14.05.2004. Роберт Кочарян дал согласие стать почетным президентом
14.05.2002. ԱՊՀ վեց երկրների նախագահներ Մոսկվայում նշում են ՀԱՊ-ի
24 Մայ 2012  
24.05.2012  |  15:56   |   Թերթեր և ամսագրեր

14.05.2004. Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահի բանակցություններում գերակշռել են տնտեսական հարցերը

Երկկողմ առեւտրի եւ տնտեսական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցերն են կենտրոնական տեղ զբաղեցրել ուրբաթ օրը Ռուսաստանի մայրաքաղաքում նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգում: Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը եռօրյա աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Հայաստանի նախագահին բանակցությունների սկզբում իր վստահությունն է հայտնել, որ դրանք մեծապես կնպաստեն երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ 2003 թվականին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները աճել են 34 տոկոսով՝ ավելացնելով, թե դա "ռեկորդային ցուցանիշ է" եւ լավագույն վկայությունը, որ "մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում":

Վլադիմիր Պուտինը, այդուհանդերձ, ավելացրել է, որ Մոսկվան եւ Երեւանը ավելի լավ ու արդյունավետ գործակցելու ավելի մեծ հնարավորություններ ունեն:

Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, նշել է, որ "Գույք՝ պարտքի դիմաց" գործարքը, որի շրջանակներում Հայաստանը փակել էր իր պատքը Ռուսաստանին՝ վերջինիս փոխանցելով որոշ ձեռնարություններ, խթանել է տնտեսական համագործակցությունը: 

"Մինչ այդ մենք խոսում էինք միայն ռազմական համագործակցության մասին՝ նշելով, որ տնտեսական գործակցությունը հետ է մնում", - ասել է Հայաստանի նախագահը: - "Այժմ ես ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ մենք սկսել են հավասարապես առաջ շարժվել բոլոր ուղղություններով": 

Հայաստանի նախագահը այսօր Մոսկվայում հանդիպել է նաեւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովի հետ: Քննարկվել են տնտեսական հարաբերություններն ամրապնդելու, էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների որոլտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր:

www.azatutyun.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: