

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել են` "Ներդրումների խթանման եւ փոխադարձ պահպանվածության վերաբերյալ", "Կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ", "Առեւտրատնտեսական համագործակցության մասին" միջկառավարական պայմանագրեր:
Ինչպես տեղեկացնում է "Արմինֆո" գործակալությունը, Հայաստանի եւ ՄԱԷ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է ստորագրված պայմանագրերի կարեւորությունը` հաշվի առնելով երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացումը: Օգտվելով առիթից, նա հրավիրել է արաբ ձեռնարկատերերին այցելել Հայաստան, ծանոթանալ իրենց հայ գործընկերներին եւ նրանց ներդրումային հնարավորություններին:
PanARMENIAN.Net
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: