Շոուից դեպի զարգացման հեռանկարներ
Հռոմի Պապի այցը Հայաստան
26 Սեպ 2011  

ՀԱՅԱՍՏԱՆ - ՖԻՆԼԱՆԴԻԱ. նոր հարաբերությունների սկիզբ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով, 2005 թվականի սեպտեմբերի 26-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ տիկին Տարյա Հալոնենը ամուսնու` Պեննտի Յարայարվիի հետ: ՀՀ Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Տարյա Հալոնենի առանձնազրույցը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ֆիննական երկկողմ հարաբերություններին, Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ: Տիկին Հալոնենը ողջունել է Եվրամիության նոր հարեւանության ծրագրի մեջ Հայաստանի ներգրավումը եւ նշել է, որ Ֆինլանդիան իր արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ տեղ է հատկացնում հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, հատկապես որ հաջորդ տարի Ֆինլանդիան ստանձնելու է Եվրամիության նախագահությունը: 

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Տարյա Հալոնենի մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-ֆիննական բանակցություններն` ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները:

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԱՐՅԱ ՀԱԼՈՆԵՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Եւս մեկ անգամ ողջունում եմ գործընկերոջս` Ֆինլանդիայի նախագահին եւ պատվիրակության անդամներին եւ հույս հայտնում, որ այս այցը զգալիորեն կխթանի մեր երկրների միջեւ հարաբերությունները: 

Տիկին Հալոնենի հետ քննարկել ենք մեր փոխհարաբերությունների ողջ ծավալը եւ հատուկ շեշտադրել տնտեսական համագործակցությունը զարգացնելուն ուղղված քայլերը: 

Մենք հարաբերություններ կարող ենք ծավալել նաեւ Եվրամիության հետ գործընկերության համատեքստում: Հուսով ենք, որ նոր հարեւանության քաղաքականության շրջանակում գործողությունների ծրագիրը կազմելու ժամանակ առավել ակտիվ օժանդակություն կունենանք Ֆինլանդիայի կողմից, հատկապես, եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարի Ֆինլանդիան է նախագահելու Եվրամիությունում:

Ես տեղեկացրել եմ տիկին Հալոնենին ղարաբաղյան բանակցությունների ընթացքի մասին: Ճիշտ է, նա որպես նախագահ առաջին անգամ է Հայաստանում, բայց ընդհանրապես սա նրա առաջին այցը չէ, եւ տիկին Հալոնենը բավականին տեղյակ է հիմնախնդրի կարգավորման պատմությանը: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային եւ հայ - թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Ես գոհ եմ բանակցությունների եւ ծավալից, եւ շատ անկեղծ մթնոլորտից: 

Տ. ՀԱԼՈՆԵՆ - Այս այցը քաղաքական երկխոսության ամենաբարձր մակարդակի հանդիպում է, եւ հրավիրել եմ ՀՀ նախագահին այցելել Ֆինլանդիա: Ես նույնպես շատ եմ կարեւորում տնտեսական համագործակցության հեռանկարը, ինչին կնպաստեն այն երկու փաստաթղթերը, որոնք ներկայում ավարտուն տեսքի են բերվում: Առաջինը ներդրումների պաշտպանվածության, իսկ երկրորդը` երկակի հարկումից խուսափելու մասին պայմանագրերն են: Երկուսն էլ շատ կարեւոր են գործարար շրջանակների համար, բացի այդ, նրանց համար կարեւոր է նաեւ երկրում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության պաշտպանվածությունը: 

Ես նաեւ տեղեկացա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ խրախուսեցի նախա•ահ Քոչարյանին շարունակելու ջանքերը եւ ձեռնարկելու հետագա քայլեր հարցի վերջնական լուծումը գտնելու համար: 

Ես նաեւ ուզում եմ շնորհավորել Հայաստանի իշխանություններին այն մեծ առաջընթացի համար, որ նրանք գրանցել են Եվրամիության հետ համագործակցության ոլորտում, հատկապես` նոր հարեւանության ծրագրի շրջանակներում արված քայլերի համար: Կարծում եմ` դեռ մեծ աշխատանք կա առջեւում, բայց այն շատ կարեւոր եւ պետության համար մեծ օգուտ բերող աշխատանք է: Ուզում եմ ողջունել այդ գործընթացը: Հուսով ենք, որ մեկ տարի հետո, երբ Ֆինլանդիան Եվրամիությունում կստանձնի նախագահությունը, նոր հարեւանության շրջանակում գործընկերության պայմանագիրը արդեն պատրաստ կլինի իրագործման համար:

ՀԱՐՑ -(ֆին. լրագրող)-Ինչպե±ս եք վերաբերվում Եվրամիության երկրների պահանջին` սկսելու բանակցությունները ԼՂ խնդրի շուրջ: Եվ երկրորդ հարցը` ի±նչ դերակատարություն ունեն Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանները:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Մենք վաղուց ենք բանակցում Ադրբեջանի հետ, եւ բանակցությունները գրեթե չեն ընդհատվել 1994 թվականից ի վեր: Եղել են պահեր, երբ բավականին մոտ էինք հնարավոր լուծումներին, բայց ինչ-որ բան խանգարում էր, եւ բանակցային գործընթացն ավելի էր պասիվանում: Հիմա մի պահ է, երբ գործընթացն ավելի ակտիվ է, եւ որոշ հույսեր կան, որ կարող ենք հաջողության հասնել: Իսկ միջազգային կազմակերպությունների մասնակցությունն այս գործընթացին միայն դրական ենք համարում եւ կարծում, որ համաձայնություն ձեռք բերելուց հետո հատկապես այդ մասնակցությունն է պետք լինելու քաղաքական եւ տնտեսական աջակցության առումով: 

Ինչ վերաբերում է ռուսական ռազմակայաններին, ապա պիտի նկատեմ, որ մամուլում երբեմն հոդվածների ենք հանդիպում, որոնցից տպավորություն է ստեղծվում, թե այդ ռազմակայանները Հայաստանին պարտադրված են ռուսական կողմից: Միանշանակ ասեմ, որ այդպես չէ: Ռազմակայանները Հայաստանում են մեր փոխադարձ պայմանավորվածությամբ, ինչն ամրագրված է պայմանագրով: Մենք եւս շահագրգիռ ենք եղել Հայաստանում այդ ռազմակայանների առկայությամբ: Մենք գտնվում ենք բավականին բարդ տարածաշրջանում, որտեղ պետությունների միջեւ հարաբերությունները դեռ կարգավորման ընթացքում են, եւ ռազմակայանների ներկայությունը Հայաստանում դիտում ենք որպես մեր անվտանգության բաղադրիչ: Ռազմակայաններն ընդլայնելու խնդիր չունենք, բայց այն, ինչ ունենք, օրինական ձեւով կարգավորված է եւ նախատեսված է մեր անվտանգության հայեցակարգով:

Տ. ՀԱԼՈՆԵՆ - Միջազգային ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում դեռեւս անելիքներ է ենթադրում: Մենք միշտ նշել ենք, նաեւ ԵԱՀԿ շրջանակներում է միշտ քննարկվել, որ, եթե երկու երկրների միջեւ ձեռք բերվի համաձայնություն, ապա հնարավոր է նաեւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, ինչը կարող է միջազգային հանրության մեծ դերակատարում լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ- Ի դեպ, առաջին անգամ ես նախագահ Հալոնենին հանդիպել եմ 1996 թ-ին, երբ Ղարաբաղի նախագահն էի, եւ նա այցելել էր տարածաշրջան որպես ԵԱՀԿ-ի գործող նախագահող` այն ժամանակ լինելով Ֆինլանդիայի արտգործնախարարը:

ՀԱՐՑ - "Մեդիամաքս" - Ֆինլանդիայի նախագահին կխնդրեի գնահատական տալ Հայաստանի ջանքերին եվրոպական ինտեգրացման ճանապարհին, իսկ Հայաստանի նախագահին` նշել, թե կոնկրետ ի±նչ ակնկալիքներ եւ սպասելիքներ կան Ֆինլանդիայից, երբ 2006 թ-ին այդ երկիրը ստանձնի Եվրամիության նախագահությունը:

Տ. ՀԱԼՈՆԵՆ- Ես ամենուր նույն բանն եմ կրկնում` պետության համար կարեւոր երեք հիմնաքարերն են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը: Դրան կարելի է ավելացնել նաեւ մի շարք այլ ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ, կառավարման համակարգի արդյունավետություն եւ այլն: Շատ կարեւոր է հասկանալ, որ սա ուսանողական քննության նման մի բան չէ, երբ կարելի է հանձնել այն եւ համարել, որ հասել ես բոլոր հնարավոր արդյունքներին: Այս ոլորտներում զարգացումը պետք է մշտական եւ շարունակական բնույթ կրի: Այդ գործընթացում շատ կարեւոր է նաեւ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Կարծում եմ` Հայաստանում նախատեսված բոլոր հանդիպումներից հետո կկարողանամ ավելի մանրամասն պատասխանել այս հարցին: Բայց, ընդհանուր առմամբ, մի բան ակնհայտ է` Երեւանը շատ մեծ եւ դրական փոփոխություններ է կրել, ինչը ես նկատեցի անմիջապես:
 
Ի±նչ կարող է անել Ֆինլանդիան Հայաստանի եվրաինտեգրման շրջանակներում: Մենք գտնելու ենք այն ոլորտները եւ այն հստակ ուղղությունները, որոնցով կարող ենք աջակցել: Մենք շատ ոգեւորված ենք` տեսնելով այն մտադրությունները եւ քայլերը, որ ձեռնարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եվրաինտեգրման ուղղությամբ: Ուզում եմ շնորհավորել իմ գործընկերոջն այդ աշխատանքի համար, եւ ասել, որ նա շատ լավ հասկանում է, որ մեծ աշխատանք կա առջեւում, որը, սակայն, մեծ առավելություններ բերող աշխատանք է:

Եվ իմ պատասխանի երրորդ մասը. գիտեի, որ Հայաստանը շատ լավ ուտեստներ եւ ըմպելիքներ ունի, ի դեմս հայկական կոնյակի, բայց չգիտեի, որ այդքան լավ ջազային երաժշտություն ունեք: Շատ կարեւորում եմ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, ինչին ականատես եղա երեկ: Ես գիտեմ, որ ֆինլանդիայից արդեն զբոսաշրջիկների որոշակի հոսք է սկսվել դեպի Հայաստան: Դա անհրաժեշտ է ընդլայնել եւ Հայաստանում զարգացնել զբոսաշրջությունը: Դա մի ոլորտ է, որը ճանաչելի եւ սիրելի է դարձնում երկիրը, նաեւ հնարավորություններ է բացում տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Ներկայում Եվրամիության հետ աշխատում ենք գործողությունների ծրագրի վրա: Որոշ ուշացում կա, բայց ոչ մեր պատճառով, եւ հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ այն կընդունվի: Ծրագրի գործողության մեջ մտնելը նշանակելու է բարեփոխումների շարունակություն մի շարք ուղղություններով: Այսօր նախագահ Հալոնենի հետ քննարկել ենք մի քանի ուղղություններով բարեփոխումների աջակցությունը Ֆինլանդիայի կողմից ստանալու հնարավորությունը, այն ուղղությունների, որոնցում Ֆինլանդիան ճանաչված է իր փորձով ու կայացածությամբ: Այս մտադրությունն առավել կհստակեցվի հաջորդ տարվա սկզբին: Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով եւս բավականաչափ անելիք կա, հատկապես առեւտուրը խթանելու գործում, քանի որ Եվրամիության շուկան գյուղատնտեսական ապրանքների համար ունի բավական լուրջ սահմանափակումներ, եւ մենք պետք է սովորենք տիրապետել այն գործիքներին, որոնցով կարող ենք առեւտուր կազմակերպել Եվրամիության երկրների հետ: 

Տ. ՀԱԼՈՆԵՆ - Ես տեսնում եմ, որ Ֆինլանդիայի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը շատ հետաքրքրված է այս ամենով, ինչը երեւում է նաեւ նրա դեմքի արտահայտությունից:

ՀԱՐՑ - "Հայաստանի Հանրային հեռուստատեսություն" - Տնտեսության ո±ր ոլորտում եք տեսնում առավել հեռանկարային եւ երկարաժամկետ գործակցության ուղղություններ: ֆինլանդիայի նախագահին կուզենայի նաեւ հարցնել, արդարացա±վ Հայաստանում ջերմ ընդունելության արժանանալու եւ հասարակ մարդկանց հետ շփվելու նրա ակնկալիքը, ինչի մասին նշել էր Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Տ.ՀԱԼՈՆԵՆ - Ինչ վերաբերում է հայկական հյուրընկալությանը` այո: Ես երեկվանից շատ - շատ եմ կերել: Ցավոք, դեռեւս մարդկանց հետ փողոցներում շփվելու հնարավորություն չեմ ունեցել, բայց մինչեւ երեկոյան ընթրիքը մի փոքր զբոսնեցի Հանրապետության հրապարակում: Այդտեղ, կառավարության շենքի առջեւ, ցուցարարներ կային, եւ տեսանք, որ Հայաստանում կա մտքի ազատության եւ արտահայտվելու լայն հնարավորություն: Իսկ տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին կխնդրեմ խոսել մեր առեւտրի եւ տնտեսության նախարարին:

ՆԱԽԱՐԱՐ - Մեծ հնարավորություններ կան ամենատարբեր ոլորտներում, եւ վստահ եմ, որ քննարկումների արդյունքում կհստակեցվեն դրանք: Բայց արդեն իսկ ակնհայտ են այն ուղղությունները, որտեղ կարողացանք շատ արագ գտնել փոխադարձ հետաքրքրություններ: Խոսքը հատկապես հանքագործության, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին է: Մեծ հնարավորություններ ենք տեսնում նաեւ զբոսաշրջության ոլորտում: Կար ժամանակ, երբ այն համագործակցության շատ կարեւոր ուղղություն էր մեր երկրների միջեւ: Կարծում եմ` դրա հնարավորությունն ունենք նաեւ հետագայի համար: Մենք պայմանավորվեցինք, որ, երբ տիկին նախագահի նշած երկու համաձայնագրերը պատրաստ լինեն, մենք կանցկացնենք գործարար համաժողովներ, միգուցե սկզբից Ֆինլանդիայում, այնուհետեւ` Հայաստանում: Այդ ընթացքում կքննարկվեն տնտեսության զարգացման լրացուցիչ ուղղություններ եւս: 

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ- Ներկայում անհրաժեշտ է կատարել տեղեկատվության փոխանակում եւ դրան համընթաց ստեղծել պայմաններ, որ գործարար շրջանակները միմյանց հետ շփվելով կարողանան ճիշտ որոշումներ կայացնել: Այստեղ, իհարկե, կարեւոր է եւ իրավապայմանագրային բազայի ստեղծումը, ինչը մեր անելիքն է` արագ բանակցել եւ վավերացնել անհրաժեշտ պայմանագրերը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: