08.09.2004. Հայաստանն ու Իրանը խորացնելու են բազմակողմանի
Սեպտեմբերի 1-ը` համազորային նոր մասնաշենքով
09 Սեպ 2011  
09.09.2011  |  10:14   |   Թերթեր և ամսագրեր

Հայաստանի հրաձգարանը լավագույնն է տարածաշրջանում

Հայոց Աշխարհ - Նորքի 7-րդ զանգվածում երեկ տեղի ունեցավ հրաձգության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հանդիսավոր բացումը։ Այս մարզօջախը, որ, մասնագետների հավաստմամբ, պայմաններով եւ հագեցվածությամբ եզակի է տարածաշրջանում, կառուցվել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջոցներով։ Բացմանը ներկա էր երկրի քաղաքական եւ մարզական վերնախավը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ 
   
Ազդարարելով մարզադպրոցի գործունեության սկիզբը` երկրի ղեկավարը, սպորտի նախարար Արմեն Գրիգորյանն ու 1992թ. Բարսելոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը (նրան է վստահվել դպրոցի ղեկավարումը) նշեցին, որ կառույցը, անկասկած, կնպաստի Հայաստանում հրաձգություն մարզաձեւի զարգացմանը։ Իսկ Ռ.Քոչարյանը շեշտեց, որ սա հիմնադրամի միջոցներով կառուցման կամ վերակառուցման ենթակա տասը մարզադպրոցներից վերջինն է. "Ընդհանրապես պետք է շնորհակալություն հայտնել հիմնադրամին եւ բարերարներին, քանի որ այս ամենը ստեղծվել է առանց բյուջետային միջոցներ ծախսելու։ Նման հրաձգարաններ, ճիշտ է, ավելի համեստ չափերի, նախատեսվում է կառուցել նաեւ մարզերում։ Առաջին հերթին` Գյումրիում եւ Վանաձորում"։ 

Ռ.Քոչարյանը նշեց, որ մարզադպրոցում շրջելու ընթացքում հասցրել է հրաձգության միջոցով ստուգել իր նշանառությունը, եւ ցուցանիշները կարծես վատ չեն եղել։ Նա խոստացավ կիրակի օրերին մի քանի անգամ այցելել մարզադպրոց եւ մարզվել։ 

Երկրի ղեկավարի խոսքերով, այլ ծրագրի միջոցներով է ստեղծվել վինդսերֆինգի ակումբը Սեւանում, որը սպասվածից ավելի է արդարացրել ակնկալիքները, ապացուցելով, որ նման ակումբների ցանցը հանրապետությունում հարկավոր է ընդլայնել։ Նրա խոսքերով, ձմեռային մարզաձեւերի սիրահարները արդեն կարող են օգտվել Ծաղկաձորի ճոպանուղու 5-րդ գծի ծառայություններից, իսկ 6-րդ գծի կառուցման Թեղենիս լեռան պոտենցիալն ամբողջությամբ կօգտագործվի։ 

Իսկ հրաձգության մարզադպրոցի ողջ հրաշքն ու փայլը, որը ուրվագծվում է նույնիսկ մի քանի դահլիճների տակավին անավարտ վերանորոգման պարագայում, խնդրեցինք ներկայացնել ՀՀ վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը անթաքույց հպարտությամբ է նշում, որ մարզադպրոցը տեխնիկական հագեցվածությամբ համապատասխանում է համաշխարհային լավագույն չափանիշներին։ Համակարգչային ողջ տեխնիկան, որի միջոցով հնարավոր է լինելու հստակ որոշել կրակած մարզիկի բոլոր արդյունքները, շվեյցարական արտադրության է։ Բացատրելով համակարգչային ցանցի գործունեության սկզբունքը՝ Ս.Նիկողոսյանն ասաց. "Թիրախին միացված փոքրիկ մոնիտորների վրա հստակ երեւում է, թե քանի միավոր է խոցել մարզիկը։ Իսկ համակարգիչը հաշվարկում եւ մրցավարների դատին է ներկայացնում բոլոր արդյունքները, որոնք կարելի է դիտել նաեւ դիմացի էկրանատիպ ստենդի վրա։ Այս տեխնիկան գործնականում բացառում է մրցավարների եւ առհասարակ մարդկային գործոնի կողմնակի միջամտությունը մրցումների ընթացքին"։ 

Մարզադպրոցում ստեղծված է 10, 25 եւ 50 մ երկարության կրակուղիներով մարզադահլիճներ, որոնցում կան համապատասխանաբար 24, 20 եւ 3 թիրախներ։ Վերջինս, ըստ Ս.Նիկողոսյանի, մարզվելու հնարավորություն է տալիս 15 հրաձգի։ Իսկ առաջին հարկում կա նաեւ բացօթյա հրաձգարան։ Ակնկալվում է, որ այստեղ հրաձգությամբ կարող է զբաղվել մոտավորապես 200 մարզիկ։ 

"Այս դահլիճում էլ,- մատնացույց է անում զրուցակիցս,- մարզվելու են սուսերամարտիկները։ Մարզադպրոցը թեպետ հրաձգության է, սակայն պարապելու հնարավորություն է ընձեռում նաեւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչների։ Ունենք նաեւ վերականգնվելու եւ ֆիզպատրաստականության պարապմունքների հնարավորություն"։ 

Սակայն ի՞նչ հրաձգություն առանց զենք-զինամթերքի։ Այս առումով որոշակի պաշար կա, սակայն Ս.Նիկողոսյանը նշում է, որ գումար է հատկացվել փամփուշտների եւ նոր զենքերի խմբաքանակ ձեռք բերելու համար։ 

Մարզադպրոցը նաեւ դառնալու է Հայաստանի հավաքականների հիմնական մարզաբազան, եւ մեր մարզիկները այսուհետ ստիպված չեն լինի գումարներ ծախսել եւ արտագնա ուսումնամարզական հավաքներ անցկացնել։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին մերոնց նախապատրաստական մշտական հանգրվան էր դարձել Լվովի մարզաբազան։ Ավելին՝ արդեն իսկ ԱՊՀ երկրների մի քանի հավաքականներ ցանկություն են հայտնել ուսումնամարզական հավաքներն անցկացնել Երեւանում։ Մասնավորապես Բելառուսի ընտրանին Պեկինի օլիմպիադային նախապատրաստության վերջին փուլը՝ հուլիսին, անցկացնելու է այստեղ։ Այդ մտքին են կարծես հակված նաեւ ուկրաինացիները, որոնք նախապես մտադրվել էին մարզվել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Իսկ Երեւանը ավելի հրապուրիչ է դարձնում նաեւ այն հանգամանքը, որ, ինչպես Ս.Նիկողոսյանն է նշում, մեր մայրաքաղաքը Պեկինի հետ գտնվում է աշխարհագրական նույն հորիզոնականի վրա եւ կլիմայական որոշ նմանություններ ունի։

ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: