիտակ քաղաքում: Պատահական չէ նաև, որ միակ այլազգին, ում շնորհվել է  Հայաստանի ազգային հերոսի կոչում, հենց Նիկոլայ Ռիժկովն է:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: