08.10.2005. Հայաստան-Լատվիա երկխոսությունը ընդլայնվում է
Հայ-ռուսական հարաբերությունները ստանում են նոր որակ
10 Սեպ 2011  
10.09.2011  |  14:32   |   Թերթեր և ամսագրեր

Հայաստան-Չինաստան` քաղաքական խնդիրներ չկան

"Մենք անկեղծ շահագրգռված ենք Չինաստանի տնտեսական ներկայությամբ մեր տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում։ Հայաստանը եւ Չինաստանն ունեն գործակցության լայն սպեկտր, նկատի ունենալով նաեւ, որ երկու երկրները չունեն քաղաքական խնդիրներ, իսկ միջազգային շատ հրատապ պրոբլեմների վերաբերյալ ունեն նմանատիպ մոտեցում",- երեկ Պեկինում ՉԺՀ նախագահ Հու Ձինթաուի հետ հանդիպման ժամանակ նշեց պետական այցով այս օրերին Չինաստանում գտնվող Հայաստանի նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ։ 
   
Կողմերի ընդլայնված կազմով հանդիպումը հաջորդեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմավորման պաշտոնական արարողությանը, որ տեղի ունեցավ Ժողովրդական մեծ պալատում։ Իսկ բանակցություններից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Հու Ձինթաուն ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Մինչ ստորագրված փաստաթղթերի մանրամասներին անցնելը, անդրադառնանք Հայաստանի եւ Չինաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ արծարծված հիմնական խնդիրներին, որ առավելապես տնտեսական շեշտադրում ունեին։
   
ՉԺՀ նախագահն իր ողջույնի խոսքում մասնավորապես ասաց. "Ձեր պաշտոնավարման ընթացքում, Դուք, պարոն Քոչարյան, մեծ ջանքեր եք ներդրել հայ-չինական միջպետական հարաբերությունների զարգացման գործում։ Վստահ եմ, որ Ձեր այցը օգտակար դեր կկատարի միմյանց ավելի լավ ճանաչելու, երկկողմ համագործակցությունն ընդլայնելու առումով"։
   
Ի պատասխան, Ռոբերտ Քոչարյանը, նշելով այն իրողությունը, որ Չինաստանը հիրավի հնագույն քաղաքակրթության երկիր է, իսկ չին ժողովուրդը մեծ ներդրում ունի մարդկության զարգացման գործում, նկատեց. "Տնտեսական բարեփոխումների Չինաստանի փորձն ու հաջողությունները շատ հետաքրքիր են մեզ համար։ Տնտեսական համագործակցության համար կարեւոր հանգամանք է, որ Հայաստանն ու Չինաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ են, ունեն միանման առեւտրային ռեժիմ եւ գործակցության մեծ ներուժ"։
   
Ռոբերտ Քոչարյանը կարեւորեց երկու երկրների գործարարների ավելի լավ միմյանց ճանաչելու եւ ինֆորմացիոն փոխանակումն ակտիվացնելու գործոնները։ Ի դեպ, նշենք, որ Հայաստանի պատվիրակության կազմում են մեծ թվով հայ գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ 
 
Չինաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մեր երկրի ղեկավարը մասնավորապես կարեւորեց Չինաստանում արհեստական կաուչուկի համատեղ արտադրության հիմնումը, որի ծրագիրն ընթացքի մեջ է։ Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանն առաջարկել է, որ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովին հանձնարարի երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման կոնկրետ ծրագիր մշակել։ 
"Մենք բաց ենք համագործակցության համար։ Եւ անկեղծ շահագրգռված ենք հնարավորինս լայն սպեկտրում համագործակցության զարգացմամբ",- ընդգծեց Հայաստանի նախագահը։

Հանդիպման ընթացքում Չինաստանի ղեկավարը նշեց. "Չին եւ հայ ժողովուրդների բարեկամությունը 2000-ամյա պատմություն ունի։ Մեր ժողովուրդներին միացնում է մետաքսի ճանապարհը։ Մենք հանդես ենք գալիս հայ-չինական կապերն ավելի ակտիվացնելու, բազմակողմ շփումներն աշխուժացնելու, միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքներն ակտիվացնելու օգտին։ Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել ձեր երկրում, մասնակցել ենթակառուցվածքների զարգացմանը։ 

Որպես մեր բարեկամության վկայություն Չինաստանի կառավարությունը որոշել է Հայաստանին անհատույց հատկացնել 10 միլիոն յուանի (մոտ 1,2 միլիոն դոլար) տեխնիկատնտեսական օգնություն։ Չինաստանում ուսանում են բազմաթիվ հայ ուսանողներ եւ Չինաստանը մտադիր է ուսանողներ ուղարկել Հայաստան` նույնպես ուսանելու"։

Ինչ վերաբերում է քաղաքական հիմնախնդիրներին, ապա դրանք իրենց արտացոլումն են գտել նախագահների համատեղ հռչակագրում, որում Ռոբերտ Քոչարյանն ու Հու Ձինթաուն բարձր են գնահատել քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ կրթամշակութային ոլորտներում համագործակցության դրական արդյունքները եւ գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ։ 

Նշվել է, որ երկու երկրների ղեկավարությունը ջանքեր կգործադրի շփումների ընդլայնման համար, որպեսզի աջակցի Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության հարաբերությունների բազմակողմանի եւ խորացված զարգացմանը։ Ըստ որում, տնտեսական խնդիրների առնչությամբ հռչակագրում նշվել է հայկական կողմի հայտարարությունը, որ Հայաստանը ճանաչում է չինական տնտեսության լիարժեք շուկայական կարգավիճակը։ Կողմերի համոզմամբ, դա կնպաստի առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանն ու հայ-չինական փոխշահավետ ապրանքաշրջանառության ընդլայնմանը։

Հայկական կողմը նաեւ հաստատում է, որ Թայվանը Չինաստանի տարածքային անբաժանելի մասն է։ Հաջորդ կետով չինական կողմը նշել է, որ աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպեսեւ աջակցում միջազգային հանրության ջանքերին, որոնք ուղղված են այդ նպատակին եւ հույս է հայտնում, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը որքան հնարավոր է արագ կստանա "արդարացի եւ ռացիոնալ կարգավորում միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված նորմերի հիման վրա"։ 

Նկատենք, որ պետական այցի շրջանակներում երեկ Հայաստանի նախագահը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամները, ինչպեսեւ տիկին Բելլա Քոչարյանը այցելեցին Չինական մեծ պատի Տադալինգի հատված։ Սա պետական այցի շրջանակներում երեկ տեղի ունեցած հիմնական իրադարձություններն էին։ 

Այսօր Հայաստանի ղեկավարը կայցելի Արգելված քաղաք, որից հետո օրվա ընթացքում հանդիպումներ կունենա ՉԺՀ Պետխորհրդի նախագահ Վեն Դիաբաոյի, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նախագահ Ու Բանգոյի հետ։ Իսկ երեկոյան մեր երկրի ղեկավարը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Պեկինից կմեկնեն Շանհայ։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, Պեկին
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: