06.11.2004. Հարաբերությունները Հայաստանի հետ լավ են զարգանում
09.11.2006. Взаимный интерес
09 Նոյ 2011  
09.11.2011  |  13:51   |   Թերթեր և ամսագրեր

08.11.2006. Հայաստանի եվ Ղազախստանի տնտեսական շահերը համընկնում են

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Այն, ինչ արտահանում է Հայաստանը, Ղազախստանը ներմուծում է, եւ ընդհակառակը Ղազախստանը բազմազգ երկիր է եւ այդ երկրում իր ուրույն դերն ու դիրքն ունի նաեւ հայկական համայնքը: Համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանն ընդգրկված է երկրի նախագահին կից գործող Ղազախստանի ժողովուրդների ասոցիացիայի մեջ: Այս մասին տեղեկացանք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը, որն սկսվեց այդ երկրի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Հայաստանի նախագահի հանդիպմամբ:

Ռոբերտ Քոչարյանը Ղազախստանի մեր հայրենակիցներին նախ տեղեկացրեց իր գործընկեր Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպումների արդյունքներին: Նա նշեց, որ երկկողմ հանդիպումներ վերջին անգամ եղել են 2001 թ.-ինՙ Ղազախստանի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ: Եվ չնայած ԱՊՀ գագաթաժողովների ժամանակ շփումներ մշտապես լինում են, երկու երկրների հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ դեռ մնացել են: Մինչդեռ, ըստ Հայաստանի նախագահի, երկու երկրների տնտեսական շահերը համընկնում են:

Այսինքն, այն, ինչ արտահանում է Հայաստանը, Ղազախստանը ներմուծում է, եւ ընդհակառակը: Խնդիրը տրանսպորտային դժվարություններն են, որոնց մեղմացմանը կնպաստի նախորդ օրը երկու երկրների նախագահների ստորագրած ավտոմոբիլային փոխադրումների համաձայնագիրը:

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց ղազախական կապիտալը Հայաստան ներգրավելու անհրաժեշտությունը, որից հետո ներկաներին պատմեց Հայաստանի տնտեսության մեջ վերջին տարիներին արձանագրված տեղաշարժերի մասին: Հայաստանը 6-րդ տարին արձանագրում է 11-12 տոկոս տնտեսական աճ, որն արդյունք է տնտեսական բարեփոխումների: Նախագահն անդրադարձավ Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ Հայաստանի կառավարության ներկայացրած հեռավոր եւ լեռնային գյուղերի վերականգնման ծրագրին, ասելով, որ դա նպատակ ունի մեղմացնելու Երեւանի եւ մարզերի անհամաչափ զարգացումը: «Ունենք 35-40 գյուղերի վերականգնման առաջարկներ եւ հույս ունենք, որ մինչեւ 50 գյուղ կվերականգնենք», նշեց նա:

Հայաստանի նախագահը համոզմունք հայտնեց, որ երկրի նոր, բարեփոխված սահմանադրությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին եւ որ Եվրոխորհրդի առջեւ ստանձնած բոլոր պարտականությունները Հայաստանը կկատարի: Ինչ վերաբերում է 2007 թ.-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանական, Լեռնային Ղարաբաղի նախագահական եւ 2008 թ.-ի նախագահական ընտրություններին, ապա Ռոբերտ Քոչարյանի հավաստմամբ, «ամեն ինչ անում ենք, որ այս ընտրությունները հարթ անցնեն եւ ազդեցություն չթողնեն Հայաստանի վրա»:

Հայկական համայնքի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահը մեկնեց Ղազախստանի նախագահական մշակութային կենտրոն, ապա Հայրենիքի պաշտպանների հուշարձան, ծաղկեպսակ դրեց այնտեղ, ծառ տնկեց հուշահամալիրի «Պետությունների ղեկավարների» ծառուղում:
Այցի շրջանակներում նախատեսված վերջին միջոցառումը երկու երկրների նախագահների եւ գործարարների մասնակցությամբ կազմակերպված բիզնես-համաժողովն էր: Այստեղ եւս իրենց ելույթներում Ռոբերտ Քոչարյանն ու Նուրսուլթան Նազարբաեւը կարեւորեցին համագործակցության տնտեսական կողմը:

Ղազախստանի նախագահը ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունն ամենաազատականներից է աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարելու այստեղ: Ղազախստանը, ինչպես եւ Հայաստանը, արագ զարգանում են: 1997 թ.-ի համեմատ Ղազախստանի համախառն ներքին արդյունքն ավելացել է 3,5 անգամ, արժութային պաշարները կազմում են 25 մլրդ դոլար, միջազգային տնտեսական կառույցներից ստացված բոլոր պարտքերը մարվել են: 1994 թ.-ից Ղազախստանում կատարված արտաքին ներդրումները կազմել են 50 մլրդ դոլար, ներքին ներդրումներըՙ 75 մլրդ դոլար: Նուրսուլթան Նազարբաեւի հավաստմամբ, Ղազախստանի բնակչության կենսամակարդակն ԱՊՀ երկրներում ամենաբարձրն է: Վերադառնալով Հայաստանին, նա ընդգծեց, որ չնայած շրջափակմանը, Հայաստանը զարմանալի տեմպերով զարգանում է:
Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում մատնանշեց այն առավելություններն ու բացերը, որ առկա են երկու երկրներում: Առավելություններն ենՙ երկկողմանի հոյակապ կապերը, երկու երկրների տնտեսությունների կառուցվածքը, որտեղ գրեթե ոչ մի ճյուղում դրանք չեն մրցակցում, բարեփոխումների առումով Հայաստանի առաջնային դիրքը, ղազախական բիզնեսի արտաքին ակտիվությունը եւ Հայաստանի հրապուրիչ ներդրումային պայմանները: Բացերն ենՙ տեղեկատվության փոխանակման բացակայությունն ու տրանսպորտային խնդիրը: Առաջին բացն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կարելի է մեղմացնել: Հայաստանում, նախագահի հավաստմամբ, ղազախական բիզնեսը կարող է ներդրումներ կատարել բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի վերամշակման, հանքարդյունաբերության, ոսկերչության ոլորտներում:
Ղազախստանի նախագահի առաջարկով Հայաստանում իրենց գործունեության մասին խոսեց «Թուրան-ալեմբանկի» ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց, որ բանկը Հայաստանում հիմնադրել է «ԲՏԱ ինվեստբանկը»ՙ 40 մլն դոլար ակտիվներով եւ 20 մլն դոլար վարկային պորտֆելով: Եկող տարի ծրագրվում է վարկային պորտֆելի ծավալն ավելացնել մինչեւ 70 մլն դոլարի: Նուրսուլթան Նազարբաեւը կոչ արեց ղազախ գործարարներին հետեւել «Թուրան-Ալեմբանկի» օրինակին եւ գործունեություն սկսել Հայաստանում, ինչով էլ եզրափակվեց նախագահների հանդիպումը գործարարների հետ, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի այցը Ղազախստան:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Աստանա-Երեւան
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: