Տասնամյակ, որ վերափոխեց Հայաստանը
Արտաքին քաղաքականություն
09 Սեպ 2011  

Հայաստանի անվտանգությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ 1998 թվականից սկսած որոշակի հայեցակարգային ու մարտավարական մի շարք փոփոխություններ մտցնելով արտաքին քաղաքականության մեջ, ավելի հուսալի դարձրեց երկրի անվտանգության ապահովումը:

1998-2007 թվականներին Հայաստանի ու նրա բնակչության անվտանգության համար ռազմական առումով սպառնալիք էր մնում Ադրբեջանի վարած քաղաքականությունը: Ադրբեջանը շարունակ պատերազմը վերսկսելու սպառնալիքներով էր հանդես գալիս: Ազգային անվտանգության երկրորդ սպառնալիքը գալիս է Թուրքիայից, որը շարունակում է շրջափակված պահել Հայաստանն ու ռազմական և դիվանգիտական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին: 

Ցանկացած երկրի անվտանգության առաջին ու ամենակարևոր նախապայմանը կայացած ազգային բանակի գոյությունն է:Մեր դեպքում այն էլ ավելի հրամայական պայման է, քանի որ հարևան Ադրբեջանը անթաքույց հայտարարում էր, որ չի բացառում պատերազմի վերսկսումը` զանց առնելով դիվանագիտական նրբություններն ու միջազգային պարտավորությունները: Իրականացնելով մի շարք հիմնարար ու սկզբունքային բարեփոխումներ, ՀՀ ԶՈւ-ը բերվեցին այնպիսի մի մակարդակի, որը դարձավ Ադրբեջանի ռազմական նկրտումների հիմնական զսպիչ ուժը:  Թե հայ և թե արտասահմանցի փորձագետները համոզված են, որ Ադրբեջանը վաղուց սկսած կլիներ պատերազմը, եթե հոջողության հասնելու փոքրիշատե հույս ունենար: Միջազգային դիտորդների գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության ազգային բանակը լավագույնն է տարածաշրջանում` թե իր մարտունակությամբ, թե բարոյա-հոգեբանական պատրաստվածությամբ: Սակայն այս գնահատականները չդարձան փափուկ բարձ, կամ դափնիների վրա ննջելու առիթ: Իր բանակը կատարելագործում էր նաև Ադրբեջանը, և Հայաստանի Հանրապետության զիված ուժերում բարեփոխումները շարունակական բնույթ էին կրում, որպեսզի հնարավոր հակառակորդը կամ թշնամին զրկված մնա ուժով հարցեր լուծելու հեռանկարից:

Մեր պետության համար անվտանգության առաջնահերթ խնդրի լուծումը հենվեց բազմամակարդակ համակարգի վրա: Մի կողմից խորանում էր հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, ակտիվանում հարաբերությունները ՀԱՊԿ շրանակներում, միաժամանակ ընդլայնվում էին կապերը ՆՍՏՕ-ի հետ` թե  Հայաստան-ԱՄՆ, և թե Հայստան-Եվրամիություն ուղղություններով:  Երկկողմ հարաբերությունների մակարդակում պետք է նշել հայ-ամերիկյան և հայ-հունական ռազմական համագործակցությունը: Հայաստանի և Վրաստանի միջև կնքված երկկողմ համաձայնագրերը հանդիսանում են տարածաշրջանի կայունության կարևոր բաղադրիչներից: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձր էր գնահատում նաև հարևան Իրանի հետ բարեկամական հարաբերությունները ազգային անվտանգության բազմակողմ ապահովման գործում:

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում աննախադեպ  խորացավ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական համագործակցությունը, և Ռուսաստանը դարձավ մեր հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը: Ազգային անվտանգության  ապահովման համար  չափազանց կարևոր էր նաև Եվրոպական կառույցներին Հայաստանի Հանրապետության արագ ինտեգրումը, ինչը նույնպես Ռ. Քոչարյանի նախագահության շրջանում սրընթաց տեմպ ստացավ:
 
Ի վերջո, հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք ու նրա նախաձեռնությամբ մշակվեց "Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարություն" փաստաթուղթը, որը երկրի նախագահը վավերացրեց 2007 թվականի փետրվարի 7-ին, ինչը դարձավ ուղենիշ մեր հանրապետության թե երկրի պաշտպանական դոկտրինի, թե արտաքին քաղաքականության և թե առհասարակ երկրի կենսագործունեության համար: "Ռազմավարության" մեջ ամփոփվեց Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացման վերաբերյալ երկրի քաղաքական ղեկավարության տեսլականը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: