Սեպտեմբերի 1-ը` համազորային նոր մասնաշենքով
Բանակի բարձր մարտունակության գաղտնիքը
09 Սեպ 2011  
09.09.2011  |  10:49   |   Թերթեր և ամսագրեր

Հայ-ռուսական զորավարժություններն ավարտվեցին

Հայոց Աշխարհ - Հայաստանի պաշտպանության նախարարության "Մարշալ Բաղրամյան" ուսումնական կենտրոնում երեկ ավարտվեցին հայ-ռուսական տարեկան, պլանային համատեղ զորավարժությունները, որոնք թվով 10-րդն էին։ 

Ամփոփիչ օրը զորավարժությունների ընթացքը դիտելու էին եկել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Երեւանում այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայ եւ ռուս բարձրաստիճան զինվորականներ։ 
   
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ՝ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
   
Զորավարժություններին հայկական կողմից մասնակցում էր ուժեղացված առանձին մոտոհրաձգային գունդը, տանկային մեկ վաշտ, հակաօդային ստորաբաժանումներ, երկու հատուկ նշանակության հետախուզական խմբեր, ՍՈՒ-25 ռմբակոծիչ ինքնաթիռներ, ՄԻ-8 եւ ՄԻ-24 ուղղաթիռներ։ Ռուսական կողմը ներկայացված էր ուժեղացված մոտոհրաձգային գումարտակով, տանկային մեկ վաշտով, հրետանային մեկ մարտկոցով, C-300 հակաօդային պաշտպանության համակարգով, որը զորավարժություններում ներկայացված էր առաջին անգամ եւ ՄԻԳ-29-ը կործանիչ ինքնաթիռներով։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցում էին 1307 զինվոր եւ սպա, 294 միավոր զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ օդուժ։ 

Ինչպես լրագրողներին պարզաբանեց պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը. "Ռազմական գործողությունները պայմանական հակառակորդի կողմից նախաձեռնվել են մեր սահմանի մոտակայքում (հայ-թուրքական)։ Պայմանական հակառակորդը հյուսիսային զորախումբն է, ըստ պլանի, մասամբ հաջողվում է ճեղքել մեր դիրքերը։ Սակայն հետո առաջնային գծին է մոտեցվում ռեզերվը, նախկին դիրքերը վերագրավվում են, ապա մենք դիրքավորվում ենք ավելի հարմար, քան նախկինում։ Զորավարժությունների ծրագրով նախատեսված է նաեւ, որ մեր թիկունքը թուլացնելու նպատակով հնարավոր են ահաբեկչական գործողություններ։ Դրանք կանխելու համար կան պատրաստված համապատասխան ստորաբաժանումներ"։ 

Մեր կողմից ավելացնենք, որ երեք օրում իրականացվող զորախաղային ծրագրի վերջին փուլը բավական տպավորիչ եւ պրոֆեսիոնալ մակարդակով իրագործեցին հայ եւ ռուս զինվորականները։ 
   
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԿԱՆ

Զորավարժությունների ավարտին պաշտպանության նախարար ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին եւ գնահատեց կատարված աշխատանքը։ 

- Պարոն նախարար, ինչպե՞ս եք գնահատում զորավարժությունների ընթացքը։ 

- Համատեղ զորավարժություններն ավարտվեցին։ Բայց միջնորդները, որոնք զորավարժության նախապատրաստման եւ անցկացման համար պատասխանատվություն չեն կրում եւ շահագրգռված չեն ինչ-որ բան կեղծելու, պետք է դեռ հաշվեն խոցված թիրախները։ Այնուհետեւ ամբողջությամբ կվերլուծվեն արդյունքները։ Նախնական գնահատականս այն է, որ հերթական զորավարժություններն անցան, ինչպես տեսաք, առանց որեւէ պատահարի եւ ականատես եղաք թիրախների խոցման ընթացքին։ 

- Ինչո՞վ էր պայմանավորված, որ պայմանական հակառակորդը մեզ վրա հարձակվում էր հյուսիսից։ Ավանդաբար մենք հարավից ենք դա սպասում։ 

- Ցանկացած զորավարժության մտահղացում, կամենանք թե ոչ, հարմարեցվում է զորավարժարանի պայմաններին։ Ինչպես տեսնում եք, անհնար էր այնպես անել, որ պայմանական հակառակորդի կրակը լիներ հարավից։
 
- Սրանք տասներորդ` հոբելյանական զորավարժություններն էին։ Ինչո՞վ են առանձնահատուկ։ 

- Որեւէ բանով չեն առանձնանում։ Պլանային զորավարժություններ են, որ անցկացվում են ամեն տարի։ Բացի օգտակար ուսումնական պրոցես լինելուց, դրանք յուրօրինակ քննություն են մասնակի ստորաբաժանումների համար։
 
- Այս զորավարժություններից դատելով, ինչպիսի՞ն է մեր բանակի պատրաստվածության աստիճանը, հաշվի առնելով, որ շարունակական վտանգ կա ադրբեջանական կողմից։

- Մեկը մյուսի հետ կապ չունի։ Ադրբեջանում ինչ ասես կարող են հայտարարել։ Իսկ մեր զինված ուժերը պատրաստ են։ Եթե դիտարկեք մեզ մոտ առհասարակ անցկացվող զորավարժությունները, կարծում եմ, կտեսնեք, որ միշտ տարբեր զորամասեր են մասնակցում, ոչ թե շարունակաբար պատրաստություն է անցնում նույն ստորաբաժանումը։ 

- Ինչպե՞ս կորակեիք հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա փուլը։ 

- Լա՛վ։ Կարծում եմ, որ ռազմական համագործակցության ամենաբարձր չափանիշներից մեկը հենց համատեղ զորավարժությունների անցկացումն է, որ իրականացվում է ամեն տարի։ Որեւէ վտանգ, խոչընդոտ, անհասկացողություն կամ թյուրիմացություն չեմ տեսնում, որ կարող է սպառնալ կամ խանգարել մեր համագործակցությանը։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ թեպետ կարճ, բայց խիստ դրական գնահատեց համատեղ զորավարժությունների անցկացման մակարդակն ու արդյունքները. "Այն, ինչին կարողացել ենք այսօր հասնել, գործողությունների համադրման բարձր մակարդակն է ՌԴ զինված ուժերի եւ Հայաստանի բանակի ստորաբաժանումների միջեւ։ Ըստ էության, այնքան էական չեն ուղղակի գործողությունները կոնկրետ տեղանքում, որքան դրանց համադրումը։ Որովհետեւ յուրաքանչյուր զինվոր կամ սպա կարող է այդքան լավ վարժված չլինել տեղանքին, բայց, մյուս կողմից, ներդաշնակ գործել։ 

Դուք ականատես եղաք, թե որքան համադրված էին օդում գործում ռուսական զորախմբի օդանավերը եւ հայկական բանակի ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Ինչպես նաեւ դաշտային պայմաններում երկու կողմերի ստորաբաժանումների գրագետ ու համադրված գործունեությունն է առկա։ Սա է կարեւորը, եւ դա եւս մի ապացույց է, որ կողմերը կարողանում են շատ լավ, մշակված համադրել իրենց մարտավարությունը ցանկացած իրադրությունում"։ 
   
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
   
Հայ-ռուսական 10-րդ համատեղ զորավարժությունների ավարտին մասնակից անձնակազմին ուղղված իր խոսքում հանրապետության նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ մասնավորապես նշեց.
"Հարգելի գեներալներ, սպաներ եւ զինվորներ

Ցանկանում եմ այսօր, համատեղ զորավարժությունների ավարտին շնորհակալություն հայտնել ձեզ ծառայությունը պատվով կրելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ այն արդյունքի համար, որ այսօր դուք ցույց տվեցիք եւ հայրենիքին ծառայելու համար։ Ինչպես նաեւ այն իրողության, որ շարունակվում է Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրությունը։ Այն արտահայտվում է կոնկրետ պայմանագրով, որի արդյունքում Հայաստանում գործում է ռուսական ռազմական բազա, եւ որի շնորհիվ մենք այսօր անցկացրինք այս համատեղ զորավարժությունները։ Դրանք ուղղված են մեր պետությունների անվտանգության ապահովմանը։ 

Շնորհակալություն ծառայության համար"։

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: