Խորհրդականը որԵՎէ բան չի բացառում եվ ողբերգություն էլ չի տեսնում
Նախագահների եռակողմ հանդիպումը
12 Սեպ 2011  
12.09.2011  |  12:08   |   Թերթեր և ամսագրեր

Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել

Երեկ արտաքին գործերի նախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ հրավիրել էր մամուլի ասուլիս, ուր մի շարք գնահատականներ տվեց հատկապես Ղարաբաղյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակի եւ հավանական զարգացումների առնչությամբ:

Առաջին թեման, որին անդրադարձավ արտգործնախարարը, Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր: Այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում լուրերը, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանձնել ազատագրված տարածքները, ինչից հետո կկայանա Ղարաբաղի անկախության նոր հանրաքվե, Վ.Օսկանյանը պատասխանեց. "Նախագահների հանդիպումից որեւէ մանրամասնություն չեմ կարող հաղորդել: Հետագայում, երբ նախագահները հարմար կգտնեն իրենց հանդիպումների բովանդակության մասին ինչ-որ բան ասել, հավանաբար կասվի": Բոլոր դեպքերում Վ.Օսկանյանը դրական է համարում երկկողմ շփումները հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակականության տեսանկյունից: 

Մինչդեռ ճիշտ հակառակ կարծիքին է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում Թերի Դեւիսի Ղարաբաղի հարցի վերաբերյալ հրապարակված զեկույցի կապակցությամբ: Վ.Օսկանյանը չթաքցրեց, որ մտահոգություններ կան նաեւ նոր զեկուցող նշանակված Ատկինսոնի առնչությամբ: 
   
"Իսկապես, Թերի Դեւիսի զեկույցը մեզ համար անընդունելի է: Այնտեղ դրույթներ են նշված, կարծիքներ են հայտնվում, որոնք անձի տեսակետ են եւ բավական սուբյեկտիվ: Դրա հետ ուղղակի հնարավոր չէ համաձայնվել, եւ ընդհանուր առմամբ պատկերը ճիշտ չի ներկայացվում: Համենայն դեպս այսօր այդ զեկույցը իրավական որեւէ կարգավիճակ չունի, առավել եւս, որ զեկուցողը փոխվել է: 
   
Փաստը մնում է փաստ, որ այս պահի դրությամբ կա նոր զեկուցող, որի հետ պիտի աշխատենք: Համաձայն եմ այն մտահոգություններին, որ կան նոր զեկուցողի կապակցությամբ: Այո՛, մենք ծանոթ ենք նրա տեսակետներին, առ այսօր արտահայտված մտքերին, եւ դա մեզ մտահոգում է: Ուղղակի այստեղ պետք է աշխատել, բացատրել ու ակնկալել, որ նոր զեկուցողը գիտակցություն կդրսեւորի հնարավորինս օբյեկտիվ ներկայացնելու իրավիճակը": 
   
Արտգործնախարարի գնահատմամբ, դեռ վաղ է խոսել բանակցությունների բովանդակության, կարգավորման որեւէ որոշակի տարբերակի մասին: Այնուհանդերձ, Վ.Օսկանյանը դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ հասկանալի համարում ադրբեջանական կողմի դժգոհությունները.
   
"Մինսկի խմբի աշխատանքից մենք բավարարված ենք: Իհարկե, ինչպես համանախագահներն են ասում, շատ բան կախված է կողմերից: Իրենք միայն միջնորդում, նպաստում են գործընթացին, բայց, վերջիվերջո, կողմերը պիտի հասնեն կարգավորման: Ադրբեջանի դժգոհությունը գալիս է նրանից, որ իրենց միակողմանի դիրքորոշումները չեն ընկալվում եւ իրենք շարունակում են բողոքել: Թեպետ մեր դիրքորոշումներն էլ միշտ տեղ չեն գտնում, բայց մենք չենք բողոքում, որովհետեւ խնդրին նայում ենք իրատեսորեն":
   
Վ.Օսկանյանը չի կարծում, որ Ռուսաստանը կարգավորման հարցում հիմա առանձնակի ակտիվություն է ցուցաբերում: Նրա կարծիքով, ռուսական կողմն իր շահերից ելնելով եւ իբրեւ Մինսկի խմբի համանախագահ երկիր, միշտ էլ շահագրգռված է եղել հակամարտության խաղաղ կարգավորմամբ, եւ Քոչարյան-Պուտին-Ալիեւ վերջին եռակողմ հանդիպումը պետք է դիտարկել այս համատեքստում: 
   
Ըստ Վ.Օսկանյանի Ադրբեջանի իր գործընկեր Մամեդյարովի հետ անցկացված չորս հանդիպումներից հետո բանակցությունների առաջին փուլը կարելի է համարել ավարտված: Դրան կհետեւի որոշ դադար, եւ միայն նախագահների կողմից համապատասխան ցուցումներ ստանալուց հետո հանդիպումները կվերսկսվեն:
   
Ինչպես հայտնի է, Թուրքիան եւ Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր երկաթգծի կառուցման մասին: Հյուսիս-Հարավ միջանցքի վերաբերյալ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան պայմանավորվածություններն էլ, կարծես, չեն նախատեսում Հայաստանի մասնակցությունը կոմունիկացիոն ծրագրերում: Արդյոք սա ժամանակի ընթացքում Հայաստանին չի՞ դնի աննպաստ վիճակի մեջ, եւ որքանո՞վ է այս համատեքստում այսօր քննարկվում Ղարաբաղի հարցը՝ հայկական կողմից զիջումներ կորզելու տեսանկյունից: Այս կապակցությամբ արտգործնախարարը հանդես եկավ հետեւյալ ուշագրավ հայտարարությամբ. 
  
"Հայաստանը խնդիր չունի Կարս-Գյումրի երկաթգիծը բացելու: Մենք պատրաստ ենք, եթե թուրքական կողմը համաձայնվի: Բայց կարող եմ կրկնել, այն, ինչ ասել եմ նախկինում. եթե որեւէ մեկը այդ խնդիրը կապում է Լեռնային Ղարաբաղի հետ, կարող ենք միանշանակ ասել, որ մենք այդտեղ կապ չենք տեսնում: Որովհետեւ Լեռնային Ղարաբաղը գին չունի: Ո՛չ երկաթգծով, ո՛չ ճանապարհով, ո՛չ էլ նավթամուղներով մենք այն չենք կարող փոխարինել: 
   
Մեր երկաթուղագծերը կարող են օգտագործել: Կցանկանան նորը կառուցել, թող կառուցեն, միգուցե մենք էլ օգտվենք դրանից: Բայց դա դարձնել նախապայման եւ մեզ ինչ-որ վախեցնել, թե Հայաստանը դուրս է մնում նման ծրագրերից, եւ մենք պետք է Ղարաբաղի հարցում զիջումների գնանք, այդ փաստարկը մենք բացարձակապես չենք ընդունում: Դրանով Հայաստանին մտահոգել կամ վախեցնել հնարավոր չէ": 
   
Ի դեպ, օրերս Վ.Օսկանյանը մեկնելու է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի հերթական ասամբլեային մասնակցելու նպատակով: Չի բացառվում հանդիպումը Թուրքիայի արտգործնախարարի հետ, ավելի ճիշտ՝ այն պլանավորման ընթացքի մեջ է: Ըստ բանախոսի. "Օրակարգային հարցը մնում է նույնը. տեղաշարժ արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում թեկուզ փոքր քայլերով: Սահմանում ինչ-որ փոխադարձ փոխանակումներ, վերջիվերջո, սահմանի բացում եւ որպես առանձին նպատակ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում: 

Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. մենք պատրաստ ենք առանց նախապայմանների մտնել բանակցությունների մեջ եւ հասնել դրական արդյունքների":

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: