Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2004 թվականին
Հայաստան-Չինաստան` քաղաքական խնդիրներ չկան
10 Սեպ 2011  
10.09.2011  |  14:15   |   Թերթեր և ամսագրեր

08.10.2005. Հայաստան-Լատվիա երկխոսությունը ընդլայնվում է

Հոկտեմբերի 6-ի երեկոյան Հայաստան ժամանեց եւ երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հյուրընկելվելով՝ եռօրյա պաշտոնական այցի շրջանակում հայաստանյան հանդիպումների շարքն սկսեց Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգան: 
   
Դեմ առ դեմ, ապա նաեւ ընդլայնված կազմով երկկողմ բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ փաստեցին իրենց մտադրությունը` շարունակելու վերջին տարիների ակտիվ քաղաքական երկխոսությունը: Նաեւ, ինչպես բանակցային գործընթացին հաջորդած համատեղ ասուլիսում արձանագրեց Լատվիայի նախագահը, միջպետական համագործակցության խճանկարը համալրելու "գործարար կոնտակտներով եւ կոնտրակտներով", որ այսօրվա դրությամբ, ըստ էության, գործնականում բացակայում են: 
   
Ասվածին ի հավաստումն` մինչ այդ, Հայաստանի եւ Լատիայի կառավարությունների միջեւ ստորագրվեցին համաձայնագրեր ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության, մաքսային հարցերում փոխադարձ օգնության եւ մշակույթի բնագավառում համագործակցության վերաբերյալ:
  
Ռոբերտ Քոչարյանը Լատվիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորեց առաջին հերթին լատվիական կողմից ակնկալվող քաղաքական աջակցության տեսանկյունից, որով այդ երկիրը, որպես Եվրամիության անդամ, եվրոպական ինտեգրացման իր ուսանելի փորձով եւ ժողովրդավարական բարեփոխումների փորձառությամբ կարող է Հայաստանին օգտակար լինել: 

"Մենք լիահույս ենք, որ, բարեփոխումների հետ կապված` լատվիական կողմը կօժանդակի մեզ ԵՄ "Նոր հարեւանության" քաղաքականության շրջանակում",- ասաց նա: Կոնկրետ ո՞ր հարցերում Լատվիան կարող է "ծառայություն" մատուցել մեզ` անցնցում հաղթահարելու եվրաինտեգրացման փշոտ ճանապարհը` վերջնականապես պարզ կդառնա, թերեւս, տարեվերջին: 

Տիկին Վիկե-Ֆրայբերգան, իր հերթին անդրադառնալով այս հարցին, արդարացված համարեց ԵՄ պատասխանատուների դիրքորոշումը, թե "Նոր հարեւանության" շրջանակում նախանշված անհատական գործողությունների ծրագրերի հետ կապված՝ հարավկովկասյան երեք երկրների հետ կարող են նաեւ տարբերակված մոտեցումներ կիրառվել. "Եթե ինչ-ինչ պատճառներով անհնար է բանակցություններ սկսել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ԵՄ-ը պետք է բանակցություններ վարի այն երկրների հետ, որոնք բանակցային գործընթացի առնչությամբ խնդիրներ չեն ստեղծում: Սա այն սկզբունքն է, որը կիրառվել է Եվրամիությանը անդամակցած վերջին 10 երկրների նկատմամբ, երբ յուրաքանչյուր երկիր առանձին էր փորձում ինտեգրվել կոպենհագենյան չափանիշներին": 

Այնուհանդերձ, ըստ Լատվիայի նախագահի, «ինչպես ցույց է տալիս բալթյան երկրների փորձը, հարեւան երկրների շահերի համադրումը կարող է արդյունավետ եւ օգտակար լինել ողջ տարածաշրջանի համար: Երբ հարեւան պետություններն ընդհանուր դիրքորոշում ունեն, նրանց ձայնը ավելի լսելի է դառնում»: 

Ուշագրավ է, որ, ինչպեսեւ Ֆինլանդիայի նախագահի պարագայում, այս դեպքում էլ ասուլիսի մեխը Ղարաբաղի հիմնախնդիրն էր: Լատվիացի լրագրողները փորձեցին պարզել. ո՞րն է հիմնախնդրի կարգավորման այն տարբերակը, որ, ՀՀ նախագահի կարծիքով, "կարող է բավարարել երկու կողմերին": Ինչին ի պատասխան` Ռ.Քոչարյանը հայտարարեց. "Այս պարագայում, թերեւս, ավելի ճիշտ կլինի խոսել ոչ այնքան երկու երկրներին, որքան հենց հակամարտության առարկային` Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բավարարող կարգավորման մասին: Առաջին հերթին հենց ղարաբաղցիների կարծիքը պետք է հաշվի առնել` ինչպե՞ս են իրե՛նք ուզում ապրել: Չեմ կարծում, թե որեւէ որոշում կարող է երջանկացնել բոլոր կողմերին: Բայց նաեւ չեմ կասկածում, որ խնդիրը պետք է լուծվի հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա": 

Լատվիայի նախագահը նույնպես անդրադարձավ Ղարաբաղի խնդրին` նկատելով, որ "այս հարցում Լատվիան ամբողջությամբ համամիտ է ԵՄ դիրքորոշմանը, որը, ինչպես գիտեք, այս հակամարտության նկատմամբ չեզոք դիրք է գրավում: Մենք, իհարկե, ընդունում ենք տարածքային ամբողջականության սկզբունքը` միաժամանակ, չնվազեցնելով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը": 
 
Այնուհանդերձ, ըստ նրա, չպետք է մոռանալ, որ "վերջին տարիներին տարածքային ամբողջականության սկզբունքը կարեւոր նշանակություն է ունեցել միջազգային քաղաքականության մշակման գործում: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, մենք ողջունում ենք խաղաղ բանակցությունները եւ մեր աջակցությունն ենք հայտնել Մինսկի խմբի երկրներին հակամարտության խաղաղ կարգավորման հարցում": 

Կարեւորն այն է, որ "կողմերը շարունակեն բանակցային գործընթացը եւ զերծ մնան ռազմական գործողություններից",- ավելացրեց բանախոսը՝ լրագրողի հանդիպակաց հարցին ի պատասխան այդպես էլ չհստակեցնելով. ասվածից հետեւո՞ւմ է, արդյոք, որ Լատվիան, այնուհանդերձ, ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադասում է տարածքային ամբողջականության սկզբունքին: Փոխարենը` Ռ.Քոչարյանը մատչելի բացատրեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքին հղում անելը, առավել եւս այն ինքնորոշման սկզբունքին հակադրելը Ղարաբաղի պարագայում, մեղմ ասած, անտեղի է: 

"Տպավորությունն այնպիսին է, թե այստեղ փորձ է արվում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հարցադրումը տեղափոխել "տարածքային ամբողջականությո՞ւն, թե՞ ինքնորոշման իրավունք" հարթության վրա: Այդպես չէ: Մենք ինքներս ունենք տարածք, ունենք սահմաններ, եւ Հայաստանը երբեք դեմ չի եղել տարածքային ամբողջականության սկզբունքին: Բայց խնդիրն այն է, որ, տվյալ դեպքում՝ Ղարաբաղի անկախությունը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Ժամանակին, երբ Սովետական Միությունը փլուզվեց, այդ տարածքում հռչակվեց երկու անկախ պետություն: Առաջինը ԼՂՀ-ն էր, որը հանրաքվեով հաստատեց իր անկախությունը, եւ Ադրբեջանի Հանրապետությունը, որը հռչակեց իր անկախությունը՝ 1918թ. սահմաններում":

Լատվիացի լրագրողներին հետաքրքրող հաջորդ հարցը հայ-ռուսական ռազմավարական համագործակցության վերաբերյալ էր. Հայաստանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի նկատմամբ Լատվիայի վերաբերմունքը, մեղմ ասած, բարեկամական չէ, արդյո՞ք չեն խանգարում Հայաստան-Լատվիա արդյունավետ երկխոսությանը: Ի պատասխան` Հայաստանի նախագահը ոչ պակաս մատչելի եւ հստակ պարզաբանեց. "Մենք որդեգրել ենք կոմպլեմենտարության քաղաքականություն` հաշվի առնելով, որ ապրում ենք չափազանց բարդ տարածաշրջանում: Մենք մեր քաղաքականությունը փորձում ենք կառուցել` ելնելով ոչ թե տարածաշրջանում ազդեցություն ունեցող խոշոր պետությունների շահերի բախման, այլ համադրման սկզբունքից": 

Ըստ այդմ, "մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, բայց նաեւ բավական ակտիվ զարգացնում ենք մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ` տնտեսական եւ ռազմական ոլորտներում: Անշուշտ, ունենք սերտ տնտեսական եւ ռազմական համագործակցություն Ռուսաստանի հետ: Մեր սկզբունքն է` չանել քայլեր, որոնք մեր գործընկերների կողմից կարող են դիտվել որպես սպառնալիք իրենց անվտանգությանը: Տվյալ դեպքում, եթե մեզ հաջողվում է լավ հարաբերություններ պահպանել միաժամանակ թե՛ Իրանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ, չեմ կարծում, թե խնդիրներ կունենանք Լատվիայի պարագայում":
 
Այսքանից հետո Լատվիայի նախագահին այլ բան չէր մնում, եթե ոչ համաձայնել Ռ.Քոչարյանի հետ` փաստելով, որ "մեր երկու երկրները գտնվում են երկու շատ տարբեր տարածաշրջաններում, եւ մեր ռազմավարական գործընկերների ընտրությունը միշտ չէ, որ կարող է նույնը լինել":

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: