

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայկական պատվիրակությունը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, կմասնակցի տեղեկատվական հասարակության հարցերին նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային գագաթաժողովին, որ կկայանա Ժնեւում դեկտեմբերի 10-12-ը։ Այս մասին հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կոորդինատոր Լիզ Գրանդեն նոյեմբերի 11-ին Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կենտրոնի բացման ժամանակ։
Գագաթաժողովի նպատակն է հեռահաղորդակցությունների զարգացումը եւ Միջազգային հեռահաղորդակցային միության ստեղծումը։ Ենթադրվում է, որ գագաթաժողովին կմասնակցեն 50 պետությունների ղեկավարներ, ինչպես նաեւ գործարար, գիտական եւ հասարակական շրջանակների հազարավոր ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն վերջին նվաճումները հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում։
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: