Հայաստանում Ռ. Քոչարյանի ղեկավարության ժամանակ է մեզ հաջողվել նոր
16.01.2003. Ռոբերտ Քոչարյանին շնորհվել է Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական
19 Հուն 2012  
19.01.2012  |  14:36   |   Համացանց

18.01.2003. Հայաստանի ղեկավարը ժամանել է Մոսկվա

PanARMENIAN.Net - Հայաստանի ղեկավարը Մոսկվա է ժամանել Քյոլնից, որտեղ եւ ավարտվել էր նրա այցը Գերմանիա: ԳՖՀ-ի քաղաքական ղեկավարության հետ քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների, ինչպես նաեւ` հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր:

Մոսկվայում քննարկվելիք հարցերի շրջանակն առավել ընդգրկուն է: Հայ-ռուսական բանակցությունների ընթացքում շոշափվելիք թեմաների մասին կարելի է դատել Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող պատվիրակության կազմից: Նրա հետ Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել պաշտպանության, արտաքին գործերի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, էներգետիկայի, մշակույթի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը, Ազգային ժողովի պատգամավորներ, մշակույթի առաջավոր գործիչներ:

Բացի Վլադիմիր Պուտինի եւ Միխայիլ Կասյանովի հետ բանակցություններից, նախատեսված է Հայաստանի նախագահի հանդիպումները Ֆեդերալ ժողովի երկու պալատների ղեկավարների հետ, Մոսկվայի քաղաքապետի եւ "Իտերա" ընկերության նախագահի հետ: Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է նաեւ հանդիպել ռուսական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Լրագրողների հարցերին նա կպատասխանի ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի դահլիճում: Այսօր կկայանա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ մամլո-ասուլիսը: Այցի ոչպաշտոնական մասում նախատեսվում է այցելություն Համառուսական ցուցասրահում գործող "Հայաստան" բաժին, Ռուսաստանի արվեստի գործիչների հետ հանդիպում: Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը ներկա կլինեն Մեծ թատրոնում կայանալիք հայ տաղանդավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100 ամյակին նվիրված համերգին: 

Այցի ընթացքում կստորագրվեն պաշտպանության, տնտեսության եւ մշակույթի ոլորտներին առնչվող մի քանի փաստաթղթեր: Հատուկ ուշադրություն է հատկացվում էներգետիկայի ոլորտին: Կրկին առաջնային է Հայաստանին գազի եւ միջուկային վառելիքի տրամադրման հարցը: Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով` արդեն իսկ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել միջուկային վառելիքի դիմաց վճարվող գումարի շուրջ, որը կներկրվի Հայաստան ապրիլի վերջին: Գործարքը կազմում է 11 միլիոն դոլար: Փոխարենը Հայաստանը պարտավորվել է էլեկտրաէներգիա մատակարարել: Այցի ընթացքում կքննարկվեն նաեւ այս գործարքի մանրամասները: 

Հայաստանի նախագահի այցը համընկնում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը: Վաղն առավոտյան Ռոբերտ Քոչարյանը բանակցություններ կվարի Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան ներկայացնող անդամների հետ: Ռուսաստանն անհանգստացած է վերջին շրջանում ղարաբաղյան եւ ադրբեջանական սահմանային գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով: Այս թեման առանցքային կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: 

Մոսկվայում կկայանա նաեւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Ռուսաստանի հայերի միության ղեկավարության եւ նրա տարածաշջանային կառույցների առաջնորդների հետ: Միության նախագահը կուղեկցի Երկրի նախագահին Կրասնոդարի երկրամաս այցի ընթացքում: Կուբանում է բնակվում գրեթե ռուսաբնակ հայերի կեսը: Մեկ տարի առաջ Կրասնոդարի սկինխեդների կողմից իրականացրած քաղաքային գերեզմանատան հայկական մասի ավերումից հետո Երեւանում խոսում էին հայերի հանդեպ խտրականության մասին: Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին կայացած նահանգապետ Տկաչովի այցը Հայաստան տեղական բնակչությանը հավաստեց նրանում, որ հանցագործ տարրերի գործողությունները ամենեւին կապ չունեն երկրամասի վարած ներգաղթային քաղաքականության հետ: 

Հայաստանի ղեկավարը կվերադառնա Երեւան շաբաթ օրը: Նույն օրը նրան կտրվի նախագահի թեկնածության վկայականը: Իսկ ուղիղ մեկ ամիս հետո պարզ կդառնա, արդյոք Ռոբերտ Քոչարյանը կշարունակի Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունները իրականացնել, թե դրանով արդեն մեկ այլ անձ կզբաղվի:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: