07.05.2004. Կենսատու երակ ԱՐՑԱԽԻ ու ՀԱՅԱՍՏԱՆԻ համար
07.05.2005. Երեւանում բացվել է ԱՄՆ դեսպանատան նոր շենքը
17 Մայ 2012  
17.05.2012  |  09:20   |   Համացանց

07.05.2004. "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 13-րդ նիստը

Մայիսի 6-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 13-րդ նիստը` ՀՀ նախագահ եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ: Հայ Ավետարանական եկեղեցին նիստին ներկայացնում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վեռ. Ռընե Լեւոնյանը:

Բացման խոսքում Ռոբերտ Քոչարյանը մեծապես կար-որեց հիմնադրամի դերն ու առաքելությունը հայրենիքի հզորացման ու բարգավաճման գործում` բնորոշելով այն որպես յուրահատուկ կառույց մեր ազգային իրականությունում. մի կառույց, որն, ի թիվս այլ ծրագրերի, ստանձնել է նա- Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման հսկայածավալ ծրագրի իրագործումը:

2003 թ. կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը: Զեկույցում արձանագրված էին թե հիմնադրամի հաջողություններն անցած տարվա ընթացքում, թե առկա խնդիրները: Նշվեց, մասնավորապես, որ 2003-ին ավարտին է հասցվել 13 ծրագիր, եւս 19-ի իրագործումն ընթացքի մեջ է: Իրագործվող ծրագրերի թվում կարեւորագույնը Հյուսիս-հարավ մայրուղին է, որի 169 կմ ընդհանուր երկարության 44 կմ արդեն կառուցված է:

Նիստի ընթացքում ներկայացվեց նաեւ վերստուգիչ հանձնաժողովի եւ "Գրանդ Թորնտոն Ամիօ" հաշվեքննիչ կազմակերպության եզրակացությունը, որին հաջորդեցին հոգաբարձուների խորհրդի անդամների քննարկումն ու առաջարկությունները:

Նիստը կարեւորվեց եւս մեկ իրադարձությամբ. հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը ներկայացրեց աշխատանքների բարելավման եւ առաջիկա 10 տարվա գործունեության ռազմավարություն-ծրագիրը, որում առանձնահատուկ ուշադրություն էր հատկացված դրամահավաքի միջոցառումների կազմակերպմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը, հասարակայնության հետ կապերի սերտացմանը ու այլն: 
Հիմնադրամի հասարկայնության հետ կապերի բաժինը նիստին ներկայացավ արված աշխատանքների մասին պատմող ֆիլմով, հայերենով եւ անգլերենով հրատարակված հաշվետու հանդեսով, ինտերնետային կայքով:

Առանձին զեկույցով անդրադարձ եղավ ՀՀ եւ ԼՂՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումներին: Նիստի ավարտին որոշվեց, որ հնչած առաջարկությունները կամփոփվեն հիմնադրամի նախագահության կողմից` այնուհետեւ ներկայացվելով որպես վերջնական, ամբողջական առաջարկ:

www.himnadram.org

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: