16.08.2006. Քոչարյան - Պուտին առանձին հանդիպում Սոչիում
20.08.2004. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ համատեղ մամուլի
17 Օգո 2011  
17.08.2011  |  14:35   |   Թերթեր և ամսագրեր

Հայաստանն ակնկալիքներ ունի ԵՎՐԱԶԷՍ-ից

Օգոստոսի 15-17-ին Սոչիում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովը դարձավ ԱՊՀ տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացների ուղղվածության եւ նրանցում Հայաստանի ներգրավման հնարավորությունների հստակեցման ստուգատես։

ԱՊՀ երկրներից Հայաստանը միակն է, որը, լինելով ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի լիիրավ անդամ, ԵվրԱզԷՍ-ում առայժմ ունի սոսկ դիտորդի կարգավիճակ։ 

Չնայած դրան, մեր երկիրը Սոչիում ներկայացված էր ամենաբարձր մակարդակով, հանգամանք, որը վկայում է ԵվրԱզԷՍ-ի հետ համագործակցությունը խորացնելու Հայաստանի ցանկության մասին։ 

Սակայն, ինչպես ոչ վաղ անցյալում, այնպես էլ այսօր ցանկությունների ու տնտեսական հնարավորությունների իրականացմանը խանգարում է այն հանգամանքը, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի ԵվրԱզԷՍ-ի անդամ որեւէ պետության հետ։ Իսկ վերջին շրջանում` Վերին Լարս անցակետի փակվելու հետեւանքով, փաստորեն հյուսիսից նույնպես ենթարկվել է ցամաքային շրջափակման։

Ստացվում է, որ մեր երկիրը ԵվրԱզԷՍ-ի Սոչիի գագաթաժողովից առաջ հայտնվել էր երկակի վիճակում. նա պետք է կրկին հաստատեր մի տնտեսական կազմակերպության հետ համագործակցությունը խորացնելու ցանկություն, որի ցամաքային դռները առայժմ փակ են իր առջեւ։ 

Եւ այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարության` սովորական դիտորդի կարգավիճակից շատ ավելի ակտիվ մասնակցությունը Սոչիի գագաթաժողովին ցույց տվեց, որ լուրջ շահեր ունենք տվյալ տնտեսական ընկերակցության ներսում։ 

Գագաթաժողովում քննարկված ԱՊՀ տարածքում ինտեգրացիայի հարցը ներկայումս կարեւորվում է նախ եւ առաջ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ուկրաինա քառակողմ հիմքի վրա մշակված Միասնական տնտեսական տարածության ստեղծման ծրագրի վերսկսման պատճառով։ Դա որոշ ժամանակ փաստորեն սառեցված էր՝ Ուկրաինայում տեղի ունեցած "գունավոր հեղափոխության" հետեւանքով։ Ներկայումս, երբ այդ երկրի ռուսամետ ընդդիմությունը հասել է լուրջ հաջողության, նոր վարչապետ Վիկտոր Յանուկովիչը քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի եւ ԵվրԱզԷՍ-ի անդամ մյուս երկրների հետ տնտեսական համագործակցությունը վերականգնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առաջ է գալիս նաեւ Ուկրաինային վաճառվող ռուսական ու թուրքմենական գազի գները վերանայելու հարցը, ինչը կարեւոր նշանակություն ունի նաեւ Հարավային Կովկասի երկրների համար։

Հայաստանը չի կարող հետաքրքրված չլինել նաեւ ատոմային էներգետիկայի բնագավառում ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ խորացող համագործակցության, մասնավորապես Ռուսաստանի ու Ղազախստանի միջեւ սկիզբ առած համատեղ ձեռնարկություններ ստեղծելու գործընթացով, ինչի նախօրինակը առկա է նաեւ մեր երկրում։ 

Ավելորդ է անգամ փաստել նաեւ Սոչիի գագաթաժողովում քննարկված ԵվրԱզԷՍ-ի ու ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի համագործակցության խորացման խնդրի կարեւորությունը Հայաստանի համար։ Այս առումով ԵվրԱզԷՍ-ի Սոչիի գագաթաժողովը բավական լուրջ ձեռքբերում ունեցավ, քանի որ երկրների ղեկավարները ստորագրեցին Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին Ուզբեկստանի անդամակցությունը թույլատրող` ամենեւին էլ ոչ տնտեսական ուղղվածության փաստաթուղթը։

Կարեւորելով այս երկու` ռազմաքաղաքական ու տնտեսական բնույթ ունեցող կառույցների համագործակցության հետագա խորացման հեռանկարը, ներկայումս ռուս քաղաքական դետերը, մասնավորապես ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կ.Զատուլինը, առաջ են քաշում նաեւ Հայաստանի` ԵվրԱզԷՍ-ի լիարժեք անդամը դառնալու խնդիրը։ 

Իր հերթին, նախագահ Ռ.Քոչարյանը եւ իր նախորդ հանդիպումների, եւ Սոչիի գագաթաժողովի ժամանակ միշտ էլ կարեւորել է ԱՊՀ տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացների տնտեսական բաղադրիչը մեծացնելու անհրաժեշտությունը։ Սակայն հայկական կողմը հիմնվում է ոչ թե դրանց արագորեն իրավական ձեւակերպում տալու խնդրի, այլ Հայաստանի "մուտքի" համար անհրաժեշտ պայմանների ստեղծման առաջնահերթության ելակետի վրա։ Ուստի ներկա հանգրվանում Հայաստանը առավել կարեւոր է համարում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, որի վերջին` հաջողված օրինակը "Ռուսալ" ընկերության ծրագրի գործարկումն էր Երեւանում։

Սոչիում հենց այս ելակետից հանդես եկած Հայաստանի ղեկավարի հիմնական հարցադրումը մեր երկրին հուզող տրանսպորտային կոմունիկացիաների խնդիրն էր, առանց որի դժվար է ակնկալել ապրանքափոխանակության ծավալների նշանակալի մեծացում։

Ձգտելով օգտագործել տնտեսական ինտեգրման նոր, ընդարձակ հնարավորությունները, որոնք ուրվագծվում են ԵվրԱզԷՍ-ի ներսում, մասնավորապես Սոչիի գագաթաժողովի ժամանակ քննարկված Մաքսային միության ձեւավորման համատեքստում, Հայաստանը միաժամանակ տվյալ ինտեգրացիոն տարածության մեջ մտնող երկրներից եւ առաջին հերթին Ռուսաստանից ակնկալում է իր ներկա կոմունիկացիոն խնդիրների հանդեպ ավելի մեծ ուշադրություն ու դրանց լուծման գործում ավելի ակտիվ համագործակցություն։ Հայաստանը պետք է վստահ լինի, որ չի դառնալու ռուս-վրացական հարաբերությունների պատանդը, քանզի այդ դեպքում ԵվրԱզԷՍ-ին անդամակցելու հարցը կարող է ձեռք բերել սոսկ քաղաքական դեկլարացիայի, մտադրության, բայց ոչ իրական տնտեսական ինտեգրմանն ուղղված կոնկրետ քայլի տեսք։

Հայաստանից հնարավոր է ակնկալել միայն այնպիսի քայլեր, որոնք նա կարող է անել` միաժամանակ որոշակի պայմաններ ստեղծելով, որպեսզի հետագայում ի վիճակի լինի անել շատ ավելին:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: