23.10.2007. Համագործակցություն` ի շահ երկու երկրների եվ տարածաշրջանի
23.11.2005. Հայաստանը Եվրոպական ինտեգրման ճանապարհին
10 Սեպ 2011  
10.09.2011  |  13:32   |   Թերթեր և ամսագրեր

Հայաստան-Բուլղարիա հարաբերությունները զգալիորեն աշխուժացել են

Հայոց Աշխարհ - Երեկ պաշտոնական այցով Երեւան ժամանեց Բուլղարիայի նախագահ ԳԵՈՐԳԻ ՊՐՎԱՆՈՎԸ: Հայաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողություններից հետո երկու երկրների նախագահները առանձնազրույց անցկացրին, այնուհետեւ պատվիրակությունների ընդլայնված կազմով կայացան բանակցություններ: Արդյունքները ամփոփվեցին նախագահների համատեղ մամուլի ասուլիսում:
   
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ անցյալ տարի Բուլղարիա կատարած իր պաշտոնական այցից հետո էական աշխուժացում կա երկկողմ տնտեսական հարաբերություններում.

"Ձեռք բերված պայմանավորվածությունները հետեւողականորեն իրականացվում են ստեղծված միջկառավարական հանձնաժողովների կողմից, եւ դրա շնորհիվ է ապրանքաշրջանառության ծավալների լուրջ աճը: Համոզված եմ, որ Բուլղարիայի նախագահի այցը կխթանի այս գործընթացը»: Երկկողմ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ինչպես տարածաշրջանային զարգացումներին, այնպես էլ մասնավորապես Ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքին: Ըստ Ռ.Քոչարյանի, Բուլղարիան այս գործընթացում ակտիվ պետություններից մեկն է իբրեւ ԵԱՀԿ նախագահող երկիր: 

Հայաստանի նախագահը առանձնակի կարեւորեց Բուլղարիայի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: 

Բուլղարիայի նախագահ Գ.Պրվանովը եւս դրական գնահատեց երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Ընդհանուր ապրանքաշրջանառության ընդլայնումը շուրջ երեք անգամ, շատ լավ ցուցանիշ է: Գ.Պրվանովի գնահատմամբ. «Մեր երկու երկրների միջեւ ստեղծված է լավ իրավապայմանագրային հիմք, հարաբերությունների խթանման համար կամուրջ է նաեւ Բուլղարիայի հայ համայնքը»:

Բուլղարիայի նախագահը կարեւոր է համարում, որ ինտեգրումը Եվրոպային Հայաստանի համար հիմնարար ուղղություններից մեկն է, եւ պատրաստակամություն հայտնեց խորացնել համագործակցությունն այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր երկրի դերակատարությանը, ապա Գ.Պրվանովը բավարարվեց դիվանագիտական ձեւակերպմամբ, թե իրենց նպատակը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար նախադրյալների ստեղծումն է: 

Երկու նախագահներն էլ առանձնակի կարեւորում են տրանսպորտային կապի զարգացումը եւ այդ դաշտում նոր սխեմաների ստեղծումը: Բուլղար լրագրողներից մեկն էլ այս նույն հարցի համատեքստում ցանկացավ Հայաստանի նախագահից տեղեկանալ, թե ինչո՞ւ իրենց խանութներում հայկական կոնյակ չկա, երեւի ուզում էր ասել` տեղ չի հասնում: 

Ի պատասխան` Ռ.Քոչարյանը նշեց. "Տրանսպորտային խնդիրների լուծումն ինքնանպատակ չէ: Դրանցով կարող է լուծվել ողջ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը: Կանոնակարգված տրանսպորտային կապը խթանում է տնտեսական համագործակցությունը: Մենք տեսնում ենք Բուլղարիայի հետ համագործակցության լուրջ հնարավորություններ տուրիզմի բնագավառում, գյուղատնտեսության եւ արդյունաբերության մեջ: Հատկապես քիմիայի ոլորտում որոշակի ներուժ կա: Այսօրվա շրջանառության ծավալները կարող են կրկնապատկվել եւ եռապատկվել, ուղղակի այդ ուղղությամբ ակտիվ աշխատել է պետք: 

Ինչ վերաբերում է հայկական կոնյակին, ապա չգիտեի, որ ձեզ մոտ խանութներում չկա: Մեր արտադրողների հետ անպայման այդ խնդիրը կքննարկենք: Բայց նաեւ հայկական կոնյակի պահանջարկը մեր ավանդական շուկաներում այսօր ավելի մեծ է, քան մեր արտադրողներն ի վիճակի են արտադրել: Միգուցե պատճառներից մեկն էլ դա է: Իսկ ընդհանրապես կոնյակի արտադրությունը լրջորեն խթանում է խաղողագործությունը Հայաստանում":

Անդրադարձ եղավ նաեւ քաղաքական խնդիրներին, մասնավորապես Բուլղարիայի նախագահին հարց ուղղվեց տարածաշրջանային համագործակցության այն մոդելի մասին, որ առկա է այսօր Բալկաններում, եւ որքանով է դրա տեղայնացումը հնարավոր Հարավային Կովկասում:

Ըստ Գ.Պրվանովի. "Հայտնի է, որ Բալկանները վերջին 100 տարվա ընթացքում համարվել են վառոդի տակառ Եվրոպայում: Այս պահին, սակայն, տարածաշրջանի երկրները այնպիսի փոխհարաբերություններ ունեն, որոնք չեն եղել ավելի քան մեկ դար: Այսօր ստեղծվել է համագործակցության դաշտ, որն ընդգրկում է տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները": 

Բուլղարիայի նախագահի կարծիքով, Հարավային Կովկասում էլ անհրաժեշտ է ստեղծել համագործակցության խթանման հիմքեր: Այդ խնդրի լուծման լավագույն մոդելներից մեկը որոշակի կոնկրետ հարցերի շուրջ բանակցային գործընթաց սկսելն է: Գ.Պրվանովը նկատի ուներ հակամարտությունների կարգավորումը, սակայն ընդունելով, որ երկու տարածաշրջաններում կուտակված խնդիրները տարբեր են, Հարավային Կովկասի երկրները փոխհարաբերությունների սեփական մոդելը պիտի փորձեն մշակել:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: