07.05.2005. Ամենախոշոր ԱՄՆ դեսպանատունը աշխարհում
11.05.2006. Ռ.Քոչարյանը "Կիլիկիա"-ի անձնակազմին մաղթել է բարեհաջող
18 Մայ 2012  
18.05.2012  |  22:05   |   Թերթեր և ամսագրեր

06.05.2005. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նոր շենքն աշխարհում ամենամեծերից է

Դեսպան Ջոն Օրդուեյը երեկ լրագրողներին հրավիրել էր ԱՄՆ դեսպանատան նոր, կիսակառույց շենքը

Առաջինը, որ աչքի է զարնում, կիսակառույցի խոշոր ծավալներն են։ Միայն կենտրոնական մասնաշենքը զբաղեցնում է 11 հազար 800 քառակուսի մետր տարածք։ ԱՄՆ ստանդարտներով նմանօրինակ կառույցները 10-12 հա-ից ավելի տարածք չպիտի զբաղեցնեն, այս մեկը 22 հա է։ Իր ամրությամբ ու հզորությամբ կառույցը ռմբապաստարան է հիշեցնում։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ կառավարությունը համարժեքորեն կարեւորում է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները։ ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը պատասխանեց, որ քաղաքային իշխանություններից 5 մլն դոլարով գնված հողատարածքում զառիթափները շատ են, որոնց վրա մշտական շինություններ հնարավոր չէ կառուցել։ Նաեւ դրանց հաշվին է տարածքը մեծ վերցվել։ Հարավային Կովկասի տարածաշրջանն ընդհանրապես կարեւորվել է նաեւ մեծ քաղաքականության համատեքստում, եւ իրենք հարաբերությունները զարգացնելու նոր միջոցներ են գործի դնում։ Ոչ միայն Երեւանում, այլեւ Թբիլիսիում ու Բաքվում էլ նախատեսվում է դեսպանատան նոր շենքեր կառուցել նույն չափանիշներով ու տեխնոլոգիաներով։ Եվ բացի այդ, ԱՄՆ-ը Հայաստանում օգնության մեծ ծրագրեր է իրականացնում, ամերիկյան կազմակերպությունները շատ-շատ են, եւ բոլորը, բացի USID-ից, կտեղափոխվեն այստեղ։

Շինարարությունն իրականացնում է "Ջէյ Էյ Ջոնս" կապալառու կազմակերպությունը, ղեկավարը Ֆիլիպ Լուն է` ԱՄՆ պետքարտուղարության շինարարական ծրագրերի ներկայացուցիչը։ Ֆիլիպ Լուն պատմում է, որ ճարտարապետական նախագծի հեղինակներն ամերիկացիներ են, ովքեր մինչ ծրագրերի մեկնարկելը եղել են Հայաստանում, ուսումնասիրել տեղական ճարտարապետությունը, որպեսզի իրենց ստեղծածը չհակադրվի քաղաքի ընդհանուր կերպարին։ Հողային աշխատանքներն սկսվել են 2002թ. սեպտեմբերից, մինչեւ 2003թ.-ի դեկտեմբեր նախատեսվում է ավարտին հասցնել շինարարությունը եւ նոր շենք տեղափոխվել 2004թ. գարնանը։

Չափազանց տպավորիչ են 5 հարկանի կառույցի ամրության ցուցանիշները։ Այն նախագծվել է սեյսմակայունության ամենաբարձր նորմատիվների համապատասխան։ Ամրանային ցանցերը բացառիկ խտություն ունեն, այնպես որ շենքը կարող է դիմանալ նույնիսկ ռումբերի պայթյուններին։ Ցանկապատերից մեկը նույնպես կառուցվել է այդ սկզբունքի համաձայն։ Շենքը էներգամատակարարման, ջեռուցման ու ջրամատակարարման սեփական հանգույցներն ունի։

Նոր դեսպանատան շինարարությունում աշխատում են 600 հայ բանվոր, 65 թուրքեր, նաեւ 8 ֆիլիպինցի ճարտարապետներ։ Շինարարության ղեկավարի բացատրությամբ, թուրք շինարարներին ներգրավել ենՙ նկատի առնելով մասնագիտական որակները։ Նրանք Ստամբուլում նոր են ավարտել ամերիկյան հյուպատոսարանի կառուցման աշխատանքները։ Ֆիլիպ Լուն պատմում է, որ հայ շինարարները սկզբնական շրջանում ամենեւին չէին տիրապետում շինարարության արեւմտյան ստանդարտներին, բայց հիմա շատ են հմտացել, եւ հնարավոր է, որ ներգրավվեն այլ դեսպանատների շինարարություններում եւս։ Ինչ վերաբերում է վճարման տարբերություններին, դրանք հայ շինարարների համար սահմանվել ենՙ նկատի առնելով հայկական աշխատաշուկայի ներկա վիճակը, իսկ թուրքերի ու ֆիլիպինցիների համար այլ չափանիշներ` հեռվից են եկել, կտրվել տուն ու տեղից։ Համենայն դեպս, Ջոն Օրդուեյը շեշտում է, որ հայ եւ թուրք շինարարների միջեւ բարեկամական հարաբերություններ են հաստատվել։

ԱՄՆ դեսպանը հավաստիացրեց, որ չնայած մասշտաբային փոփոխություններին, անվտանգության ծառայության աշխատակիցների ոչ թվակազմի, ոչ էլ աշխատանքային գործընթացի մեջ փոփոխություններ չեն լինի։

Մի քանի մասնաշենքով ԱՄՆ դեսպանատան նոր շենքը տարածվում է Երեւանյան լճի ափին։ Լճի այդ եզրով մեքենաների անցուդարձն արգելված է, եւ դեսպանատան աշխատակիցները, իբրեւ հիշատակելի իրողություն, նշում են, որ շինարարության մեկնարկից ի վեր լճի բնակիչների թիվը ավելացել է։ Օրինակ, նկատելի բազմացել են բադերը։ Մարդու անխելամիտ կենսագործունեության հետեւանքով արդեն ճահճացող լճի խնդիրը տարիներ հուզել է բնապահպաններին, բայց ոչ իշխանություններին։ Մինչդեռ գեղադիր տեղանքով ջրային այս գոտին հանգստի հիանալի վայր կարող էր լինել։ Այս կապակցությամբ որեւէ ծրագիր ու նախագիծ ունի՞ դեսպանատունը։

ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը հավաստիացրեց, որ քաղաքային իշխանությունների հետ նման հարց քննարկվել է, բայց առայժմ օրակարգում չկա։ Հետո` գուցե։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: