02.10.2003. Շահագործման հանձնվեց Աշտարակի վերակառուցված կամուրջը
05.10.2004. Հայաստանի եվ Բուլղարիայի նախագահները համատեղ են ստորագրել
04 Հոկ 2011  
04.10.2011  |  11:58   |   Թերթեր և ամսագրեր

04.10.2002. Հայաստանում այս ճյուղն անկում չապրեց, զարգացավ

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - "Լեդա սիստեմսն" աշխարհում միկրոսխեմաների, ինտելեկտուալ բլոկների նախագծման առաջատար ընկերություն է։ Ունի պատվիրատուներ 60 երկրներում, որոնց թվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են "Մայկրոսոֆտը", "Ինտելը", "Սոնին", "Թոշիբան", "Թրայդեթը" եւ այլն։ "Լեդա սիստեմսի" նախագահն է նախկին երեւանաբնակ Վահրամ Մուրադյանը, որը տարիներ առաջ բնակության է մեկնել ԱՄՆ, որտեղ էլ (Դալլաս քաղաքում) գտնվում է ընկերության կենտրոնական գրասենյակը։ Մոտ 2 տարի առաջ Երեւանում բացվեց "Լեդա սիստեմսի" Հայաստանի մասնաճյուղը։ Այն ժամանակ այստեղ աշխատող ինժեներների եւ ծրագրավորողների թիվը 60 էր, այժմ արդեն` 120։

Երեկ այս ընկերություն էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նախ ծանոթացավ "Լեդա սիստեմսի" ուսուցման ծրագրին։
Խոսքն, ընկերության եւ Երեւանի ճարտարագիտական համալսարանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, համալսարանի կիբեռնետիկայի, հաշվողական տեխնիկայի եւ ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետների 2-րդ կուրսն ավարտած ու մրցույթով ընտրված 60 ուսանողների այստեղ ուսուցման մասին է։ Այսինքնՙ ընկերությունն ինքն է ապահովում իր ապագա կադրերին, որոնք այստեղ սովորում են Դալլասի համալսարանում գործող ծրագրերով։ Ուսումնառության ավարտից հետո համապատասխան պայմանագրեր են կնքվում, եւ այդ ուսանողներն աշխատանքի են անցնում ընկերությունում։

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանը շրջեց միկրոսխեմաների նախագծման սրահում։ Շուրջ 1 տարի այս մասնաշենքում "Լեդա սիստեմսի" աշխատակիցներն իրականացնում են այդ աշխատանքները։ Ինչպես տեղեկացանք հայաստանյան մասնաճյուղի տնօրենից, ընկերությունն ընդարձակվելու եւ զարգանալու է, ինչի համար էլ նոր մասնաշենք է ձեռք բերվել։ Այն կիսակառույց վիճակում է, Տերյան-Կորյուն փողոցների հատման վայրում։ Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ 2 տարվա ընթացքում հայաստանյան մասնաճյուղում կատարված ներդրումները կազմել են 5 մլն դոլար։

Նախագահի այցելության հաջորդ վայրն ինֆորմացիոն տեխնոլոգիաների «Ինֆոտեկ» երկրորդ մասնագիտացված ցուցահանդեսն էր, որին մասնակցում էին այս ոլորտի շուրջ 2 տասնյակ ձեռնարկություններ։ Կոմպյուտերային ծրագրեր, դիզայն, ինտերնետ ծառայություններ եւ այլն։ Սա տեղական, ինչպես նաեւ օտարերկրյա մի շարք կազմակերպությունների ներկայացրած ծառայությունների եւ արտադրանքի ոչ լրիվ ցանկն էր։ Տաղավարներին ծանոթանալուց հետո Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ոլորտի դրությանը.

- Ընդհանրապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների ճգնաժամ կա աշխարհում։ Սակայն Հայաստանում այս ճյուղն անկում չապրեց, ընդհակառակըՙ զարգացավ, ճիշտ է ոչ այն տեմպերով, որ կցանկանայինք։ 2000 թ.-ին ճյուղը գերակա հռչակեցինք։ Այսօր այստեղ զբաղված է 5 հազար մարդ, որից 3,5 հազարը մասնագետներն են։ Սա բարձր վարձատրվողների մեծ բանակ է։

Մեկ տարի առաջ ոլորտի առջեւ ծառացած հիմնականը "Ինտելեկտուալ սեփականության մասին" օրենքի հարցն էր։ Ներկայումս իրենք գոհ են ընդունված օրենքից։ Եվս մեկ խնդիր էր բանակում ծառայությունը։ Այստեղ բացառություն չենք կարող անել։

Պատասխանելով լրագրողներիՙ երկրի տնտեսական վիճակի մասին հարցին, նախագահը նշեց, որ տվյալներ ներկայացնելը դեռեւս վաղ է։ Այդուհանդերձ, ասվեց, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում արտահանման ծավալները գերազանցել են նախորդ ամբողջ տարվա արտահանման ծավալներին։ Նույնն է պատկերը նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների դեպքում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: