21.01.2003. Այցը գնահատում են Ռուսաստանի պետական եվ քաղաքական
18.01.2003. Հայաստանի ղեկավարը ժամանել է Մոսկվա
19 Հուն 2012  
19.01.2012  |  14:25   |   Թերթեր և ամսագրեր

Հայաստանում Ռ. Քոչարյանի ղեկավարության ժամանակ է մեզ հաջողվել նոր մակարդակի հասցնել համագործակցությունը

"Ազգ" ՕՐԱԹԵՐԹ - Ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբետ Քոչարյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։ Հունվարի 16-18-ը կայացած այցն անչափ կարեւոր նշանակություն ուներ, որը չեն խուսափում նշել ոչ միայն այցը լուսաբանող հայաստանյան, Ռուսաստանի, աշխարհի հեղինակավոր լրատվական միջոցները, այլեւ քաղաքական գործիչները։ Նշենք, որ ՀՀ նախագահի այցի երկրորդ օրըՙ հունվարի 17-ին, երբ կայացան ՌԴ եւ ՀՀ նախագահների հանդիպումները Կրեմլում եւ կարեւոր նշանակություն ունեցող համատեղ համաձայնագրեր եւ հայտարարություններ ստորագրվեցին, Ռուսաստանի ամենահեղինակավոր լրատվամիջոցներն օրվա քաղաքական ամենակարեւոր իրադարձությունը ճանաչեցին հենց այս իրադարձություննեը։ Եվ դա բնավ չափազանցություն չէ։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում համատեղ մամլո ասուլիսում նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ առանձնահատուկ եւ սերտ հարաբերություններ ունի։ ԱՊՀ շրջանակներում հաջող համագործակցությունից բացի, արդյունավետ համագործակցում են նաեւ միջազգային կազմակերպություններում եւ միջոցառումներումՙ մշտապես հանդես բերելով համաձայնեցված դիրքորոշումներ։ ՌԴ նախագահը բարձր գնահատեց մեր երկու երկրների համագործակցությունը նաեւ ռազմատեխնիկական ոլորտումՙ հատուկ շնորհակալություն հայտնելով Ռոբերտ Քոչարյանին Վրաստանից դուրս բերվող զորամիավորումները ՀՀ¬ում գտնվող ռուսական զորակայաններում տեղակայելուն օգնելու համար։
«Այսօր մեր հանդիպումը կայանում է Հայաստանի համար կարեւորվող իրադարձությունիցՙ ՀՀ նախագահական ընտրություններից առաջ,¬ ընդգծեց Վլադիմիր Պուտինը։¬ Մենք շնորհակալ ենք Ռոբերտ Քոչարյանից այն ուշադրության համար, որ նա վերջին տարիներին հատկացրել է ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանը։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում նրա անմիջական ղեկավարության ժամանակ է մեզ հաջողվել որակական նոր մակարդակի հասցնել համագործակցությունը։ Ես հույս եմ հայտնում, որ ընտրությունների ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության այդ վեկտորը կպահպանվի։ Իմ կողմից ուզում եմ հավաստիացնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այն սկզբունքներին, որ վերջին տարիների ընթացքում մշակել ենք նախագահ Քոչարյանի հետ»։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ տնտեսական համագործակցության ոլորտում իսկապես տեղաշարժ նկատվում է, եւ համաձայնեց նախագահ Պուտինի այն դիտարկմանը, որ այդ գործում մեծ ավանդ ունի հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովը։ «Հայաստանի արտադրության 35 տոկոսը բաժին է ընկնում մանր եւ միջին բիզնեսով զբաղվող կազմակերպություններին, որոնց արտադրանքի իրացման իրական եւ վստահելի շուկա է համարվում Ռուսաստանը,¬ հայտարարեց ՀՀ նախագահը։¬ Միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի դեպքում մեկուկես-երկու տարի հետո մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները կվերափոխվեն ինքնակառավարման»։ Ռոբերտ Քոչարյանն անչափ կարեւորեց Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանումՙ այն համարելով տարածաշրջանում կայունացման եւ անվտանգության ապահովման լուրջ բաղադրիչ։

Պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվեցին մի շարք համաձայնագրերՙ համաձայնագիր ՀՀ եւ ՌԴ կենտրոնական բանկերի միջեւ, մշակույթի ոլորտում համագործակցության պայմանագիր, արձանագրություն երկու երկրների կառավարությունների միջեւ արդյունաբերական համագործակցության շրջանակներում 2003 թ. ապրանքների մատակարարման մասին, ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր։

Նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը ստորագրեցին համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Հավատարիմ մնալով հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերություններին եւ պատմականորեն ստեղծված ամուր կապերինՙ հաշվի առնելով միջազգային ասպարեզներում համատեղ, համաձայնեցված գործողությունների մշակման եւ իրականացման կարեւորությունըՙ երկու երկրների ղեկավարները գոհունակություն են հայտնում ռուս-հայկական հարաբերությունների ներդաշնակ զարգացումների առթիվ։ Երկու կողմերը նշում են քաղաքական եւ ռազմական համագործակցության բարձր մակարդակը, շեշտում այդ հարաբերությունների հետագա զարգացումների անհրաժեշտությունը, հատկապեսՙ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտներում։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետությունը գտնում են, որ Կովկասում տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ համակողմանի համագործակցությունը կայուն հիմք կլինի խաղաղության ամրապնդման համար։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետությունը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման զուտ խաղաղարար միջոցների օգտին, այնպիսի լուծման օգտին, որն ընդունելի լինի հակամարտող կողմերի համար։ Այս իմաստով ՌԴ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած ուղղակի երկխոսությունըՙ բարձրագույն մակարդակով։ Հայաստանի Հանրապետությունը գոհունակությամբ նշում է հակամարտության խաղաղ լուծման ասպարեզում Ռուսաստանի կառուցողական դերը։ Կողմերն արդյունավետ կհամագործակցեն Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում, պայմանագիր, որը կոչված է արմատական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում»։

Շնորհակալություն հայտնելով իր նկատմամբ ցուցաբերված ջերմ ընդունելության համարՙ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրեց այցելել Հայաստան պետական այցով, որի ժամկետները կճշտվեն դիվանագիտական, աշխատանքային կարգով։ Հրավերն ընդունվեց շնորհակալությամբ։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ, Մոսկվա-Երեւան
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: