05.10.2004. Հայկական բարոգործական ընդհանուր միության 83-րդ համաժողովը
06.10.2005. Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Լատվիայի
12 Հոկ 2011  
12.10.2011  |  12:35   |   Հարցազրույցները

07.10.2005. Հայաստանի և Լատվիայի նախագահների համատեղ մամլո ասուլիսը

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Եւս մեկ անգամ կցանկանայի ողջունել իմ գործընկերոջը` Լատվիայի նախագահին եւ տեղեկացնել ձեզ, որ մեր դեմ առ դեմ եւ ընդլայնված կազմով հանդիպումներում քննարկեցինք երկկողմ հարաբերություններին առնչվող տնտեսական եւ քաղաքական հարցեր:

Ես տեղեկացրի Լատվիայի նախագահին ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացների մասին, ներկայացրի մեր վերաբերմունքը տարածաշրջանի եւ եվրաինտեգրման գործընթացների նկատմամբ:
 
Մեզ համար չափազանց հետաքրքիր է այն ճանապարհը, որն անցել է Լատվիան Եվրամիության անդամ դառնալու համար: Կցանկանայինք, որ եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում լատվիական կողմը օժանդակի մեզ որոշ ուղղություններով բարեփոխումների անցկացման գործում: Այսօր նաեւ խոսել ենք կոնկրետ ուղղությունների մասին, իսկ թե դրանցից որոնցով օժանդակություն կցուցաբերվի Հայաստանին, վերջնական որոշման կգանք հավանաբար մինչեւ տարեվերջ:
 
Գոհունակությունս պետք է հայտնեմ մեր քաղաքական երկխոսության ակտիվացման առիթով: Վերջին տարիներին բավական աշխույժ էին տարբեր ոլորտներում փոխանակումները, հանդիպումները, նաեւ` պառլամենտական մակարդակով: Ողջունում եմ Լատվիայի նախագահի` Հայաստան գործարարների պատվիրակություն բերելու նախաձեռնությունը եւ պետք է ասեմ, որ մեծ ակնկալիքներ ունենք այսօր կայանալիք գործարար-համաժողովից:

Գոհ եմ այսօրվա մեր հանդիպման եւ բանակցությունների բովանդակությունից եւ ուրախությամբ խոսքը փոխանցում եմ իմ գործընկերոջը` Լատվիայի նախագահին: 

Վ. ՎԻԿԵ-ՖՐԵՅԲԵՐԳԱ - Պարոն նախագահ, շատ շնորհակալություն ձեր հիասքանչ երկիր հրավիրելու համար: Սա իմ առաջին այցն է Հայաստան եւ ես հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ ավելի հստակ պատկերացում կազմել այն երկրի մասին, որի մասին այդքան կարդացել եւ լսել եմ: 

Ես պատիվ եմ ունեցել հյուրընկալելու ՀՀ նախագահին Լատվիայում եւ ուրախ եմ հիմա գտնվել Հայաստանում: Ուզում եմ նկատել, որ քաղաքական երկխոսությունն ընթանում է ամենաբարձր մակարդակով: Հպարտ եմ, որ ինձ ուղեկցում է շատ կարեւոր պատվիրակություն, որում ընդգրկված են հինգ նախարարությունների եւ պետական կարեւոր այլ կառույցների ներկայացուցիչներ, նաեւ գործարար շրջանակներ, որոնք մեծ հետաքրքրություն ունեին Հայաստան այցելելու համար: Քիչ առաջ մեր ստորագրած հայտարարությունները հնարավորություն կտան ընդլայնելու մեր հարաբերությունները մի շարք հստակ եւ կարեւոր ուղղություններով: Քննարկումների ընթացքում մենք համաձայնեցինք, որ կարեւոր է ընտրել համագործակցության հստակ մի քանի ճյուղ եւ կենտրոնացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այդ ուղղություններով: Լինելով, այսպես ասած, սահմանափակ տարածքով եւ ռեսուրսներով երկրներ, մենք պետք է հասկանանք, որ պետք է ուժերը եւ ջանքերը կենտրոնացնել եւ նվիրվել այդ ուղղություններով աշխատանքներին: Որպես Եվրամիության նոր անդամ, մենք մեր համաձայնությունն ու ձայնն ենք միացնում Եվրոպական Միության դիրքորոշմանը` ողջունել երկրների ցանկությունը տարածաշրջանում տեսնելու խաղաղություն, ժողովուրդների առաջընթաց եւ ժողորդավարության ամրապնդում: Մենք ողջունում ենք նաեւ Եվրամիության նախաձեռնությունն այս տարածաշրջանի հետ համագործակցության գործողությունների ծրագիր ստեղծելու համար: Մեր դիրքորոշումն է, որ, եթե որոշ պատճառներով բանակցությունների վարումը տարածաշրջանի որոշ երկրների հետ միաժամանակ անհնար է, ապա մենք կողջունենք այն դիրքորոշումը, ըստ որի Եվրամիությունը պետք է առանձին բանակցի այն երկրների հետ, որոնք խնդիր չեն ստեղծում բանակցությունների գործընթացի համար: Սա այն սկզբունք էր, որ կիրառվում էր Եվրամիությանը վերջին տաս երկրների անդամակցության գործընթացում, երբ յուրաքանչյուրն առանձին էր փորձում հասնել կոպենհագենյան չափանիշներին եւ, թեեւ յուրաքանչյուրն առանձին էր գործում` բոլորն ունեին մեկ ընդհանուր նպատակ: Ակնհայտ է, որ տարածաշրջանային տարաձայնությունների հետ մեկտեղ միշտ կան տարածաշրջանային շահեր: Մեր փորձը բալթյան տարածաշրջանում ցուց է տվել, որ հարեւանների հետ շահերի համադրումը կարող է արդյունավերտ եւ օգտակար լինել ողջ տարածաշրջանի համար: Երբ հարեւան պետությունները կարողանում են ընդհանուր դիրքորոշումներ ունենալ, իհարկե, նրանց ձայնն ավելի բարձր եւ լսելի է լինում: 
Մենք այստեղ ենք եկել հայ ժողովրդի աճի եւ զարգացման մեր բարեմաղթանքներով: 

ՀԱՐՑ /Լատվիացի լրագրող/ - Պարոն Քոչարյան, ինչպե±ս եք տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման այն ճանապարհը, որի դեպքում երկու երկրներն էլ բավարարված կլինեն: Երկրորդ հարցս ուղղում եմ Լատվիայի նախագահին` ինչպիսի± դիրքորոշում ունի Լատվիան այս խնդրում:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Թերեւս պետք է խոսել ոչ թե միայն երկու երկրների բավարարվածության մասին, այլ հենց հակամարտության առարկայի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բավարարվածության մասին: Առաջին հերթին պետք է հաշվի առնել հենց նրանց կարծիքը` ինչպես են ուզում ապրել: Չեմ կարծում, որ հնարավոր է մի որոշում, որը կերջանկացնի հակամարտության բոլոր կողմերին: Բայց նաեւ չեմ կասկածում, որ խնդիրը պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա, որը մենք Ղարաբաղում կիրառել են հենց շարժման առաջին օրերից: Ասում եմ "մենք", որովհետեւ ես այն ժամանակ Ղարաբաղում էի: 

Վ.ՎԻԿԵ-ՖՐԵՅԲԵՐԳԱ - Այս հարցում Լատվիան ամբողջությամբ ընդունել է Եվրամիության դիրքորոշումը, որը, ինչպես գիտեք, այս հակամարտությունում չեզոք դիրք է գրավում: Մենք, իհարկե, ընդունում ենք տարածքային ամբողջականության սկզբունքը, այդ առումով չնվազեցնելով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Վերջին տարիներին տարածքային ամբողջականության սկզբունքը կարեւոր նշանակություն է ունեցել քաղաքականության մշակման մեջ, բայց ինչ վերաբերում է այս առանձնահատուկ դեպքին, մենք ողջունում ենք խաղաղ բանակցությունները եւ մեր աջակցությունն ենք հայտնել Մինսկի խմբի պետություններին այս հակամարտության լուծումը գտնելու գործում: Մենք կարեւորում ենք Եվրամիության հատուկ ներկայացուցչի դերն այս գործընթացում, նաեւ շատ կարեւորում ենք, որ կողմերը շարունակեն խաղաղ բանակցությունները եւ զերծ մնան որեւէ ռազմական միջամտությունից կամ գործողությունից, որոնք, ինչպես փորձն է ցույց տվել, միշտ ունենում են ամենաբացասական ազդեցությունը:

ՀԱՐՑ - "Մեդիամաքս" - Տիկին Ֆրեյբերգա, այնուամենայնիվ, Ձեր ասածից կարելի± է եզրակացնել, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը Լատվիայի համար պակաս նշանակություն ունի, քան տարածքային ամբողջականության սկզբունքը:

Վ. ՎԻԿԵ-ՖՐԵՅԲԵՐԳԱ - Այս հարցում Լատվիան ընդունում է Եվրամիության դիրքորոշումը եւ որեւէ առանձնահատուկ բան չի ասում, որը կառանձնացնի նրան Եվրամիության դիրքորոշումից: Եթե ուզում եք Եվրամիության դիրքորոշումն ունենալ, կարող եք օգտվել նրանց աղբյուրներից` ճիշտ ձեւակերպումներն ունենալու համար:

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ - Ես այստեղ ուղղակի ավելացնեմ, որ տպավորությունն այնպիսին է, որ Ղարաբաղի խնդրի շուրջ հարցադրումները տեղափոխվեցին տարածքային ամբողջականություն-ինքնորոշման իրավունք հարթության վրա: Գիտեք, մենք ինքներս ունենք տարածք, ունենք սահմաններ, եւ Հայաստանը երբեք դեմ չի եղել տարածքային ամբողջականության սկզբունքի կարեւորությանը: Սակայն հարցն այն է , որ Ղարաբաղի անկախությունը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, որովհետեւ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, այդ տարածքում երկու պետություն հռչակվեց` ԼՂՀ-ն, որը հանրաքվեով հաստատեց իր անկախությունը, եւ Ադրբեջանի Հանրապետությունը, որը հռչակեց 1918 թվականի իր անկախության վերականգնումը: ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ես չեմ հիշում որեւէ դեպք, երբ կայսրության փլուզման ընթացքում առհասարակ խոսակցություն գնա տարածքային ամբողջականության մասին, որովհետեւ պարզ չէ` ու±մ տարածքային ամբողջականության մասին է խոսքը: Խորհրդային Միության փլուզումը ոչ միայն այս տարածքում ձեւավորեց 15 նոր պետություն, մի մասը վերականգնեցին իրենց անկախությունը, մյուսները ձեւավորեցին նոր պետություններ, այլ նաեւ փոխեց ամբողջ Եվրոպայի քաղաքական քարտեզը: Բալկաններում հինգ նոր պետություն ստեղծվեց, վեցերորդի ստեղծման գործընթացն է գնում այսօր: Չեխոսլովակիան բաժանվեց, Գերմանիան միացավ... Ի±նչ եւ ու±մ տարածքային ամբողջականության մասին է խոսքը, երբ գնում են գլոբալ տեղաշարժեր` կապված այնպիսի երեւույթի հետ, ինչպիսին է Խորհրդային Միության փլուզումը: Եւ այստեղ, կրկնում եմ, ես որեւէ հակասություն չեմ տեսնում այս երկու սկզբունքների միջեւ: Ուղղակի չի եղել այն տարածքային ամբողջականությունը, որը կարելի է դասակարգել այս սկզբունքի ներքո եւ այն հարգել:

ՀԱՐՑ - /Լատվիացի լրագրող/ - Հարցս ուղղված է երկու նախագահներին: Հայաստանը որոշ աշխարհաքաղաքական նկատառումներով շարունակում է շատ սերտ կապեր պահպանել Ռուսաստանի հետ, այն ժամանակ, երբ Լատվիան բավականին լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Արդյոք դա չի± խանգարում երկու երկրների միջեւ երկխոսության մակարդակին եւ դրա արդյունավետությանը:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Մենք որդեգրել ենք կոմպլեմենտարության քաղաքականությունը հաշվի առնելով, որ ապրում ենք չափազանց բարդ տարածաշրջանում: Մենք փորձում ենք շահել խոշոր պետությունների ոչ թե շահերի բախումից, այլ ընդհակառակը` համադրումից: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, բայցեւ բավական ակտիվ զարգացնում ենք տնտեսական եւ ռազմական ոլորտում մեր համագործակցությունը եւ ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ: Եւ, իհարկե, ունենք շատ սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ` նույնպես եւ տնտեսական եւ ռազմական ոլորտում: Ամենից կարեւորը` չանել քայլեր, որոնք կարող են մեր գործընկերների կողմից դիտվել որպես վտանգ իրենց անվտանգության համար: Տվյալ դեպքում, եթե մեզ հաջողվել է Իրանի եւ Միացյալ Նահանգների հետ ունենալ լավ հարաբերություններ, չեմ կարծում, որ Լատվիայի հետ կարող է որեւէ խոչընդոտ լինել: Մեր պաշտպանության նախարարը եղել է ձեզ մոտ պաշտոնական այցով, եւ այստեղ եւս մենք տրամադրված ենք բավական ակտիվ զարգացնել մեր հարաբերությունները:

Վ.ՎԻԿԵ-ՖՐԵՅԲԵՐԳԱ - Մեր երկրները գտնվում են երկու շատ տարբեր տարածաշրջաններում, հետեւաբար մեր ռազմավարական գործընկերների ընտրությունը միշտ չէ, որ նույնանման կլինի: Սակայն, միեւնույն ժամանակ, իրարից աշխարհաքաղաքական մեծ տարածքի վրա գտնվող երկու փոքր պետություններ կարող են ընտրել համագործակցության փոխադարձ շահագրգռություն պարունակող ոլորտներ: Եվ մենք երկուստեք հաստատել ենք մեր հետաքրքրվածությունը համագործակցությունը զարգացնելու առումով: Մենք երկուսս էլ հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի համագործակցության հնարավորություններով` Լատվիան որպես լիարժեք անդամ, Հայաստանը որպես այդ կազմակերպության հետ շատ արդյունավետ գործընկերություն զարգացնող պետություն: Մենք հայտնել ենք մեր շահագրգռվածությունը ընտրելու առանձին ոլորտներ, որոնց ուղղությամբ կարող ենք համագործակցել նաեւ Եվրոպական նոր հարեւանության շրջանակներում: Բնականաբար առաջ ենք գնալու փոխլրացման սկզբունքով եւ փորձելու ենք գտնել փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցության եզրեր:

ՀԱՐՑ - "Հայկական երկրորդ հեռուստաալիք" - Հարցս ուղղում եմ երկու նախագահներին: Քիչ հետո տեղի կունենա հայ- լատվիական գործարար համաժողովը, ի±նչ սպասելիքներ ունեք դրանից, եւ, ձեր կարծիքով, գործարարների ակտիվ երկխոսությունը կարո±ղ է նպաստել քաղաքական հարաբերությունների ակտիվացմանը:

Վ. ՎԻԿԵ-ՖՐԵՅԲԵՐԳԱ - Ես կարող եմ խոսել որպես մի պետության ղեկավար, ով սովորական գործելակերպ է դարձրել իր հետ գործարար պատվիրակություններ տանելը պետական եւ պաշտոնական այցերի ժամանակ, եւ կարող եմ ասել, որ գործարար համաժողովները շատ արդյունավետ համագործակցության ձեւ են: Ինչպես ամերիկացիներն են ասում, "ժամանակը փող է", իսկ •ործարարների համար հատկապես այդպես է, ուստի գործարարների համար շատ կարեւոր է հայտնվել մի մթնոլորտում, մի իրավիճակում, երբ բավականին աշխատանք արդեն իրենց փոխարեն արված է` հնարավոր կոնտակտները գտնված են, համակար•ված, եւ նրանք կարողանում են շատ կարճ ժամանակում մեծ թվով հանդիպումներ ունենալ: Իմ փորձից կարող եմ ասել, որ •ործարար համաժողովները սովորաբար ոչ միայն շփումների, այլ նաեւ պայմանա•րերի հնարավորություն են տալիս, ինչի արդյունքում մեծապես աճում է պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը: Ես վստահ եմ, որ այս դեպքը եւս բացառություն չի լինի: Կարող եմ ավելացնել, որ հայերը ամբողջ աշխարհում ճանաչված են որպես չափազանց արդյունավետ եւ հաջողակ •ործարարներ, եւ այս առումով մեր ժողովուրդը բավականին սովորելու բան ունի:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Ես թերեւս դժվարանամ որեւէ բան ավելացնել ասվածին, մանավանդ որ արարողակար•ի ղեկավարը հուշում է, որ մեր ժամանակն արդեն սպառվել է:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: