23.11.2005. Հայաստանը Եվրոպական ինտեգրման ճանապարհին
08.10.2005. Հայաստան-Լատվիա երկխոսությունը ընդլայնվում է
10 Սեպ 2011  
10.09.2011  |  13:59   |   Թերթեր և ամսագրեր

Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2004 թվականին

Հայոց Աշխարհ - Վաղուց է արձանագրվել այն օրինաչափությունը, որ ներքաղաքական գործընթացների որոշակի տեղատվությանը զուգընթաց սովորաբար մեծանում է Հայաստանի արտաքին քաղաքական ակտիվությունը։ Բացառություն չէր նաեւ անցնող տարին։
   
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ
   
Տարեսկզբին ստեղծվել էր խիստ անորոշ կացություն. պատճառը Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Իլհամ Ալիեւի որոշակի մերժողական կեցվածքն էր՝ տարիներ շարունակ տեղի ունեցած Հեյդար Ալիեւ-Ռոբերտ Քոչարյան բանակցությունների արդյունքների եւ մանավանդ Փարիզ-քիուեսթյան պայմանավորվածությունների հանդեպ։ Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը եւ նրա նոր արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տարեսկզբին առաջարկում էին ամեն ինչ սկսել զրոյից։ 

Հայաստանի արտգործնախարար Վ.Օսկանյանը ապրիլի 16-ի իր հայտարարությամբ հանդես եկավ բանակցային գործընթացում ժառանգորդության պահպանման օգտին։ Հակառակ պարագայում Ադրբեջանին առաջարկվեց բանակցությունները շարունակել ԼՂՀ-ի հետ։

Ի վերջո, Ադրբեջանը այնուամենայնիվ շարունակեց բանակցությունները, բայց շուտով ասպարեզ նետեց իր "7 շրջաններ` երկաթգծի բացման դիմաց" հայտնի առաջարկ-բանաձեւը, որը նույնպես ձախողվեց։ Ապրիլի 16-ին` Պրահայում, մայիսի 12-ին` Ստրասբուրգում, հունիսի 21-ին` Պրահայում եւ օգոստոսի 30-ին կրկին Պրահայում տեղի ունեցած Օսկանյան-Մամեդյարով հանդիպումների վերջակետը սեպտեմբերի 22-ին ՀՀ արտգործնախարարի հռչակած "Ղարաբաղը գին չունի" բանաձեւն էր։ 

Իսկ ահա երեք երկրների նախագահների միջեւ կայացած երեք հանդիպումներից վերջինը, որը տեղի ունեցավ Աստանայում սեպտեմբերի 15-ին, դարձավ հետագայում տարբեր դիվանագիտական խողովակներից ասպարեզ նետվող տարաբնույթ լուրերի ու ենթադրությունների ծավալման պատճառ։ Ողջ աշնանը, մի կողմից` "Աստանայի աղբյուրներից", մյուս կողմից` միջազգային կառույցների ընդունած բանաձեւերից ոգեւորված հայաստանյան ընդդիմությունն իր ձեռքերն էր շփում՝ կանխագուշակելով հայ դիվանագիտության ձախողումը։ 

Արդյունքը եղավ այն, որ ինչպես եվրոպական մի շարք հեղինակավոր գործիչների (Պիեռ Լելյուշ, Աննա Պալասիո) հայտարարություններից, այնպես էլ Վ.Օսկանյանի վերջին բացորոշ ակնարկներից պարզ դարձավ, որ քննարկման սեղանին է դրված ամենեւին էլ ոչ հայավնաս` հետաձգվող հանրաքվեի տարբերակը։ Մինչ այդ Ղարաբաղը մնալու է Հայաստանի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը պետք է ճանաչի 5 կամ 10 տարի հետո Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքները, որոնք ի սկզբանե կանխատեսելի են։ 

Այն փաստը, որ ազատագրված տարածքների խնդիրը ՄԱԿ-ի ամբիոն տեղափոխելու հարցում ձախողված Ադրբեջանը այժմ էլ առաջարկում է Հայաստանին մի կողմ քաշվել, որպեսզի ինքն ուղղակի բանակցությունների մեջ մտնի ԼՂՀ-ի հետ, ինքնին վկայում է, որ իրականությունից շատ հեռու էին հայ դիվանագիտության ձախողման մասին վերջին շահարկումները։ 
   
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
   
Անցած տարին հայ-ռուսական հարաբերություններում շարունակվող տնտեսական փոխգործակցության խորացման շրջան էր, որին նպաստեցին պարբերական դարձած Վ.Պուտին-Ռ.Քոչարյան հանդիպումները` մայիսի 14-ին Նովո Օգարեւոյում, օգոստոսի 20-ին` Մոսկվայում։ 

Սակայն աշնանը՝ Բեսլանի աննախադեպ ողբերգությունից հետո, ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի փակումը լուրջ փորձություն դարձավ ավանդաբար բարեկամական հայ-ռուսական հարաբերությունների համար, որից, կարծում ենք, պետք է որոշակի հետեւություններ անի ոչ միայն Հայաստանը, այլեւ ռուսական կողմը։ 
   
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ
   
Անցած մեկ տարին հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա խորացման շրջան էր, որին ամենեւին էլ չվնասեց այդ երկրի նախագահական ընտրությունների ընթացքում ԱՄՆ հայ համայնքի որդեգրած դիրքորոշումը։ ԱՄՆ-ը համաշխարհային գերտերություն է, որի համար մեր տարածաշրջանին մոտենալու յուրաքանչյուր քայլին զուգընթաց մեծանում է Հայաստանի կարեւորությունը։ Ուստի ամերիկյան դիվանագիտությունը փորձում է միաժամանակ մի քանի ուղղություններով կատարվող աշխատանքների միջոցով ուժեղացնել իր դիրքերը Հայաստանում։ 

Սակայն ակնհայտ է դառնում նաեւ, որ մեր երկրում ԱՄՆ-ը չի կարող գործել Վրաստանում կամ Ուկրաինայում կիրառված սցենարների միջոցով։ Հայաստանը տարածաշրջանի այն կարեւորագույն հանգույցն է, որտեղ գերտերություններից մեկի բացարձակ վերահսկողությունը կարող է առաջ բերել նոր պրոբլեմներ եւ արմատապես խախտել ուժերի հաշվեկշիռը։ Այդ պատճառով ինչպես երկկողմ մակարդակով ծավալվող համագործակցության, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման միջոցով Հայաստանը փորձում է դառնալ ռուս-ամերիկյան շահերի համադրության հանգույց։ 

Այն իրողությունը, որ վերջին ամիսներին ամերիկյան կողմը շարունակեց մեծացնել Հայաստանին տրվող իր օժանդակությունը, իսկ ՆԱՏՕ-ն հրաժարվեց Ադրբեջանում զորավարժությունների անցկացումից, ցույց է տալիս, որ ամերիկյան կողմը ապագայի առումով մեծ սպասելիքներ ունի Հայաստանից։ Հայաստանը իր հերթին ընդունելով Իրաք զորախումբ ուղարկելու որոշում, ցույց տվեց, որ ինքը պատրաստ է դժվարին եւ պատասխանատու քայլերի հանուն հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա խորացման։
   
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
   
Անցած տարին դարձավ նոր եւ կարեւոր շրջափուլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում նախ եւ առաջ այն պատճառով, որ հունիսի 14-ին մեր երկիրն ընդգրկվեց Եվրամիության "Ընդարձակ Եվրոպա, նոր հարեւաններ" նախաձեռնության մեջ։ Անցած տարվա ընթացքում Հայաստանը դարձավ նաեւ Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում կողմերի "դիրքորոշումների ճշտման" յուրահատուկ ցուցիչ։ Քանզի եթե առաջ հայ ժողովուրդն ու Հայաստանն էին դիմում Եվրոպային` աջակցելու Հայկական հարցի լուծմանը, այժմ Եվրոպան ինքն է առաջ քաշում Հայկական հարցը՝ խոչընդոտելու Թուրքիային Եվրամիություն ընդունելու Միացյալ Նահանգների քողարկված պարտադրանքին։ 
   
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ
   
2004-ը բեկումնային էր նաեւ հայ-թուրքական հարաբերություններում, քանզի եթե նախկինում Թուրքիան փորձում էր նախապայմանների միջոցով վերջնականապես ծնկի բերել իր կողմից շրջափակված Հայաստանը, այժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Հայաստանը ապաշրջափակելու մասին Եվրախորհրդարանի դեկտեմբերի 15-ի հստակ պահանջներից հետո Թուրքիան 2005 թվականի իր գլխավոր խնդիրն է համարում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի դեմ։ 

Այժմ պաշտպանվելու հերթը Թուրքիայինն է։ Սակայն անցած 2004-ի ընթացքում Կանադայի, Սլովակիայի, Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ցույց է տալիս, որ Թուրքիայի "ուշացած պաշտպանության" անցնելու փորձերը եւս հեռանկար չունեն։
   
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
   
Հայ-վրացական հարաբերություններում անցած տարին նշանավորվեց ձեւական` կարգախոսային բարեկամության մասին կոչերից իրական գործերի անցնելու դրական միտումներով։ Կարգուկանոնի վերականգնումը Վրաստանի ճանապարհներում խորացրեց երկու երկրների տնտեսական փոխգործակցությունը։ Վրաստանի նոր ղեկավարությունը անհրաժեշտ պայմաններ ստեղծեց Հայաստան-Ռուսաստան լաստանավային ուղղակի կապի վերականգնման համար, ինչպեսեւ օրակարգի դրվեց 2005 թվականին երկաթուղային ուղղակի հաղորդակցությունը վերականգնելու խնդիրը։
   
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
   
Հայ-իրանական փոխգործակցությունը անցած տարի էլ ավելի խորացավ` Իրան-Հայաստան գազատարի կառուցման մասին պայմանագրի ստորագրման (մայիսի 13) եւ Իրանի նախագահ Մ.Խաթամիի սեպտեմբերի 8-9-ին կայացած պաշտոնական այցի շնորհիվ։ Արդյունքը գազատարի կառուցմամբ եւ զուգահեռաբար երեք էլեկտրահաղորդման գծերով Հայաստան-Իրան սահմանային նեղ գծի վերածումն է ռազմավարական այնպիսի հանգույցի, որի գոյությունը, կարծում ենք, մոռացնել կտա "Մեղրիի միջանցքի" մասին ծանոթ շահարկումները։

Այսպիսով ներկայումս հաճախ կրկնվող` "2004 թվականը Հայաստանի արտաքին քաղաքականության համար լուրջ ձեռքբերումների տարի էր" հերթապահ արտահայտության հետեւում առկա են կոնկրետ, հստակ, առարկայական բնույթ ունեցող հաջողություններ։ 2005 թվականը դրանց հետագա ամրապնդման տարի դարձնելու համար վճռորոշ նշանակություն են ունենալու Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ շարունակվող բանակցությունները։

ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: