10.04.2006. Էթյեն Ռասի. "Էյր Ֆրանսի" միջոցով մենք կփորձենք Հայաստանը
23.04.2002. Հայաստանի եւվ ՄԱԷ միջեւ ստորագրվել են մի շարք պայմանագրեր
19 Ապր 2012  
19.04.2012  |  14:03   |   Թերթեր և ամսագրեր

10.04.2006. Հայաստանի թռչող գորգը

Հայաստանն աշխարհին կապող ավիաընկերություններին ավելացել է եւս մեկը` ֆրանսիական "Էյր Ֆրանսը": Մարտի 27-ից այս ավիաընկերությունն սկսել է իր չվերթը Երեւան-Փարիզ-Երեւան ուղեգծով` կատարելով շաբաթական 3 թռիչք:
   
Այս չվերթով Հայաստան էին ժամանել Շառլ Ազնավուրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին եւ "Էյր Ֆրանս" ընկերության ղեկավարները: 
   
Տեղեկացանք, որ ավիաընկերությունն իր դրամաշրջանառությամբ համաշխարհային ավիաշուկայում զբաղեցնում է առաջին տեղը` 2004-05թթ. այն կազմել է 19,08 մլրդ եվրո: Ընկերության 554 ինքնաթիռներից կազմված օդային նավատորմը նույն ժամանակահատվածում տեղափոխել է 64 մլն ուղեւոր` 242 ուղղություններով: Այժմ "Էյր Ֆրանսը" ձգտում է նոր երթուղիներ բացել դեպի նավթի, գազի պաշարներով հարուստ երկրներ: Ընդ որում` երեկվա ասուլիսին տնօրինության ներկայացուցիչները հայտնեցին, որ Ադրբեջանն առայժմ ծրագրում չկա: ԱՊՀ տարածքում Երեւանը 4-րդ քաղաքն է "Էյր Ֆրանսի" համար Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից ու Կիեւից հետո:
   
"Այս չվերթը ունի քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման համար մեծ նշանակություն: Գլոբալացման ժամանակաշրջանում քաղաքական ցանկությունների կատարումը հնարավոր է դառնում, երբ դրա համար կան տնտեսական հիմքեր: Մեր ձեռնարկատերերն արդեն մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ, իսկ աշնանը Ֆրանսիայում նախատեսված Հայաստանի օրերից հետո այն ավելի կմեծանա", - հայտարարեց ԱՆՐԻ ԿՅՈՒՆԻՆ: 
   
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ խոսքն սկսեց հայերեն. "Ամեն անգամ, որ Հայաստան կուգամ, նոր խոսքեր մտքիս կուգան եւ ավելի լավ կխոսիմ, օրը կգա եւ ճարս կբռնեմ մենակս": Այնուհետեւ անցավ թարգմանչի օգնությանը. "Ես 100 տոկոսով հայ եմ, 100 տոկոսով` ֆրանսիացի, եւ միշտ երջանիկ եմ եղել` սերտորեն կապված տեսնելով երկու երկրները: Կուզեի, որ Հայաստանում երկրորդ լեզուն ֆրանսերենը լիներ, բայց դա հնարավոր չէ, ու գոնե երրորդը կարող է լինել` ռուսերենից հետո": Իսկ նոր չվերթի մասին ասաց, թե "Էյր Ֆրանսը" մեր "թռչող գորգն է": 
   
Ավիաընկերության Եվրոպայի եւ Աֆրիկայի ուղիների կենտրոնի գլխավոր տնօրեն ԷՏԻԵՆ ՌԱՇՈՒՆ տեղեկացրեց, որ ֆրանսիական "Շառլ դե Գոլ" օդանավակայանը, որտեղից պետք է իրականացվեն թռիչքները, Եվրոպայի խոշոր օդային խաչմերուկներից է. այն սպասարկում է 185 չվերթի եւ 20500 կետերի ծայրակցման հնարավորություն ունի: 
   
Երեւան-Փարիզ-Երեւան ուղեգծում "Էյր Ֆրանսի" առեւտրային գործընկերը "Արմավիան" է: "Մեր քաղաքականությունն է` միշտ գործունեությունը համաձայնեցնել տվյալ երկրի ազգային ավիաընկերության հետ: Մենք այսօր կնքել ենք առեւտրային համաձայնագիրն այնպիսի պայմաններով, որ 

"Արմավիայի" համար էլ աշխատելու հնարավորություն մնա: Պայմանագիրը դեռ պետք է վերջնական տեսքի բերվի, հաստատվի, այդ պատճառով էլ մանրամասներ այսօր չեմ կարող ներկայացնել", - նշեց պարոն Ռաշուն: 
   
"Էյր Ֆրանսի" տնօրեն ՄԻՇԵԼ ՔՈԼՈՅԻ ծանուցումից պարզ դարձավ, որ ընկերությունն իր մարկեթինգի համար ոչ թե աստիճանական քայլեր է անում, այլ արդեն լայնածավալ գործ է հասցրել իրականացնել՝ բացել է իր ներկայացուցչությունն ու վեբ կայքը, շուրջ 90 տուրիստական գործակալությունների հետ կնքել է պայմանագրեր՝ տոմսերն արագ եւ առաջինն իրացնելու նպատակով: 
   
Որպես լրացում տեղեկացնենք, որ չվերթն իրականացնելու են 159 տեղանոց "Էյրբաս Ա 320" մոդելի ինքնաթիռներ, դրանք 3-ն են եւ պատկանում են "Էյր Ֆրանս"-ին:

ՍՅՈՒԶԱՆ ՄԱՆԱՍՅԱՆ 
"Հայոց Աշխարհ" Օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: