Մի հանդիպման պատմություն
09.04.2003. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը երդմնակալության
06 Ապր 2012  
06.04.2012  |  14:16   |   Համացանց

12.09.2007. Հայաստանի գազաֆիկացումը էապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացման մակարդակը. "Գազպրոմ" ԲԲԸ փոխնախագահ

Նովոստի-Արմենիա - Հայաստանի գազաֆիկացումը էապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացման մակարդակը, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց "Գազպրոմ" ԲԲԸ վարչության փոխնախագահ, "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Գոլուբևը՝ ձեռնարկության 10-ամյակի կապակցությամբ  այցի ընթացքում։

"Ռուսաստանի միայն առանձին տարածաշրջաններում և մարզերում է գազաֆիկացման մակարդակը հասնում այն ցուցանիշին, որն այսօր, ընդհանուր առմամբ,  ունի Հայաստանը",- ասաց նա։

Գոլուբևը նշեց, որ դա մեծ ձեռքբերում է և բիզնեսի բոլոր մակարդակներին, ինչպես նաև բնակչությանը այսօր հնարավորություն է տալիս հավասարապես օգտվել էկոլոգիապես այնպիսի շահավետ և համեմատաբար էժան էներգիայի աղբյուրից, ինչպիսին է գազը։

"Գազպրոմի" ներկայացուցիչ լինելով՝ կարող եմ հաստատել, որ մեր ընկերությունը նախանձում և գլուխ է խոնարհում այն ձեռքբերումների առջև, որոնց հասել է Հայաստանը",- ընդգծեց նա։

Մինչ այդ "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշել էր, որ Հայաստանը գազաֆիկացման մակարդակով մտնում է աշխարհի երկրների առաջատարների ցուցակի մեջ։ Նա տեղեկացրել էր, որ 2002թ.-ից մինչև 2007թ. հուլիսի 1-ը գազաֆիկացման մակարդակը հաջողվել է հասցնել մինչև 87,3 տոկոսի՝ ընդդեմ 21 տոկոսի, որ գրանցվել էր նախքան գազաֆիկացման ծրագրի իրականացումը։

Ներկայումս Հայաստանում բնական գազ են ստանում 446 բնակավայրեր, որոնցից 98-ը նախկինում գազաֆիկացված չէին։ Բնակչության շրջանում բնական գազից օգտվող բաժանորդների ընդհանուր թիվը 2002թ. սկզբի 112 հազարից 2007թ. առաջին կիսամյակի վերջում ավելացել է մինչև 468 հազարի։

Սեպտեմբերի 12-ին ընկերության 10-ամյակին նվիրված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ այցի շրջանակներում, տեղի ունեցավ խորհրդակցություն ընկերության բաժնետերերի, հիմնական գործընկերների և խոշոր գործարանների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվեց ձեռնարկության տասնամյա գործունեության հաշվետվությունը։

"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ն  Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997թ., ներկայումս նրա կապիտալը կազմում է 580 մլն. դոլար, բաժնետերերն են՝ "Գազպրոմ" ՍՊԸ (57,59 տոկոս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7 տոկս) և նավթի ու գազի "Իտերա" ընկերությունը (7,71 տոկոս)։

Նովոստի-Արմենիա

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: