23.09.2006. Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը "Panarmenian
27.09.2005. Ղարաբաղյան հակամարտության լուծման որոշակի հույսեր կան
26 Սեպ 2011  
26.09.2011  |  09:05   |   Համացանց

27.09.2005. Հայաստանն ու Ֆինլանդիան ընդլայնելու են համագործակցությունը

Տարածաշրջանային այցի շրջանակներում երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը կայացած առանձնազրույցում քննարկել են հայ-ֆիննական երկկողմ հարաբերություններին, Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Նախագահները նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ: 

Նախագահների առանձնազրույցին հետեւած հայ-ֆիննական ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները: 

Ֆինլանդիայի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի խոսքերով, իր երկիրը հետաքրքրված է համագործակցությամբ հանքարդյունաբերության, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում:

Բանակցությունների ավարտին հրավիրված ասուլիսում Ֆինլանդիայի նախագահը շեշտեց, որ Ֆինլանդիայի գործարար շրջանակներին հատկապես հետաքրքրում են ընդհանուր զարգացումները Հայաստանում՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացման, օրենքի գերակայության եւ կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից:

Ռոբերտ Քոչարյանը ընդգծեց Ֆինլանդիայի հնարավոր աջակցության նշանակությունը Հայաստանի եվրաինտեգրման գործում:

"Մեր հարաբերությունները կարող են ծավալվել Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում, եւ մենք հույս ունենք, որ նոր հարեւանության այս գաղափարների շրջանակներում գործողության ծրագիրը կազմելու ժամանակ մենք ավելի ակտիվ օժանդակություն կունենք ֆիննական կողմից", - ասաց Հայաստանի նախագահը՝ հույս հայտնելով նաեւ, որ Հայաստանի գործողությունների ծրագիրը կընդունվի մինչեւ տարեվերջ: Տարյա Հալոնենը պատասխան հույս հայտնեց, որ այդ գործընթացը կամփոփվի մինչեւ հաջորդ տարեվերջ՝ Եվրամիությունում Ֆինլանդիայի նախագահության օրոք: 

"Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող է Ֆինլանդիան օգնել Հայաստանին Եվրամիության "Նոր հարեւանություն" ծրագրի շրջանակներում: Ես ուրախ եմ տեսնել, որ Հայաստանը լուրջ մոտեցում ունի եվրաինտեգրման հարցին, եւ կարծում եմ, որ իմ գործընկերն էլ է տեսնում, որ դա մեծ ջանքեր է պահանջում, բայց եւ՝ լայն հնարավորություններ է ընձեռում երկրին", - ասաց Ֆինլանդիայի նախագահը; 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, տիկին Հալոնենը ասաց, որ քննարկումների ընթացքում ինքը խրախուսել է Հայաստանի նախագահին՝ շարունակել ջանքերը խնդրի վերջնական լուծումը գտնելու ուղղությամբ:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով ֆինն լրագրողներից մեկի հարցին, ասաց, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը չի ընդհատվել 1994 ից ի վեր:

"Եղել են պահեր, երբ բավական մոտիկ էինք հնարավոր լուծումների, բայց ինչ-որ բան խանգարում էր, բանակցային գործընթացը ավելի էր պասիվանում: Հիմա մի պահ է,երբ բավական ակտիվ է գնում այդ գործընթացը, եւ որոշ հույսեր կան, որ, այնուամենայնիվ, կարող ենք հաջողության հասնել", - ավելացրեց Հայաստանի նախագահը:


Աննա Սաղաբալյան
www.armenialiberty.org

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: