08.05.2002. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ուրուգվայից ժամանեց Բրազիլիա
Քոչարյանն ընտրեց
04 Մայ 2012  
04.05.2012  |  16:20   |   Թերթեր և ամսագրեր

09.05.2002. Հայաստանի եւ Բրազիլիայի նախագահները դրական են գնահատում հարաբերությունների զարգացումը

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Մայիսի 7-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Սան Պաուլոյից ժամանեցին ԲԴՀ մայրաքաղաք Բրազիլիա, որտեղ ծրագրված էին ՀՀ նախագահիՙ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի գլխավոր իրադարձությունները։

Նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆերնանդո Էնրիկե Կարդոզոյի հանդիպումը սկսվեց տեղական ժամանակով 10.30-ին եւ տեւեց նախատեսվածից շատ ավելի երկար։ Է. Կարդոզոյի խնդրանքով ՀՀ նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջանում իրավիճակն ու հնարավոր զարգացումները, կացությունը Հայաստանում։ Իր հերթին ԲԴՀ նախագահն անդրադարձել է լատինամերիկյան տարածաշրջանում առկա գործընթացների հեռանկարներին։ Խոսվել է երկու երկրների միջեւ անմիջական, տարածաշրջանային ու միջազգային համագործակցության հնարավորությունների մասին։ Եվ, ինչպես հետագայում գնահատեց Ռոբերտ Քոչարյանը, շատ ընդհանուր ու կոնկրետ հարցերի վերաբերյալ երկու կողմերի մոտեցումները համահունչ են եղել։

Հանդիպումից հետո, որն ընթացավ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ, ընդունվեց համատեղ հայտարարություն։ Դրանով Ռ. Քոչարյանը եւ Է. Կադոզոն, գնահատելով երկու երկրների հարաբերությունների մակարդակը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում վերջին զարգացումները, վերահաստատելով իրենց հանձնառությունը ՀՀ եւ ԲԴՀ միջեւ ավանդական հարաբերություններին, արտահայտելով դրանք ամրապնդելու իրենց հետագա վճռականությունը, ընդգծելով տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող համագործակցությունը, հայտարարում են, որ դրական են գնահատում ՀՀ եւ ԲԴՀ միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման ընթացքը եւ պայմանավորվում են աշխատել դրանց հետագա ամրապնդման ուղղությամբ։ Երկու երկրները ձգտելու են ավելի ակտիվորեն համագործակցող ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում։ Բրազիլիան պատրաստակամություն է հայտնում աջակցելու Հայաստանիՙ ԱՀԿ-ի լիիրավ անդամ դառնալու ջանքերին։

ՀՀ եւ ԲԴՀ արտաքին գործերի նախարարներն ստորագրեցին երկու երկրների կառավարությունների միջեւ մշակութային համագործակցության, ինչպես նաեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրերը։ ԲԴՀ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Եղիազարյանի եւ «Տերակապ» գործակալության տնօրենի կողմից ստորագրված փաստաթղթով Բրազիլիայի մայրաքաղաքի կառավարությունը Հայաստանին նվիրաբերեց 15 հազար 700 քմ հողատարածքՙ դեսպանատան կառուցման համար։
Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ դեսպանության շենքի հիմնաքարի տեղադրման արարողություն, որին մասնակցեցին նախագահ Ռ. Քոչարյանը, ՀՀ պատվիրակության անդամները, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայաստանի եւ Բրազիլիայի խորհրդարանների միջեւ կապերի հետագա զարգացումը, միջազգային կառույցներում համագործակցության աշխուժացումը կարեւորվեցին Ռ. Քոչարյանի եւ ԲԴՀ Սենատի նախագահ Ռամեզ Տեբետի եւ Պատգամավորների պալատի նախագահ Աեսիո Նեւեսի հետ ունեցած հանդիպումներում, որոնք կայացան Ազգային կոնգրեսի շենքում։

ՀՀ նախագահը ու նրա գլխավորած պատվիրակությունը օրվա երկրորդ կեսին հատուկ չվերթով մայրաքաղաքից վերադարձան Սան Պաուլո, որն այս երկրի տնտեսական, մշակութային գլխավոր կենտրոններից է եւ որտեղ գերակշիռ մասով կենտրոնացած է հայ համայնքը։

Երեկոյան նախագահին իր տանը հյուրընկալեց համայնքային բարերար Մարկոս Քոթենենջյանը։ Այստեղ Ռ. Քոչարյանը ծանոթացավ տանտիրոջՙ տասնյակ տարիների ընթացքում կազմված զենքի անձնական հավաքածուին։ Բարերարի կամքով, 300-ից ավելի նմուշ պարունակող հավաքածուն այսուհետեւ կպատկանի Հայաստանին, եւ ակնկալվում է, որ այն իր մշտական ցուցադրությունը կունենա Երեւանի թանգարաններից մեկում։

"Մենք կարեւորում ենք այս այցը եւ գտնում, որ դրա ընթացքում պետք է դրվեն հետագա զարգացումների համար անհրաժեշտ հիմքերը", գնահատելով ԲԴՀ կատարած պաշտոնական այցի առաջին օցվա արդյունքները, ասաց նախագահ Ռ. Քոչարյանը` "Բուֆե ֆրանսա" սրահում քաղաքի ղեկավարների, Բրազիլիայում հավատարմագրված դիվանագետների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերով, Հայաստանում քաջ գիտակցում են Բրազիլիայի ներուժը, տնտեսական հզորությունը, նրա զարգացող ազդեցությունը համաշխարհային գործընթացներում, տնտեսության մեջ։ Այս ենթատեքստում Հայաստանը կարող է առաջարկվել իբրեւ շատ հուսալի եւ վստահելի գործընկերՙ եւս մեկ հետաքրքիր տարածաշրջանում։ Թեեւ ՀՀ-ն փոքր շուկա է Բրազիլիայի համար, բայց կարող է դարպաս դառնալ նոր շուկաներ մտնելու համար։ Հայ-բրազիլական հարաբերությունների հիմքերը իրավապայմանագրային նոր փաստաթղթերի համալրումով ընդլայնվում են երկկողմ, մասնավորապեսՙ տնտեսական ոլորտում, փոխգործակցության հնարավորությունները։

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: